Բելոուսովը հանձնարարել է ՌԴ ԳՇ-ին` միջոցներ ձեռնարկել Սև ծովում ամերիկյան անօդաչուների թռիչքների հետ
Միջազգային![Բելոուսովը հանձնարարել է ՌԴ ԳՇ-ին` միջոցներ ձեռնարկել Սև ծովում ամերիկյան անօդաչուների թռիչքների հետ](/timthumb.php?src=disc/28-06-24/65f253b658d38a6f92660fef8e1443af.jpg&w=780)
Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հանձնարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբին միջոցներ ձեռնարկել Սև ծովի վրայով ամերիկյան անօդաչու թռչող սարքերի թռիչքների հետ կապված։
Խոսքն ամերիկյան անօդաչուների մասին է, որոնք շպիոնական գործունեություն են իրականացնում` ուղղորդելով արևմտյան պետությունների կողմից Ուկրաինայի զինված ուժերին մատակարարված բարձր ճշգրտության զենքի հրվածները:
Ռուսական ռազմական գերատեսչությունն ընդգծում է, որ այս ամենը վկայում է Կիևի կողմից ուկրաինական հակամարտության մեջ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների աճող ներգրավվածության մասին։
Բացի այդ, նման թռիչքները մեծապես մեծացնում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների հետ օդային տարածքում միջադեպերի հավանականությունը, ասվում է ՊՆ հայտարարության մեջ, ինչը մեծացնում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատման վտանգը։
Հենց Սեւաստոպոլի վրա ուկրաինական զինված ուժերի վերջին հարձակումից առաջ ամերիկյան անօդաչու թռչող սարքերը հետախուզություն են իրականացրել։ Քաղաքացիական բնակչության վրա իրականացված հանցավոր հարձակման արդյունքում զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 150-ը։