Պատերազմը հասել է «կրիտիկական փուլ». Պենտագոնի նոր ղեկավար
Միջազգային
Պատերազմը հասել է «կրիտիկական փուլ»: Ուկրաինայի 2014 թվականի սահմաններին հասնելն անհնար է, ասում է ԱՄՆ պաշտպանության նոր նախարարը:
Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը «չի հավատում, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բանակցային կարգավորման իրատեսական արդյունք է»:
ԱՄՆ-ն նաև կարծում է, որ պատերազմն այժմ հասել է «կրիտիկական փուլի»։
Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, Թրամփի առաջնահերթությունը Չինաստանին զսպելն է հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, քանի որ Վաշինգտոնը կարծում է, որ Պեկինը սպառնում է իր ազգային շահերին։
Հատկապես վերջին միտքը Կիեւի համար պետք է, որ հերթական ահազանգը դառնա. եթե ԱՄՆ-ն իր հիմնական խնդիրը համարում է Չինաստանը, նշանակում է, որ Ուկրաինայից պետք է մի կերպ ազատվի: Եթե չլինի «գործարք», ապա ԱՄՆ-ն պարզապես կարող է այս ուղղությունը դարձնել չորրորդական եւ կենտրոնանակ առաջնայինի վրա: Իսկ թե այդ դեպքում ինչ կլինի ուկրաինական կողմի հետ, դա հասկանալի է: