Եվրոպայի և Ուկրաինայի պահեստներում զենք չի մնացել. Financial Times
Միջազգային
Եվրոպական երկրների և Ուկրաինայի պահեստներում զենք չի մնացել։ Այս մասին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Rheinmetall պաշտպանական կոնցեռնի ղեկավար Արմին Փափերգերը։
«Եվրոպացիներն ու ուկրաինացիներն իրենց պահեստներում ոչինչ չունեն»,- ընդգծել է նա։
Այս ֆոնին Փափերգերը կարծում է, որ զենքի պահանջարկը տարածաշրջանում կպահպանվի բարձր մակարդակի վրա, նույնիսկ եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար լինի։
Եվրոպական պաշտպանական ընկերությունների, այդ թվում՝ Rheinmetall-ի բաժնետոմսերը բարձրացել են, քանի որ ներդրողները գրազ են եկել, որ եվրոպական կառավարությունները ստիպված կլինեն «զգալիորեն ավելացնել» ռազմական ծախսերը՝ ի պատասխան եվրոպական անվտանգության ամրապնդման գործում ԱՄՆ-ի դերի նվազման աճող մտահոգություններին: