Գերմանիան գոյատևման խնդիր ունի․ Մասկ
Միջազգային
Իլոն Մասկը կարծում է, որ Գերմանիայում փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանն աջակցելը «գոյատեւման խնդիր է»։ Այա մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ռադիոհաղորդավար Չարլի Քըրքը X-ում գրել է, որ բոլոր գերմանացիները պետք է քվեարկեն «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության օգտին՝ հանուն իրենց երկրի գոյատևման։ Փակեք ձեր սահմանները և պաշտպանեք ձեր մշակույթը»,- գրել է Քըրքը։
Մասկը մեկնաբանել է Քըրքի հրապարակումը. «Դա գոյատևման խնդիր է»,- ասել է նա։
Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 23-ին։