Սրանք մարդ էլ կխփեն պատերի տակ հլը ո՞ւր եք, որ հետո ասեն տեսեք Գյումրին կրիմինալ քաղաք են դարձրել․ Վարդան Ղուկասյան

Նախկիները քողարկված են այսօրվա իշխանությունների տակ, էշ Նիկոլի հետեւից ուրիշի ականջներն են երեւում, էլ պրծաք սաղիդ շապիկները պատռված են։ Այնպես որ ինձ նախկինների հետ կապելուց առաջ մի հատ Ձեր Նիկոլի դիմակները հանեք տեսեք, թե ինչ նախկին է թաքնված նրա տակ։ Ինձ հունից չհանեք, ես հանգիստ նստած էի՝ եկաք ինձ կպաք, չեք մարսելու,-անդրադառնալով նախօրեին տեղի ունեցածին, ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ընդգծելով․
-Ես Ձեզ ավելին ասեմ, փորձեցին ինձ սեւացնել շոուների միջոցով, բայց հակառակ էֆեկտը ստացան, մեր համախոհները ավելացան, իսկ նրանց իրական դեմքը բացահայտվեց։ Բայց ես գիտեմ, որ սրանք չեն հանգստանալու սրանից ամեն ինչ սպասում եմ, սրանք մարդ էլ կխփեն պատերի տակ հլը ուր եք, որ հետո ասեն տեսեք Գյումրին կրիմինալա , էսա էնա․․․ Գյումրիում կրիմինալ չկա, էս երկրի կրիմինալը վերեւից է գալիս, ներքեւում կրիմինալ չկա, ամենախելոք մարդիկ էլ գողերն են, էդ լավ հիշեք