Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սամարայում
Միջազգային
Սամարայի «Կուրումոչ» պահեստային օդանավակայանն այսօր առավոտյան ընդունել է Մոսկվայի տասնմեկ չվերթ այն բանից հետո, երբ ՌԴ մայրաքաղաքի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
«Մարտի 11-ին Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից և Կեմերովոյից Սամարայի այլընտրանքային օդանավակայան են ժամանել Մոսկվա թռչող 11 ինքնաթիռ։ Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են ուղևորների հետ»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։
Հաղորդվում է նաև, որ Սարատովի օդանավակայանում վայրէջք է կատարել հինգ չվերթ Բահրեյնից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից։
Այլընտրանքային օդանավակայաններից օգտվելու պատճառը եղել է Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումները՝ ուկրաինական ԱԹՍ–ներով զանգվածային հարձակումներից հետո։