Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ
Սպորտ
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ, ТАСС լրատվական գործակալությանը հայտնել են բասկյան ակումբի մամուլի ծառայությունից:
«Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ կրկնվել է քառագլուխ մկանի վնասվածքը։ Զախարյանը կբացակայի մի քանի շաբաթ»,- հայտնել են ակումբից:
21-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի առաջին հատվածը: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է չորս խաղի, խփել մեկ գոլ և կատարել նույնքան ասիստ: