Հնդիկ տղամարդուն ծեծել են, այրել uեռական օրգանը, մերկ վիճակում նկարահանել և ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումար
ՔրեականՀունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նար-Դոսի փողոցի տներից մեկում դաժան ծեծի են ենթարկել օտարերկրացի մի քաղաքացու, ում նաև խոշտանգել են։
Էրեբունու ոստիկանները պարզել են նաև, որ այդ ամենի հետևանքով «Երևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել այդ քաղաքացին, որտեղից էլ «պոլիտրավա» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց։ Ոստիկաները պարզել են նաև, որ նա Հնդկաստանի քաղաքացի 43-ամյա Ու․ Կումարին է:
Կայքի փոխանցմամբ՝ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Հնդկաստանի քաղաքացի 43-ամյա Կալդիպ Կումար Կաշմիր Լալը հունիսի 24-ից վարձակալական հիմունքներով բնակվում է Նար-Դոսի փողոցի տներից մեկում, որտեղ հունիսի 25-ին ժամը 00։05-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում, ոմն Տինկան և Մանին նրան ծեծի են ենթարկել, ձեռքերն ու ոտքերը կապել, սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, սեռական ոտնձգություն կատարել, այրել սեռական օրգանը, մերկ վիճակում տեսանկարահանել և տեսանյութը ուղարկել են նրա հարազատներին` պահանջելով 1 լակ ռուփի /մոտ 2.000 դոլար/ և սպառնացել գումարը չուղարկելու դեպքում կսպանեն, տաբատի գրպանից էլ հափշտակել են 500 դոլար և փակել նշված տան սենյակներից մեկում, ինչից հետո ոմն Ջոբընը, Գորըվը և Մնին հարազատներից մեկի խնդրանքով, տեղեկանալով նրա գտնվելու վայրի մասին, եկել և տեղափոխել են այլ վայր:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Տինկան հանդիսանում է 36-ամյա Հարջինդեր Սինգ Անգրագ Բռառը, իսկ Մանին` 30-ամյա Մանիշ Ռադհեյ Շյամ Կումարը:
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործությունը հիմնավորող փաստեր, այդ թվում տեսանյութ։