Զելենսկին դե՞մ է գնում Թրամփին
Միջազգային
Մյունխենում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններ չեն սպասվում: Սրանով Զելենսկիի խորհրդականը հերքում է Թրամփի հայտարարությունը (https://iravunk.com/?p=305374&l=am):
«Ուկրաինայի դիրքորոշումն անփոփոխ է: Ուկրաինան նախ պետք է խոսի Ամերիկայի հետ։ Եվրոպան պետք է մասնակից լինի ցանկացած լուրջ խոսակցության՝ հանուն իրական և տեւական խաղաղության։
Եվ միայն համաձայնեցված ընդհանուր դիրքորոշումը պետք է լինի ռուսների հետ քննարկման սեղանին Դատարկ սեղանի շուրջ ռուսներին չես հանդիպի: Սեղանին դեռ ոչինչ չկա։ Մյունխենում ռուսների հետ բանակցություններ չեն սպասվում»,- ասել է նա:
Այսինքն, Զելենսկին դե՞մ է գնում Թրամփին: Տեսնենք: