Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսից Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Հոկտեմբերի 6. Օրվա խոսք Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ում Հուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով «Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր է Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են

84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրաման

Լուսանկարներ

Լրացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ինչպես ամեն տարի, հայ ազգը թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում հարգանքի տուրք մատուցեց սրբադասված զոհերի հիշատակին: Ի դեպ, տարիների ընթացքում բազում ֆիլմեր են նկարահանվել 1915 թվականի անմարդկային ցեղասպանության վերաբերյալ, բոլորն էլ սիրվել եւ ընկալվել են հասարակության կողմից, սակայն այս շարքում «Նահապետ» ֆիլմը, որը նկարահանվել է 1977 թվականին, կարծես, բոլորովին այլ ազդեցություն եւ նստվածք է թողել ամեն մի հայի սրտում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Նահապետ» ֆիլմի գլխավոր նկարիչ ԼԻԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, ով աշխատել է հայ կինոյի մի ամբողջ աստղաբույլի հետ:

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՎԵՑԻՆ ՆԱՀԱՊԵՏԻ, ԱՓՐՈՅԻ ՈՒ ԱՆԹԱՌԱՄԻ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԸ

 — Դուք «Նահապետ» ֆիլմում ունեք Ձեր ուրույն ձեռագիրը՝ բառի բուն իմաստով: Պատմեք մեր ընթերցողներին՝ ի՞նչ աշխատանքներ էիք կատարում ֆիլմում:

— Ես «Նահապետ» ֆիլմի հագուստի նկարիչն էի: Ես եւ Ռաֆայել Սուրենիչն էինք նկարում, ապա ստեղծում ֆիլմի այդ ժամանակահատվածը նկարագրող հագուստները, որոնք կրել են Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Գալյա Նովենցը եւ ֆիլմի մի շարք այլ անվանի դերասաններ: Դրանք ամբողջը Սասնա զգեստներ էին, բայց հիշեք, որ այդ թվերին՝ Սովետի տարիներին, մենք Սասունի մասին գրեթե ոչինչ չգիտեինք: Ես, Հենրիկ Մալյանը եւ Սերգեյ Իսրայելյանը գնացինք Աշնակ գյուղ եւ այնտեղ բնակվող սասունցիներից կտոր-կտոր պատմվածքներ հավաքեցինք: Բացի պատմվածքներից, նաեւ որոշակի հագուստի կտորներ հավաքեցի, որպեսզի տեսարանը, պատկերը առավել պատկերավոր տեսնեմ, եւ ստեղծեցինք այդ հագուստը: Պիտի ասեմ, որ նման կտորներ գտնելն այն թվերին բարդ գործ էր, սակայն բախտս բերեց նրանով, որ մեր տնից նմանատիպ կտոր գտա, կտրտեցի եւ պատրաստեցի ու ստացա Սասնա զգեստներ: Այդ ողջ հագուստների շապիկները կոչվում էին «յելեկ», դա տաճկերեն բառ է, բայց մինչ օրս էլ այն կիրառվում է:

— Որտե՞ղ են իրականացվել ֆիլմի նկարահանումները:

— Սասունցիների մի գյուղ կար, որտեղ հիմնականում եզդի ազգն էր ապրում, կոչվում էր Դիան: Դա գտնվում է Արագածի մոտ՝ բավականին բարձր: Նկարահանումների ողջ ընթացքը եղել է այդ գյուղում:

ԻՆՉՈՒ ԷՐ ՆԵՂԱՑԵԼ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԸ

— Հե՞շտ էր աշխատել նման մեծությունների հետ, ինչպիսիք Հենրիկ Մալյանն էր, Սոս Սարգսյանը…

— Այո, հեշտ էր եւ շատ հետաքրքիր: Կարելի է ասել, որ Մալյանը կյանքը դրեց ինձ վրա՝ այն առումով, որ մենք միշտ միասին պետք է աշխատեինք, սակայն հետո մի փոքր նեղացավ ինձնից, երբ ես գնացի ու ամուսնուս՝ Էռնեստ Մարտիրոսյանի ֆիլմի վրա սկսեցի աշխատել, իսկ իրենք այդ ընթացքում «Գիքոր»-ն էին նկարում: Հենրիկ Մալյանը «Գիքոր»-ից հետո էլ ֆիլմ չնկարեց: «Կոմիտաս»-ն էր ցանկանում նկարել: Այդ ընթացքում փնտրտուքների մեջ էր, սակայն այդպես էլ չնկարեց ու մահացավ: Սակայն շատ մեծ ժառանգություն թողեց հայ կինոյին:

— Ֆիլմի նկարահանումն ինչքա՞ն տեւեց:

— Այ դա հստակ չեմ կարող հիշել, բայց կան կադրեր, երբ ամռան տեսարաններ են, կան կադրեր, երբ Նուբարը երեխա է ունենում, ձմեռ է: Անգամ ֆիլմում Նահապետը ծառ էր տնկում ամեն տանը երեխա ծնվածի դռանը, դա էլ գարնան տեսարան է: Պիտի ասեմ, որ այս ֆիլմով սկսվեց իմ ջերմ ընկերությունը «Նահապետ» ֆիլմի ռեժիսոր Հերիկ Մալյանի հետ, որից հետո Մալյանի հետ նկարեցինք «Կտոր մը երկինք»-ը, «Ճերմակ անուրջներ»-ը եւ շատ ու շատ ֆիլմեր:

«ՏԱՏԻԿԻՍ ԵՂԲԱՅՐԸ ՄՈՐՍ ՇԱԼՈՎ ԿԱՊԵԼ Է ԿՐԾՔԻՆ ՈՒ ԾՈՎՈՎ ՓԱԽՑՐԵԼ»

— Տիկին Գեւորգյան, իսկ Ձեր արմատները որտեղի՞ց են եղել:

— Դե ջարդի տարիներին Թեֆար տատիկս եւ Հարություն պապիկս ապրելուց են եղել կենտրոնական Թուրքիայում, որը կոչվել է Բիլեջիք: Այնտեղից Ֆրանսիայի կողմից ուղարկված նավով փախել են Հունաստան: Իսկ մայրս՝ Մերսեդեսը, ով մի քանի ամսական է եղել, տատիկիս եղբայրը կապել է շալով կրծքին ու ծովով փախցրել: Հիշում եմ, որ պատմում էին, թե ինչպես է մորս քեռին մորս ուսին դրած քայլելով մտել ջուրը եւ հասել են նավին: Շատ քիչ հիշողություններ են հասել ինձ: Գիտեմ, որ 1946 թվականին Հունաստանից մայրս, հայրս եւ ես եկել ենք Երեւան, իսկ 1947 թվականին Երեւան են եկել պապիկիս ընտանիքը: Դե Երեւանում մենք հարազատներ ունեինք արդեն, տատիկիս քույրն ու եղբայրն էին, ովքեր 1923 թվականին էին եկել: Այդպես հիմնվեցինք Երեւանում:

— Վերջերս հայ կինոյի օրն էր: Շա՞տ էին շնորհավորանքները, չէ որ Դուք մեր հայ ֆիլմի դասական ներկայացուցիչներից եք:

— Ոչ, չեն էլ ամաչում: Դրա համար ես իմ էջում գրեցի, որ մարդիկ իմանան իմ ներդրումը հայ ֆիլմում: 1965 թվականից Հայֆիլմի բեմադրող նկարիչ եմ եւ այդ ընթացքում տասնյակից ավելի ֆիլմերի զգեստների նկարիչն եմ եղել՝ «Ախթամար», «Շեկ ինքնաթիռ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Ատամնաբույժն արեւելյան», «Ուր էիր մարդ աստծո», «Տերը», «Արշակ Երկրորդ», «Կոշմար», «Զինվորն ու փիղը», «Մայրական տուն», վերջերս թոռանս՝ Էնջելի «Կոկո» ֆիլմի եւ այլն: Ու ոչ մի տեսակի շնորհավորանք, ոչ մի տեսակի անդրադարձ: Դե ինչ ասեմ…

Հ.Գ. Երբ խնդրեցինք նկարներ ուղարկել՝ հարցազրույցի հետ հրապարակելու համար, մեր ժամանակների լեգենդ տիկին Լիդան անկեղծացավ. «Երբեք չեմ սիրել մտնել կադր, դրա համար այդքան ֆիլմերից ո՛չ մի նկար, ո՛չ մի ապացույց չունեմ»:

Լուսանկարում՝ Կադր «Նահապետ» ֆիլմից

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

TRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ ՓաշինյանԸնդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովումԷդ քարտեզը ՊԲ-ի շտաբից ո՞նց հասավ ադրբեջանցիքի մոտ, ամենաբարձր մակարդակի վրա է եղել դավաճանությունըՉարժի՞ հոկտեմբերի 6-ը հռչակել հիշատակի օր, այդ օրը ՀՀ վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում․ Էդգար ՂազարյանԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում, բայց ներթափանցումները ամբողջությամբ հնարավոր չէ կանխել․ ՔՊ-ականԻնչպես է պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը սեղանների վրայով հասնում կռվի էպիկենտրոնինԼավ կլիներ՝ Պապիկյանը Ստեփանավանում դադարեցներ քարոզարշավը ու զբաղվեր անվտանգության հարցերով«Թուրքերի շարադրությունն եք գրում» «Դուք եք ռուսներինը պուպույի պես գրում». ԱԺ-ում իրավիճակը լարվեցՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբԻնչի՞ց սկսվեց կռիվը ԱԺ-ում (ամբողջական տեսանյութ)Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսիցՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակԱԺ-ում հրմշտոց է ու կռիվ է սկսվել պատգամավորների միջև. «Լռություն, հանգստացեք»ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք»ԱԺ նիստերին քիչ եք մասնակցում, ինչի՞ եք ԱԺ նախագահ դարձել. Ղազարյանը՝ ՌուբինյանինՀոկտեմբերի 6. Օրվա խոսքՄեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ումՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան ԱրաբիաՆյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված