Պուտինի և Ուիթկոֆի բանակցություններից հետո «առաջընթաց կա». ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ (Տեսանյութ)
ՄիջազգայինՊուտինի և Ուիթկոֆի բանակցություններից հետո «առաջընթաց կա», - ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
ՌԴ նախագահ Պուտինի և Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆի հանդիպումը տևել է 3 ժամ: Այն եղել է կառուցողական ու օգտակար, իր հերթին մանրամասնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պուտինը և Ուիտկոֆը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։
Բացի այդ, ինչպես նշում է նախագահի օգնականը, Պուտինի և Ուիտկոֆի միջև զրույցը մերձեցրեց Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլև նաեւ ուրիշ հարցերի վերաբերյալ։
Մինչ Պուտինին հանդիպելը, Ուիտկոֆը զբոսնել է Արբատով (Տեսանյութում), որի ժամանակ նրան ուղեկցում էր Ռուսաստանի նախագահի միջազգային տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Սա մեծ աղմուկ է բարձրացրել ուկրաինական լրատվամիջոցներում, թե չեն կարողանում հավատալ, որ Թրամփի հատուկ բանագնացը, հերիք չէ, զբոսնում է Մոսկվայում, դեռ մի բան էլ` ժպտում է Պուտինի հետ հանդիպմանը։