Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել աջակցել Իրանի դեմ Իսրայելի հնարավոր հարվածին իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման դեպքում: Այս մասին նա հայտարարել Է Time ամսագրին տված հարցազրույցում։
«Ես կարող եմ մեծ պատրաստակամությամբ աջակցել Իսրայելի հարվածին, եթե մենք չկարողանանք համաձայնության գալ», - ասել Է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ ինքը, ի հեճուկս ԶԼՄ-ների հաղորդագրությունների, չի կանգնեցրել Իսրայելին հարված հասցնել Իրանին, այլ միայն կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին իրեն հնարավորություն տալ համաձայնության գալ Թեհրանի հետ: