ԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիս
Միջազգային
Հաղորդագրություններ կային, որ ԿՀՎ-ի թվային նորարարությունների փոխտնօրեն Ջուլիանա Գլոսի որդին՝ Մայքլ Գլոսը մահացել է Ուկրաինայում` 2024 թվականի ապրիլին։ Եվ ահա, նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Թեեւ Մայքը երիտասարդության տարիներին նա ձախակողմյան հայացքներ է ունեցել և տարբեր լիբերալ շարժումների կողմնակից է եղել, սակայն մի քանի անգամ այցելելով Ռուսաստան, որոշեց պայմանագիր կնքել և մեկնել ՀՌՕ գոտի։
Գլոսի ընտանիքը մահախոսականում նշել է, որ Մայքը մահացել է 2024 թվականի ապրիլի 4-ին՝ մարտական առաջադրանք կատարելիս։
Իրավիճակը հատկապես դրամատիկ է դարձնում այն, որ Գլոսը կարող էր մահացած լինել ամերիկյան զենքի հարվածից։



