Օմանում այսօր տեղի կունենա ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
Միջազգային
Ինքնաթիռը, որով Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը ժամանել էր Մոսկվա, Ռուսաստանի մայրաքաղաքից թռիչքից հետո վայրէջք է կատարել Օմանի օդանավակայանում։
Օմանում նախատեսված են Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ, որոնք տեղի կունենան շաբաթ օրը և կլինեն այս հարցի շուրջ քննարկումների երրորդ փուլը։