ԱՄՆ արդարադատության նախարարությունը չեղարկել է թմրամոլության դեմ պայքարի դրամաշնորհները․ WP
Միջազգային
ԱՄՆ արդարադատության նախարարությունը չեղարրկել է հարյուրավոր դրամաշնորհներ, այդ թվում՝ իրավապաշտպանների, թմրամոլության և հանցագործության դեմ պայքարի համար, քանի որ նրանց գործունեությունը չի համապատասխանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջնահերթություններին, հայտնում է Washington Post թերթը՝ վկայակոչելով գերատեսչության նամակը:
«Արդարադատության նախարարությունը չեղարկել է հարյուրավոր դրամաշնորհներ հասարակական կազմակերպությունների և տեղական իշխանությունների համար, ներառյալ զենքի միջոցով բռնության կանխարգելման, օփիոնային կախվածության դեմ պայքարի, հանցագործությունների զոհերի իրավունքների պաշտպանության ծրագրերի ֆինանսավորումը և այլն։ Չեղարկված դրամաշնորհները հայտնաբերվել են ստուգման ընթացքում և չեն համապատասխանել Թրամփի վարչակազմի առաջնահերթություններին», - գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով նախարարության աշխատակիցների էլեկտրոնային նամակը։
Նշվում է, որ այդ դրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվել է, օրինակ, կազմակերպությունների գործունեությունը, որոնք տեղական իշխանություններին տրամադրել են հանցագործության մասին տվյալների վերլուծություն, ինչպես նաև հանցագործությունների զոհերի համար նախատեսված թեժ գիծ, որտեղ նրանց տեղեկացրել են իրենց իրավունքների մասին: