Ռուսական զորքերի «Կենտրոն» խումբը, ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը Ժելեզնիում (Արտյոմովո) և գրավելով գրեթե ողջ արբանյակային բնակավայրը, ինչպես նաև դուրս մղելով Ուկրաինայի զինված ուժերը Կիրովոյի մեծ մասից, մտել է բուն Տորեցկ քաղաքը` հաստատվելով դրա ծայրամասային շինություններում:
Ուկրաինացի ռազմական վերլուծաբանները երեկոյան հրապարակում են նոր քարտեզ՝ հաստատելով Ժելեզնիի իրական կորուստը (դրանց մոտ մնացել է միայն մի փոքր մոխրագույն տարածք ծայրամասում):
Միաժամանակ ռուսները ճեղքել են նաեւ ուկրաինական պաշտպանությունը Նյու Յորքում` դեպի արեւելք (Քարտեզ 3, 4): Եթե ուկրաինական բանակը չի հասցրել իր ստորաբաժանումները հեռացնել այդ հատվածից, ապա արդեն այսօր շատ մեծ է շրջապատման մեջ մնալու հնարավորությունը: