Ավստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունում Իսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար Ո՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները Իվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է Ինձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախը Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Դնեպրոպետրովսկ ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-Պոկրովսկ

Այսպիսի իրականություն Հայոց նորագույն պատմության ընթացքում երբեւէ չի եղել. Կովկասագետը Ցեղասպանության ուրացման հետքերով

Հանդիպում

Հայաստանը հրաժարվում է միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված իրավական գործընթացներից, այլ կերպ ասած պետական մակարդակով ուրանում է հայ մարդկանց արյունը, հրաժարվում ադրբեջանական վայրագությունների, ցեղասպանության, բնաջնջման փաստացի իրավական պատասխանատվության ենթարկելու իրավահաջորդությունից: Ի՞նչ հետևանքներով է հղի այս ամենը հետագա սերունդների համար հարցին անդրադարձել պատմաբան, կովկասագետ Հովիկ Ավանեսովը, ընդգծելով.

- Հայ Դատի և Հայոց պահանջատիրության համար պայքարը տասնամյակների պատմություն ունի` դեռևս խորհրդային տարիներից։ Իսկ Հայաստանի անկախացումից հետո էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը դարձավ նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը։ Այսօր հայ ժողովրդի հանդեպ` Արցախում նույնպես տեղի է ունեցել ցեղասպանություն և հայրենազրկում` որպես ցեղասպան քաղաքականության շարունակություն։ Հայաստանը այսօրվա իշխանության օրոք հրաժարվում է միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված իրավական գործընթացներից, այլ կերպ ասած` պետական մակարդակով ուրանում է հայ մարդկանց արյունը, հրաժարվում ադրբեջանական վայրագությունների, ցեղասպանության, բնաջնջման փաստացի իրավական պատասխանատվության ենթարկելու իրավահաջորդությունից: Ի՞նչ հետևանքներով է հղի այս ամենը հետագա սերունդների համար։ Հայաստանի իշխանությունների ներկայիս մոտեցումը՝ միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի դեմ հարուցված գործերից հրաժարվելը, բացարձակապես մտահոգիչ և խիստ դատապարտելի քաղաքական կեցվածք է։ Այս դիրքորոշումը ոչ միայն պետական մակարդակով աղավաղում է արդարության հասնելու ազգային ձգտումը, այլ նաև համարժեք կերպով ուրանում է զոհերի հիշատակը, նրանց արյան գինը և այդ ողբերգությունների հետագա իրավական ընթացքի կարևորությունը։ Իրավական գործընթացներից հրաժարվելով՝ Հայաստանը փաստացի մերժում է միջազգային հարթակներում ադրբեջանական վայրագությունների՝ ներառյալ ցեղասպանության, էթնիկ զտումների, մշակութային և ֆիզիկական բնաջնջման անհերքելի փաստերի ճանաչման և դատապարտման հնարավորությունը։ Այսպիսի իրականություն Հայոց նորագույն պատմության ընթացքում երբևէ չի եղել։ Այս քայլը վտանգավոր նախադեպ է, որը խաթարում է ոչ միայն արդարության վերականգնման հնարավորությունը, այլև հարվածում է պետության անվտանգության ճարտարապետությանը ։ Անգործությունը և լռությունը՝ միջազգային դատարաններում ճշմարտությունը ներկայացնելու հարցում, հղի է մի շարք ծանր հետևանքներով․

-Պատմության կեղծման պայմանների ստեղծում․ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրագործվող պատմության վերաշարադրման փորձերը հեշտությամբ տարածում են ստանում, երբ Հայաստանը հրաժարվում է դրանց դեմ իրավական պայքարից։ -Արդարության մերժում` զոհերի համար․ Ցեղասպանության և այլ հանցագործությունների զոհերը մնում են անպաշտպան ու չճանաչված միջազգային հարթակներում։

-Պետական արժանապատվության խաթարում․ Երբ պետությունն ինքն է հրաժարվում իր քաղաքացիների իրավունքների և հիշողության պաշտպանության իր պարտավորությունից, դա ուղիղ ճանապարհ է ազգային արժանապատվության նվազման։

-Անպատժելիության մթնոլորտի խորացում․ Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի իրավական անգործությունը` է'լ ավելի է լեգիտիմացնում իր հանցագործությունների անպատժելիությունը՝ այն վերածելով նոր վայրագությունների իրականացման դրդապատճառի։

Այս անգործությունն իր վտանգավոր բոլոր հետևանքներով կարող են ազդել ոչ միայն ազգային ինքնության, այլև պետականության հիմքերի վրա։ Ընդհանրական ձևով՝ հետևանքները կարելի է ամփոփել հետևյալ կերպ․

1. Պատմական հիշողության աղճատում և մոռացում․ Իրավական պայքարի բացակայության պայմաններում սերունդները կարող են կորցնել ճշգրիտ պատկերացումը սեփական պատմության, ճշմարտության և արդարության մասին։ Պետական մակարդակով չարձանագրված ցավը մոռացության է մատնվում։
2. Անարդարության հանդեպ հանդուրժողականություն․ Երբ հանցագործությունները չեն դատապարտվում և չեն արժանանում պատշաճ իրավական գնահատականի, սերունդների մեջ կարող է ձևավորվել անարդարության հանդեպ անտարբերության կամ նույնիսկ ` նորմալացման վերաբերմունք։
3. Իրավունքի և պահանջատիրության խաթարում․ Հրաժարվելով արդարության հասնելու իրավական ճանապարհներից՝ պետությունն անուղղակիորեն խոչընդոտում է սերունդների՝ սեփական իրավունքների պաշտպանության հնարավորությանը։ Սա նշանակում է՝ հրաժարում պատմական պահանջատիրության շարունակությունից։
4. Ազգային արժանապատվության և ինքնության քայքայում․ Ազգերի ինքնությունը ձևավորվում է պատմության, հիշողության և արժեքների շուրջ։ Երբ պետությունը չի պաշտպանում իր ժողովրդի իրավունքները, ազգային ինքնության հիմքերը սկսում են խարխլվել։
5. Պատմական անարդարությունների կրկնության վտանգ․ Անպատժելիությունը դառնում է նոր հանցագործությունների դրդապատճառ։ Սերունդները կանգնում են այն վտանգի առաջ, որ անցյալի ողբերգությունները կարող են կրկնվել՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն և մշակութային մակարդակում։

-Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը: Արդյո՞ք պատմությունը չի տվել այդ հարցերի պատասխանը։

- Տարիներ ի վեր թե' հայ , թե' օտար գիտնականները բազմաթիվ աշխտություններ են գրել ու իրենց պատմաքաղաքական և իրավական գնահատականն են տվել Հայոց ցեղասպանության իրողությանը։ Աշխարհի բազմաթիվ երկիների արխիվները լի են Հայոց ցեղասպանության մասին վավերագրերով։ Ի վերջո, Ռաֆայել Լեմկինը«Ցեղասպանություն» իրավական եզրույթը ատեղծել է` հիմք ունենալով հենց Հայոց ցեղասպանությունը։ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ մոտեցումը՝ վերաարժևորել կամ վերասահմանել Հայոց ցեղասպանության ընկալումը, վկայում է պատմական ճշմարտության և ազգային հիշողության նկատմամբ անտարբերության, եթե ոչ՝ կասկածի կամ անգամ վերաձևավորման վտանգավոր միտումների մասին։ Երբ մի երկրի ղեկավար՝ հատկապես Հայաստանի Հանրապետության վարչապետը, հայտարարում է, որ պետք է դեռ հասկանալ՝ «ինչ է տեղի ունեցել», «ինչու» և «ում միջոցով» ենք «ընկալել» Հայոց ցեղասպանությունը, ապա նա ոչ միայն աղավաղում է պատմական իրականությունը, այլ նաև դռներ է բացում թուրքական ժխտողականության և պատմական վերանայումների առջև։ Պատմությունը վաղուց տվել է այդ հարցերի հստակ և փաստերով ամրագրված պատասխանը։ Հայոց ցեղասպանությունը՝ իրականացված Օսմանյան Թուրքիայի կողմից համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Այն վավերացված է ոչ միայն բազմաթիվ պատմաբանների, այլ նաև միջազգային կազմակերպությունների և մի շարք պետությունների կողմից՝ որպես մի ամբողջ ժողովրդի՝ հայ ազգի, համակարգված բնաջնջում։ Ուստի այս հարցը վաղուց լոկ «ընկալման» խնդիր չէ, այլ աներկբա պատմական իրողություն։ Նման հայտարարությունները վտանգավոր են, քանի որ դրանք զրկում են Հայաստանը պատմական արդարության դիրքերից հանդես գալու բարոյական իրավունքից։ Դրանք կարող են դիտվել որպես թուրքական նարատիվին շփվող կամ առնվազն երկիմաստ , թշնամու ժխտողականությանը սնող ծրագիր։ Ի վերջո, եթե վերհիշենք, թե թշնամին տարիներ առաջ ինչպիսի բառամթերքով էր ժխտում Հայոց ցեղասպանությունը, ապա այսօր դժվար է այդ«թեզերի» և մեր երկրի ամենաբարձր ամբիոնից հնչեցվող այդ հակահայ ու հակապետական«մոտեցումների» միջև գտնել որևէ տարբերություն։ Պատմական հիշողությունը ջնջելը արժանի է միայն սերունդների ու մարդկության նախատինքին։

-«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - հայտարարել էր վարչապետը։ Որպես պատմաբան խնդրում եմ հիմնավորեք, թե ինչո՞ւ1939-ին չէին խոսում Հայոց ցեղասպանության մասին։

-1. Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ մեծ պետությունների քաղաքական շահերը

1939 թվականին աշխարհը կանգնած էր նոր գլոբալ պատերազմի շեմին։ Նացիստական Գերմանիայի ագրեսիան, Խորհրդային Միության և Արևմուտքի բարդ փոխհարաբերությունները, Մյունխենի համաձայնագիրը (1938), ինչպես նաև Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը (1939), ազդում էին միջազգային օրակարգի վրա։ Այս ֆոնին Հայոց ցեղասպանության հարցը դիտվում էր որպես երկրորդական՝ հատկապես քաղաքական շահերի համատեքստում։ Թուրքիան այդ ժամանակ դիտարկվում էր որպես կարևոր աշխարհաքաղաքական գործոն՝ ոչ միայն Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, այլև ԽՍՀՄ-ի կողմից։ Որպես ռազմականապես չեզոք, բայց կարևոր դիրք զբաղեցնող երկիր՝ նրա «նեղացածությունը» ցեղասպանության հիշատակմամբ ոչ ոք չէր ուզում հրահրել։

2. Հայկական սփյուռքի կազմակերպվածության մակարդակը դեռ թույլ էր,

1930-ականներին հայկական սփյուռքը դեռևս իրեն ամբողջությամբ չէր վերագտել։ Ցեղասպանությունից ընդամենը 15–20 տարի էր անցել։ Սփյուռքահայ համայնքները հիմնականում զբաղված էին փրկությամբ, հաստատմամբ, կրթությամբ ու հյուծված վիճակից դուրս գալով։ Ի տարբերություն հետագա տասնամյակների` 1930-ականներին հայկական համայնքները չունեին այն կազմակերպված քաղաքական լոբբին կամ ինստիտուցիոնալ ներուժը, որն անհրաժեշտ էր ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգ ձևավորելու համար։

3. Նացիզմի վերելք և Հոլոքոսթի սպասվող ողբերգությունը

1939-ը նաև տարվա սկիզբն էր Հոլոքոստի՝ Եղեռնի հրեական տարբերակի, որին դեռ պետք էր առաջիկա տարիներին տեղի ունենալ։ Երբ Հիտլերը հայտարարել էր՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերին», դա արել էր ոչ թե ի նշան ցեղասպանության ճանաչման, այլ ի ցույց տալու անպատժելիության զգացումը։ Սակայն նույնիսկ այդ մեջբերումը երկար տարիներ մնաց գիտական շրջանառությունից դուրս։ Այս շրջանում միջազգային իրավունքում «ցեղասպանություն» հասկացությունը դեռ գոյություն չուներ. այն առաջացավ միայն 1944-ին՝ Ռաֆայել Լեմկինի կողմից։

4. ԽՍՀՄ-ի պաշտոնական լռությունը

Հայաստանը 1939-ին ԽՍՀՄ կազմում էր, և սովետական քաղաքականության մեջ չէր թույլատրվում արտաքին քաղաքական քարոզ իրականացնել, որը կարող էր վնասել սովետա-թուրքական հարաբերություններին։ ԽՍՀՄ-ն ուներ ռազմական ու դիվանագիտական չեզոքություն պահպանելու շահ, այդ թվում՝ Թուրքիայի նկատմամբ։ Բացի այդ, Ստալինյան ռեպրեսիաների պայմաններում նույնիսկ հայ մտավորականները չէին կարող բարձրաձայնել ցեղասպանության մասին՝ առանց անձնական հետևանքների։ ​​​​​​​​Իսկ ի՞նչ փոխվեց 1950-ականներին. 1950-ականներին աշխարհը մուտք էր գործում սառը պատերազմի շրջան, և ԽՍՀՄ-ում որոշակիորեն մեղմանում էր հետպատերազմյան գաղափարական ճնշումը։ Միաժամանակ՝ Սփյուռքի մեջ սերունդ էր հասունանում, որը սկսել էր բարձրաձայնել ցեղասպանության մասին։ Սփյոռքիմամուլում, պատմագիտության մեջ և քաղաքական պայքարի հարթակներում հարցը սկսեց նորից բարձրացվել։ Այս տարիներին նաև սկսվում է ցեղասպանության իրավական սահմանման և ճանաչման շարժումը։ Սկսվում է ինտելեկտուալ, բարոյական և քաղաքական պայքար` ցեղասպանության միջազգային ճանաչման համար։

 






Ավստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունումԻսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top