Մայք Ջոնսոնը կոչ է արել պաշտոնանկ անել Բայդենին անգործունակության պատճառով
Միջազգային![Մայք Ջոնսոնը կոչ է արել պաշտոնանկ անել Բայդենին անգործունակության պատճառով](/timthumb.php?src=disc/29-06-24/d7b6f999b223cfaf67480bf387a5d89a.jpg&w=780)
Երոկվա նախագահական բանավեճից հետո, որտեղ Բայդենը դրսեւորեց խեղճացած, բան չհասկացող ծերունու կերպար, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը վարչակազմի անդամներին կոչ է արել պաշտոնանկ անել Բայդենին։
Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է կիրառել Սահմանադրության 25-րդ փոփոխությունը՝ այն դեպքերում, երբ պետության ղեկավարն անգործունակ է։
«Մեր մրցակիցները Սպիտակ տանը թուլություն են տեսնում, ինչպես մենք բոլորս: Ես դա ասում եմ առանց հաճույքի: Կարծում եմ, որ իրավիճակը շատ վտանգավոր է: Ես կխնդրեի կառավարության անդամներին նայել նրենց սրտերին», - ասել է Ջոնսոնը:
Նա նշեց, որ հասկանում է դեմոկրատների շարքերում տիրող խուճապը, բայց խոսքը ողջ երկրի մասին է, որի նախագահը ակնհայտորեն չի կարող կատարել այդ աշխատանքը, և այժմ նախարարներն ու փոխնախագահը պետք է կատարեն իրենց պարտականությունները։
Համաձայն այս փոփոխության՝ նախագահին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է նրա կաբինետի անդամների մեծամասնության և փոխնախագահի համաձայնությունը: ԱՄՆ պատմության մեջ նման բան չի եղել։