Մերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)
ՄիջազգայինՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել:
Պայթյունն իրանակացվել է այն պահին, երբ նրա մոտով անցնում էր տվյալ շենքում բնակվող Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Յարոսլավ Մոսկալիկը։ Գեներալը զոհվել է:
Պայթած Volkswagen-ի հետ կապված արդեն իսկ ուշագրավ մանրամասներ կան: Չորս ամսվա ընթացքում վերավաճառվել է առնվազն երեք անգամ: 35-ամյա Մարգարիտա Վ.-ն մեքենան փոխանցել է 1995 թվականին ծնված մի տղամարդու, որը եկել էր Ադրբեջանից։ Նա գրեթե անմիջապես վերավաճառել է մեքենան 26-ամյա Անդրեյ Պ.-ին, ով պնդում է, որ մեկ շաբաթ անց ինքը վերավաճառել է 40-ամյա Իգնատ Կ.-ին, ով ծնունդով Ուկրաինայի Սումի քաղաքից է։
Մեկ հետաքրքիր դրվագ եւս արձանագրվեց: Կայթյունի պահը տեսանկարահանվել է «պատահական անցորդի» կեղմից, ով, դատելով տեսանյութից, չգիտես ինչ էր նկարում, եւ հանկարծ տեղի է ունեցել պայթյուն: Հետաքրքիր է նաեւ, որ տեսանյութն առաջինը հրապարակել Խոդորկովսկու «VChK-OGPU» Telegram ալիքը։ Ենթադրութունն այն է, որ նկարահանումն ու տարածումն իրականացրած անձիք պայթյունի կազմակերպիչներն են կամ կապ ունեն դրա հետ:
Ռուսական աղբյուրները պատահական չեն համարում նաեւ այն, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ Մոսկվա է ժամանել Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆը:
