Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պլան են մշակում Ուկրաինայի համար․ Bloomberg
Միջազգային
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փորձում են մշակել մարտերը դադարեցնելու պլան՝ բանակցություններում Ուկրաինայի դիրքերն ուժեղացնելու։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Լրագրողների տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարում 37 երկրների միջև՝ «պատրաստակամների կոալիցիա» ստեղծելու՝ խաղաղ կարգավորման դեպքում Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար։ Ծրագրի համաձայն՝ Եվրոպայի, Համագործակցության և Ասիայի երկրները ֆինանսավորում, զորքեր, օդուժ կամ ռազմածովային ուժեր կտրամադրեն Ուկրաինային Ռուսաստանին հնարավոր հետագա ագրեսիայից պաշտպանելու համար: Դիտարկվում է նաև Ուկրաինային հարևան երկրներում զորքեր տեղակայելու հնարավորությունը։
Մարտի 13-ին բրիտանական Financial Times թերթը գրել էր, որ Ուկրաինան պետք է կենտրոնանա իր ռազմական արտադրության վրա և սպասի Եվրոպայի օգնությանը, եթե ԱՄՆ-ը նորից որոշի դադարեցնել ռազմական օգնությունը Կիևին: