Քաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարար JPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասին Ալեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել Ղարաբաղը Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակ Սպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. Իրանագետ Հայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ) «Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված «Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը

Թուրքիան էլ ի՞նչ պետք է անի, որ մենք վերջապես որոշ զգոնություն ցուցաբերենք. Չաքրյան

Ներքաղաքական

Ընդամենը մի քանի օրից Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Սակայն  հարց է, թե որքանով ենք պատրաստ պետական մակարդակով եւ պատշաճ կերպով նշելու այս կարեւոր եւ հիշարժան օրը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ:

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՍ ՀԱՐՑԻՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉՊԵՏՔ Է ԱՆԴՐԱԴԱՌՆԱՐ»

Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է այն հիմնական պատճառը, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետական մակարդակով չի արժանանում համապատասխան ուշադրության: Որո՞նք են, ըստ Ձեզ, մեր կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները՝ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական հարթություններում։

Այս թեմայով Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությունները բացարձակապես սխալ է եւ խորապես անհամաձայնություն է առաջացնում։ Ավելի քան 40 երկիր պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ աշխարհում մեծ ազդեցություն ունեցող գերտերություններից մեկը՝ Միացյալ Նահանգները։ Ինչո՞ւ է Միացյալ Նահանգների դիրքորոշումը կարեւոր, որովհետեւ խոսքը վերաբերում է պետության, որը որոշիչ դեր ունի միջազգային քաղաքականության մեջ։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում Վաշինգտոնը երկար տարիներ հետաձգում էր ճանաչման գործընթացը, ինչը վկայում է, որ հարցը միայն պատմական չէ, այլ նաեւ խորը քաղաքական ենթատեքստ ունի։ Նրա ասածում նաեւ վտանգավոր միտում եմ տեսնում՝ ցեղասպանության հետեւանքների վերացման թեման բացելով, որովհետեւ հնարավոր է, որ այն ներգրավվի միջազգային օրակարգում ոչ թե ի շահ հայկական կողմի, այլ՝ որպես բանակցային գործիք՝ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Այսինքն՝ հարցի լրջությունը կարող է խեղաթյուրվել կամ օգտագործվել քաղաքական շահերի համար։

Բացի այդ, եթե ճանաչումը տեղի է ունեցել, ապա նույն ցեղասպանությունը որպես ճնշման լծակ այլեւս հնարավոր չէ օգտագործել։ Սակայն հարցը վերջնականապես փակված չէ։ Ցեղասպանության հետեւանքների վերացման պահանջը կարող է ծառայել որպես հավելյալ մեխանիզմ՝ Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու նպատակով։

Չեմ հասկանում, եթե այդքան պետություն արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչո՞ւ է անհրաժեշտ շարունակ խոսել դրա մասին այն ժամանակ, երբ Թուրքիան դեռեւս շարունակում է ժխտողական քաղաքականություն վարել։ Ավելին՝ նույնիսկ այսօր թուրք պատմաբանները հրապարակում են հոդվածներ, որոնցում կեղծ տվյալներով փորձում են ներկայացնել, թե իբր հայերն են «կոտորել» 500.000 թուրքերի։ Այսպիսի հայտարարությունները աղավաղում են պատմական ճշմարտությունը եւ վտանգավոր նախադեպ են ստեղծում։

Հետեւաբար, իմ համոզմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցին ընդհանրապես չպետք է անդրադառնար։ Նույնիսկ եթե թուրքական կողմը այդ հարցը չի բարձրացրել, մեզ մոտից նախաձեռնություն ցուցաբերելը սխալ է։ Պետք է առավել զգույշ եւ պատասխանատու լինել, հատկապես նման զգայուն թեմաների շուրջ։

Երբ մի խնդիրը ճանաչված է ավելի քան 40 պետության կողմից, այդ թվում՝ միջազգային ատյաններում, նշանակում է՝ այն արդեն իսկ համարվում է միջազգային իրավունքով ընդունված իրողություն։ Ուրեմն, ինչո՞ւ է պետք ավելորդորեն «ջուրը պղտորել», այն էլ՝ երկրի վարչապետի պաշտոնում գտնվելով։ Պետք է հաշվի առնել, որ վարչապետի, արտգործնախարարի կամ նախագահի՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հայտարարությունները կարող են իրավական հետեւանքներ ունենալ եւ պարտավորեցնող լինել մեր երկրի համար՝ միջազգային իրավունքի տեսանկյունից։

«ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԵԾ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԵՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ»

Տարիներ առաջ մենք մեր պատմության մեջ կարեւոր էջ բացեցինք՝ նշելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այժմ արդեն բավական երկար ժամանակ է անցել այդ խորհրդանշական տարեթվից, եւ մենք կանգնած ենք մի նոր փուլում՝ 110-րդ տարելիցին ընդառաջ։ Այս ընթացքում, արդյոք տեսանելի են որոշակի փոփոխություններ՝ թե՛ միջազգային հանրության վերաբերմունքում, թե՛ մեր սեփական պատմական ընկալման ու վերարժեւորման գործընթացում։

Այս ամենի մասին խոսելիս պետք է նշել, որ ներկայումս էական տեղաշարժեր որպես այդպիսին չկան։ Սակայն, ցեղասպանության հարցը հսկայական ու համապարփակ խնդիր է՝ բաղկացած մի քանի փոխկապակցված փուլերից։ Սկզբում անհրաժեշտ է հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այնուհետեւ պայքարել դրա ժխտման դեմ՝ հասնելով ժխտողականության քրեականացման, եւ վերջապես՝ զբաղվել դրա հետեւանքների վերացման հարցերով։ Այսինքն՝ հարցերը պետք է առաջ քաշվեն փուլ առ փուլ, նպատակային եւ համակողմանի ձեւով։

Ցավոք, ժխտողականության քրեականացման հարցում մեծ առաջընթաց չենք արձանագրել։ Այս պահին ընդամենն 8-10 երկիր են քրեականացրել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Սակայն, այստեղ պետք է առանձնակի կարեւորությամբ նշել Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից ընդունված բանաձեւերը՝ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի մակարդակով, որոնք ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունն, այլեւ կոչ են արել ԱՄՆ կառավարությանն աջակցել այդ ճանաչման միջազգային տարածման գործընթացին եւ պայքարել ժխտողականության դեմ։

Այդ համատեքստում, հարց է առաջանում՝ երբ ԱՄՆ Կոնգրեսն արդեն նման որոշում է ընդունել, արդյո՞ք նպատակահարմար է, որ Հայաստանի վարչապետն այդ հարցը նորից բարձրացնի։ Անհասկանալի է՝ ինչո՞ւ է դա անհրաժեշտ համարվում։ Եթե նույնիսկ Թուրքիան որոշակի դժգոհություն է արտահայտում կամ փորձում ճնշում գործադրել (թեեւ իրականում մեծ ակտիվություն չի ցուցաբերում այդ ուղղությամբ), ի՞նչն են նրանք փորձելու «ներել» մեզ։ Ի վերջո, հայ-թուրքական հարաբերությունները ներկայումս սահմանափակվում են որոշ առեւտրային հոսքերով:

Նույնիսկ եթե Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի հայտարարի, թե իբր ցեղասպանություն չի եղել, ԱՄՆ Կոնգրեսն այդ պատճառով չի վերանայի իր որոշումը։ Այսինքն՝ նման վտանգ գոյություն չունի, եւ հնարավոր է բավական հեշտությամբ խուսափել ավելորդ զգայունությունից։

Ինչ վերաբերում է Թուրքիային՝ նրա դերը 44-օրյա պատերազմի ընթացքում հստակ էր եւ ակնհայտ։ Բացի ռազմաքաղաքական ներգրավվածությունից, Թուրքիան նաեւ սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների խմբեր ներգրավեց պատերազմի գոտում։ Եթե սա բավարար չէ, ապա ի՞նչ Թուրքիան պետք է անի, որ մենք վերջապես որոշ զգոնություն ցուցաբերենք նրա քաղաքականության նկատմամբ։

Պետք է նաեւ հասկանալ, որ ԱՄՆ Կոնգրեսի ընդունած որոշումը չի եղել Հայաստանի ճնշման կամ պահանջի արդյունքում։ Դա կայացրել է ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը՝ իրենց սկզբունքներից ու շահերից ելնելով։

«ՄԵՆՔ Ո՛Չ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺ ՈՒՆԵՆՔ, Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ»

Ներկայիս իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ կարո՞ղ ենք ասել, որ առավել քան հարցը տանում են հենց ցեղասպանության ժխտման ուղղությամբ:

Ես անկեղծորեն հույս եմ հայտնում, որ իշխանությունները նման անխոհեմ քայլի չեն դիմի։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ Սահմանադրության ընդունումից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նոր թափ ստացավ։ Այդ գործընթացի շնորհիվ է, որ այսօր արդեն աշխարհի ավելի քան 40 պետություն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Սա մեր միակ ուժեղ եւ հիմնավոր կետն է, մեր հաղթաթուղթը, որ կարող ենք օգտագործել Թուրքիայի կողմից իրականացվող կոպիտ եւ անպատասխանատու քայլերի դեմ։ Ցավոք, մենք չունենք բավարար ռազմական կարողություններ, եւ մեր քաղաքական հնարավորություններն էլ սահմանափակ են։ Հետեւաբար, նման զգայուն հարցերում հարկավոր է առավելագույն զգուշություն ցուցաբերել։ Եթե մարդ լավ չի հասկանում թեման, ավելի լավ է` լռի, քան փորձի մասնակցել բանավեճին՝ առանց խորքային գիտելիքի։

Ավելին՝ իմ կարծիքով, ճիշտ կլիներ, եթե ցեղասպանության ճանաչումը դրվեր որպես հստակ պայման՝ Թուրքիայի հետ որեւէ հարաբերություն կառուցելուց առաջ։ Չէ՞ որ մինչեւ այսօր էլ թուրքական կողմը չի ճանաչում ցեղասպանության փաստը եւ բացեիբաց հայտարարում է, թե իբր հայերն են մեղավոր եղել ու «հարձակում են գործել թուրք ժողովրդի վրա»։ Իսկ թուրք ժողովուրդը հավատում է այդ կեղծ պատմությանը։ Դեռ ավելին՝ նման մտքեր պաշտոնապես տարածվում են նաեւ պետական կրթական համակարգի միջոցով. դպրոցական դասագրքերում հայերին ներկայացնում են որպես դավաճաններ, որոնք իբր թիկունքից հարվածել են թուրքական պետությանը։

Նույն ճնշումն իրենց կողմից դրսեւորվում է նաեւ հայկական համայնքների նկատմամբ։ Փողոցները, ուր գտնվում են հայկական դպրոցներ կամ եկեղեցիներ, հաճախ վերանվանվում են այնպիսի պատմական գործիչների անուններով, որոնք հայ ժողովրդի դեմ հանցագործություններ են իրականացրել՝ օրինակ, Թալեաթ փաշա, Էնվեր փաշա եւ այլք։ Սա ուղղակի վիրավորական է։ Նույնիսկ պատերին գրառումներ են անում ազգայնական եւ ծայրահեղական բնույթի, օրինակ՝ «Երանի նրան, ով իրեն թուրք է համարում»։ Սա ասվել է Աթաթուրքի կողմից, սակայն ակնհայտ է, որ նույնիսկ Աթաթուրքը չէր այն, ինչ ներկայացվում է. ըստ շատերի՝ նա թուրք էլ չէր, այլ հրեական ծագում ուներ։ Այս մասին գրել են նաեւ իսլամիստական շրջանակները։

Այնպես որ, եթե մարդ որեւէ թեմայի շուրջ չունի բավարար տեղեկացվածություն, չի կարելի առանց մտածելու ներխուժել այդ քննարկման դաշտը։ Դա կարող է միայն վնասել մեր ազգային շահերին։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Քաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանըԻշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»«Փաստ». Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանաՏեսախցիկը ֆիքսել է Սու-34-ի «արդուկող» հարվածները ուկրաինական պաշտպանական դիրքերին (Տեսանյութ)Ռուսները հրթիռային զանգվածային հարձակում են իրականացրել Կիեւում (Տեսանյութ)Ադրբեջանում ծավալվող ռուսաֆոբիայի թիկունքում կանգնած է Ալիեւը. «Ցարգրադ»Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. ՄինասյանՊետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱլբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետներիԱրայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արելՔաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով          Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն ՄանուկյանՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱպօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. ԱրամյանՌուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում ԶապորոժեումԱվելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսումՏիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. ՄանուկյանՌուսական բանակը դուրս է եկել Խարկովի մարզի առանցքային քաղաքներից մեկի` Կուպյանսկի հյուսիսային արվարձանային գոտի (Քարտեզ)Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)Տիկնիզյանը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ, թող գործի դրան համաձայն. Ֆիլատով Թրամփը տնտեսական պատերազմի մեջ է մտնում Եվրամիության հետՊուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ինչ է պատմում 101-ամյա վետերանը Կարմիր հրապարակեցՊուտնիը «սասանել» է ԵՄ-ն․ GuardianՎարքագծի կտրուկ փոփոխություն՝ գերակտիվություն, անբացատրելի ուրախություն․ Ահազանգը, որ Ձեր երեխան թմրանյութների հնարավոր զոհ դառնալու ճանապարհին էԶորավարժություններ՝ օկուպացված Արցախում. Իրանը չեզոքացնում է թուրքական վտանգըՖիլիպ Կիրկորովը հոսպիտալացվել էՍուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել. Մայր Աթոռի արձագանքը՝ Փաշազադեին«Լոկոմոտիվը» ընդունել է իմ դիրքորոշումը. Տիկնիզյան Կամուֆլյաժը դառնում է աղքատի արտահագուստ. Հարություն ՄնացականյանՏավուշում «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զnh, 1 վիրшվոր. մահացածը Փաշինյանի ազգականն էՖինլանդիան զորավարժություններ է սկսել Ռուսաստանի սահմանինԱյս սերունդը կարող է եւ պատրաստ է ստեղծել հայոց նոր ոսկեդար. Հայկ ԲաբուխանյանՓաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգեւոր հայր. Արցախի պահպանության կոմիտեի հայտարարությունըԼարված իրավիճակ՝ Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստին (տեսանյութ)Իրանը նպատակ ունի ընդլայնել երկկողմ կապերն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիանը՝ Ալիևին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top