Բայդենն ու Թրամփը բեմ դուրս եկան առանց իրար ձեռք սեղմելու
Միջազգային![Բայդենն ու Թրամփը բեմ դուրս եկան առանց իրար ձեռք սեղմելու](/timthumb.php?src=disc/28-06-24/0e10eb574c35525119c8155badbd308a.jpg&w=780)
Առաջին նախընտրական բանավեճի մեկնարկին բեմ բարձրանալով, Բայդենն ու Թրամփը ողջունեցին հեռուստադիտողին, բայց ոչ միմյանց։ Նրանք նույիսկ ձեռք չեն սեղմել, ինչը ԱՄՆ-ի պատմության մեջ կարելի է բացառիկ դեպք համարել:
Բանավեճը սկսվեց տնտեսագիտության թեմայով: Բայդենն ասել է, որ Թրամփից ստացել է անմխիթար վիճակում գտնվող տնտեսություն։ Նա հիշեցրել է, որ երբ Թրամփը նախագահ էր, ամերիկացիները «շարունակում էին սպանվել Աֆղանստանում»։
Թրամփն իր հերթին հերքեց իր նախագահության բարձր գնաճը և իր վրա վերցրեց տնտեսական ձեռքբերումները։ Նրա կարծիքով՝ Բայդենի վարչակազմը «ամենավատն էր պատմության մեջ, Բայդենը «քանդեց» սոցիալական ապահովության համակարգը։
Բանավեճը տեղի է ունենում Ատալանտայում՝ CNN-ի կենտրոնակայանում: