Որոնվում է մաքուր զուգարան, ցանկալի է՝ կենտրոնում Մերօրյա քրոնիկոն՝ «փրկել» ուսուցչին, «խժռել» անչափահասներին «ՄԱՐՏԻ ԴԱՇՏԻՑ ԱՆՁԱՄԲ ԴՈՒՐՍ Է ՀԱՆԵԼ ՄԵԾ ԹՎՈՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ՈՒ ԶՈՀԵՐ, ՈՉՆՉԱՑՐԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ, ՍՏԱՑԵԼ, ՄԱՀԱՑՈՒ ԲԵԿՈՐԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ։ «Իմ զոքանչը ձեր զոքանչներից լավն է»… Ովքեր են հայկական շոու բիզնեսում ամենաերիտասարդ ու գեղեցիկ զոքանչ ունեցողները Դա նշանակում է հարվածել գոտկատեղից ներկել. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Արծրուն Հովհաննիսյանը ստում է. Մուշեղ Խուդավերդյան Ինձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Հաջորդ մրցաշրջանում նա հաստատ չի խաղա «Լոկոմոտիվում». Արշավին «Լոկոմոտիվը» հասկանալով է մոտենում Տիկնիզյանի հուզական վիճակին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն անվանական եղեւնի է տնկել ՊՆ֊ում

Վարդան Ղուկասյանին կտանք անհրաժեշտ քանակությամբ քվե՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության. Մարտուն Գրիգորյան

Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը գրում է․

«Հարգելի գյումրեցիներ, շնորհակալ ենք Գյումրու ավագանու ընտրություններին ձեր մասնակցության համար, նախորդ օրերին ինձ ջերմ ու առանձնահատուկ ընդունելության, թիմիս աջակցելու և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքին ընտրելու համար։

Դուք տեսաք, թե ինչ կատարվեց և շարունակում է կատարվել իմ ընտանիքի անդամների և թիմակիցներիս շրջանում։ Իշխանությունը դիմեց բոլոր անհնար ու հնարավոր միջոցներին, մանիպուլյացիաներին, օրինական ու անօրինական գործողություններին, փորձելով՝ ինձ հոգեբանորեն ճնշել, թիմիս՝ ձերբակալել և քրեական հետապնդումների ենթարկել։
Եվ դա շարունակվում է մինչ այս պահը։

Բայց դրա մասին կխոսեմ ավելի ուշ։

Սիրելի գյումրեցիներ ու հայրենակիցներ, ես լավ գիտեմ ու հասկանում եմ՝ այս օրերին ամբողջ Գյումրին և հանրապետությունը լարված սպասում են իմ որոշմանը, որից կախված է Գյումրու և երկրում հետագա զարգացումներն ու տրամադրությունները։

Ես իմ անցած ճանապարհի ընթացքում ապացուցել եմ, որ ինձ համար մեր երկրի, մեր քաղաքի ու մեր գյումրեցիների ընդհանուր շահը գերադասել եմ անձնական շահերից և մոտեցումներից։
Այսօր ես կայացրել եմ իմ որոշումը, որն իմ քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար եմ մտածել ու մեծ դժվարությամբ եմ եկել դրան։
Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։

Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխաված լինեմ։

Այս վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս թեկնածուներին, մասնավորաբար, Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։
Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասականալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։

Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյուքնում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։

Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ։

Սիրելի գյումրեցիներ ու հատկապես շուրջ 7400 ինձ ընտրողներ, դուք քվեարկեցիք իմ օգտին նաև այն սկզբունքով, որ ներկա իշխանությունը չվերարտադրվի Գյումրիում և բոլորս այդ գաղափարախոսությամբ էինք այս պայքարի մեջ։

Ու մենք բոլորս միասին հասանք դրան, որի համար շնորհավորում եմ բոլորիս։ ՔՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ։

Սիրելի ազգականներ, ընկերներ, թիմակիցներ, գյումրեցիներ, դուք իմ կողքին կանգնեցիք, որ նախկին բարքերը չվերադառնային քաղաք։ Գիտենալով իմ սկզբունքներն ու հստակ, ընդգծված կարմիր գծերը, որ այդ բարքերին միշտ դեմ եմ եղել ու ժամանակին իմ շնորհիվ է քաղաքն ազատվել այդ ամենից։ Իսկ հիմա այս երկու թիմերի շտապողականության ու իրենց կայացրած որոշման պատճառով ես ստիպված եմ կայացնել մի այնպիսի որոշում, որին սկզբունքորեն դեմ ենք եղել բոլորս։

Ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, բայց և վստահ ասում եմ, որ երկրիս՝ պետության և պետականության, Գյումրուս և գյումրեցիներիս շահի ու անվտանգության դեմ ստորադասում եմ իմ անձնական հարցերն ու մոտեցումները և անում եմ այս քայլը ժողովրդի պահանջով։ Համոզված եմ, որ կհասկանաք ու կաջակցեք իմ որոշմանը։

Բոլորդ համոզվեցիք՝ իրար միացած, իրար հետ համագործակցող քաղաքական ուժերը առանց իմ և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի որոշման ոչ մի բան չեն կարողանալու անել Գյումրիում և ամեն ինչ, հետայսու էլ, կախված է լինելու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի քվեարկություններից։

Եվ այսպես, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։

Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա։

Իսկ ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը գյումրեցիների հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի ապրենք այն քաղաքում, որին արժանի ենք։

Հարգելի լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ, բլոգերներ, քաղաքական կուսակցություններ, տերեր և ծառաներ, այսուհետ բոլորդ լավ իմացեք՝ Մարտուն Գրիգորյանն իր ողջ կյանքի ընթացքում որոշումներ կայացրել է ինքնուրույն և առանց շտապողականության և որևէ քաղաքական ուժ կապ չունի ու չի կարող ազդել իմ կայացրած որոշումների վրա։






Որոնվում է մաքուր զուգարան, ցանկալի է՝ կենտրոնումՄերօրյա քրոնիկոն՝ «փրկել» ուսուցչին, «խժռել» անչափահասներին«ՄԱՐՏԻ ԴԱՇՏԻՑ ԱՆՁԱՄԲ ԴՈՒՐՍ Է ՀԱՆԵԼ ՄԵԾ ԹՎՈՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ՈՒ ԶՈՀԵՐ, ՈՉՆՉԱՑՐԵԼ ԹՇՆԱՄՈՒ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ, ՍՏԱՑԵԼ, ՄԱՀԱՑՈՒ ԲԵԿՈՐԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ։«Իմ զոքանչը ձեր զոքանչներից լավն է»… Ովքեր են հայկական շոու բիզնեսում ամենաերիտասարդ ու գեղեցիկ զոքանչ ունեցողներըԴա նշանակում է հարվածել գոտկատեղից ներկել. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրծրուն Հովհաննիսյանը ստում է. Մուշեղ ԽուդավերդյանԻնձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Հաջորդ մրցաշրջանում նա հաստատ չի խաղա «Լոկոմոտիվում». Արշավին«Լոկոմոտիվը» հասկանալով է մոտենում Տիկնիզյանի հուզական վիճակին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն անվանական եղեւնի է տնկել ՊՆ֊ումՄՈՍԿՎԱՆ ՍԿՍԵՑ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՎԵՐԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒ«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՌուսական «Իսկանդերը» այրել է թշնամու հատուկ նշանակության ուժերի վարժական ճամբարը Սումի մարզում (Տեսանյութ)5 ամառային Spritz կոկտեյլներ, որոնք կարող եք խմել արեւի տակՍիրիայում կրակել են ռուսական ռազմաբազայի վրաԹրամփը հստակ պատասխան չի տվել՝ Ռուսաստանի դեմ նոր կոշտ պատժամիջոցներ կսահմանի՞Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառներըՏրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժՋուր հավաքեքԱլիևը «գայթակղում է» ադրբեջանցիներին՝ ապրելու Արցախի գրավյալ տարածքներումԱլիևն ու Օրբանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացինՊապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետՄահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրըՀայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրելԱնահիտ Ավանեսյանն ինձ փորձել է պարտադրել համաձայնվել 87 մլն դրամի գոյություն չունեցող «խախտումների» հետ. Նազինյան«Ոջիլ, ղզիկ, տխմար, էշ». ՔՊ–ական կին պատգամավորները՝ Աննա Հակոբյանի բառապաշարի մասին.NEWS.amՈվ է այսօր դաժան վթարի զոհ դարձած 35-ամյա տղամարդը.ՖոտոԲանանն անհետացման վտանգի տակ էՈւկրաինայում չկան մարդիկ, որոնք իրավասու են խաղաղություն կնքել. Դմիտրի ՄեդվեդևԼավրովը ժամանել է Հայաստան Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքովՈրդիս իմ հետ լավ հարաբերությունների մեջ է. ինչու ամուսնալուծվեց Մայա ՄարգարյանըՄերձավանի աղմկահարույց ուսուցչուհին 2017-ից հաշվառված է Արմավիրի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ խրոնիկական զառանցական խանգարում ախտորոշումովԱպօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումըԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցից առաջ Երևանում անցկացված հակառուսական պաստառներով ակցիանԵրևան-Մեղրի ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելիՍուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարըՁերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետըԵՄ-ում Մայդանն Ուկրաինայի «սկզբնական մեղքն են» անվանելՀայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարըԽաղաղ Դոնի փողոցը կհիմնանորոգվի 2026 թվականին. կկառուցվի նաև հեղեղատար համակարգՄենք կշարունակենք աջակցել Զելենսկուն․ Եվրահանձնաժողովի ղեկավարԱդրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համարՀամարանիշներ էր հափշտակում ու թողնում «Տելեգրամի» հասցե. Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԻնչ է «աղաչել» Զելենսկին ԹրամփիցՔննարկվել է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանը վերաբերող համաձայնագիրըԱվագանին ընդունեց հողամասի սահմանների ճշտման և հողահատկացման հիմքերի վերականգնման գործընթացում արտոնություն կիրառելու հարցըԶինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարարԵրևանցիներն ազատվեցին 2025-ի հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top