Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել Բաքվում

Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում, այս մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ խոսելով Երևանի հետ բանակցությունների մասին։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ և համաձայնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարմանը», - նշել է Բայրամովը։
Բացի այդ, Կալլասը հայտարարել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսման մասին։