ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս
Միջազգային
ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև կայունության ապահովմանը և խաղաղության համաձայնագրի իրականացմանը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է APA-ն:
«Մենք լավ քննարկումներ ենք ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Մենք ակտիվորեն աջակցում ենք երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը, կայունության ապահովմանը և խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Ես գոհունակությամբ ողջունում եմ խաղաղ համաձայնագրի տեքստային մասի համաձայնեցումը։ Հուսով եմ, որ հերթական քայլերն ավելի արդյունավետ կլինեն», - նշել է Կալլասը։