«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը ուզում է վերադառնալ վարչապետի աշխատակա՞զմ
Միջազգային![«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը ուզում է վերադառնալ վարչապետի աշխատակա՞զմ](/timthumb.php?src=disc/27-06-24/a915bc8258aa319cebf90221843e5b63.jpg&w=780)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ թիմի ներսում առկա վերաբերմունքին բազմիցս ենք անդրադարձել՝ նշելով, որ Թորոսյանին, մեղմ ասած, յուրային չեն ընդունում, ու նա մնացել է մենակ իր պատգամավորական աթոռով եւ covid 19-ի ծախսերի մասով հարուցված քրեական գործերով: Մեր աղբյուրները հայտնում են, որ Թորոսյանը, օգտագործելով ՔՊ վարչության կազմում իր ներկայությունը, նորից սկսել է փորձեր անել՝ վերադառնալու իր նախորդ պաշտոնին` վարչապետի աշխատակազմի ղեկավարին: Ըստ ամենայնի՝ նա չի հարմարվում ներկայիս կարգավիճակին եւ ցանկանում է նորից գալ առաջին պլան:
Ի դեպ, կառավարության որոշ շրջանակներ կարծում են, որ Արայիկ Հարությունյանի շուրջ բարձրացած նախկին աղմուկների հետեւում կարող է լինել հենց Արսեն Թորոսյանը: Մեզ փոխանցում են, որ ուժային կառույցներում կան թղթապանակներ՝ Թորոսյանի կողմից տարբեր տեղերում աշխատանքի տեղավորած անձանց վերաբերյալ եւս, ու դրանք հարմար պահի կօգտագործվեն:
Արսեն Թորոսյանի գործադիր վերադառնալու նկրտումների մասին, իհարկե, փորձեցինք զրուցել հենց Արսեն Թորոսյանի հետ, սակայն նա, ինչպես միշտ, հեռախոսազանգերին չպատասխանեց»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում