Ռուբլին գահավիժում է. Տարադրամի փոխարժեքն այս պահին Իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին. Գառնիկ Դանիելյան Ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել հայրը և 3 որդիները․ մասնակիցները մեկ տասնյակ են Սեպտեմբերին կլինի մեծ հանրահավաք ՍԱՐՍԱՓ. անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ընկերական շրջապատում նրանց ասում են «Ֆանֆան տյուլպան» Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն Նիկոլ Փաշինյանն ու կինը բեռլինյան և լոնդոնյան հանգստից վերադարձել են Երևան (տեսանյութ) Ինչպես հասկանալ, որ մարդը ձեր ճակատագիրն է. Տիեզերքի 7 նշան, որոնք չի կարելի բաց թողնել Հայտնի է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության տեղն ու ժամը Տնային կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանին խորհրդաժողովի մասնակիցներն իրենց ողջույնները փոխանցեցին եւ ծափահարեցին

Ինչո՞ւ եք անմարդկային ճիգեր գործադրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ամեն գնով Հայոց Եկեղեցու շարժում դարձնելու. Գեւորգ սրբազան

Ներքաղաքական

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին․

Պրն. Հարությունյան,

Հայոց Եկեղեցին թիրախավորելու, վերջինիս հասցեին ատելության խոսք տարածելու այսօրվա Ձեր հերթական ջանքում «Գարեգին Բ -ով եք դիմում Հայոց Հայրապետին և այլ անպատշաճ ձևակերպումներ հնչեցնում, մեկնաբանություններ անում նրա հասցեին:
Վստահ եմ, հասկանում եք, որ Ձեր գրառումը կարդում են և՛ Հայաստանում և՛ սփյուռքում, և՛ բարեկամ և՛ թշնամի պետություններում: Եվ ի՞նչ ուղերձ է Ձեր կարգի պաշտոնյան փոխանցում աշխարհին… Ձեր հռետորաբանությամբ չեմ արձագանքում Ձեզ, որովհետև միմյանց մերժելու, միմյանցից հրաժարվելու, ազգին մենքի և դուքի բաժանելու այդ ոգին միայն պառակտում և քայքայում է բերել հայրենի մեր կյանքից ներս՝ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր: Իբրև հայը հային եմ ասում՝ այլ ճամփա փնտրե՛ք, եղբայր, ավելի կառուցողական, ավելի ընդունելի:

Ատելությունը սեր չի՛ ծնում: Ձեր պաշտոնը քաղաքական զգոնություն է ենթադրում, և հասարակական համերաշխության հարցը միշտ առաջնային պիտի լինի Ձեզ համար:

Մի բան ևս: Ինչո՞ւ եք Դուք անմարդկային ճիգեր գործադրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ամեն գնով Հայոց Եկեղեցու շարժում դարձնելու: Ի՞նչ խնդիր եք Ձեր առջև դրել, գուցե պարզաբանե՞ք: Թե՞ կարող ենք սա ուղղակի շարունակությունը համարել Ձեր այն անպատասխանատու հայտարարության, թե «հոգևորական չմնաց, որ չմիանար այս շարժմանը»: Դուք էլ գիտեք, որ Ձեր հայտարարությունը կեղծ է, բայց անում եք…Այլ խոսքով՝ ընդհանրացնում եք մասնավորը: Իսկ եթե Ձեր մոտ տպավորություններ կան, որոնք ճշտման կարիք ունեն, ապա, վստահ եմ, որ սբ. Էջմիածնի ճամփան դեռևս հիշում եք:

Լուսավորվեք և լուսավորեք նաև Ձեր կողքիններին: Էլ չասեմ, որ քաղաքագիտական առումով չափազանց պարզունակ և սնանկ է Ձեր կողմից շրջանառվող այն թեզը, որ շարժումը ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Այլ տարբերակներ քննարկեք: Նաև, Դուք Ձեր հակաեկեղեցական խոսույթով որոշակիորեն թիրախավորում եք Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականի հավաքական կերպարը: Տեսե՜ք, որ չխախտվեն մարդու/քաղաքացու ո՛չ սեփական կարծիք ունենալու իրավունքը և ո՛չ էլ որևէ մեկի կրոնական զգացումները: Դուք էլ ժամանակին իբրև ՔՊ կուսակցության անդամ այլ կարծիք եք ունեցել շատ հարցերի վերաբերյալ և օգտվել Ձեր կարծիքն ազատ արտահայտելու քաղաքացու իրավունքից: Գիտեմ, որ գիտեք, որ պետք է հարգանքով վերաբերվել բոլոր այլախոհներին և ծայրահեղ չարձագանքել: Միգուցե որոշների հետ Դուք նույնպես դադարեք Հայոց Եկեղեցին Ձեր իշխանությանը հակառակ ուժ դիտելուց, և ազատվեք այդ բարդույթից:

Ձեր խոսքից և ձևակերպումներից արդեն իսկ ակնհայտ է, որ խնդիր ունեք Հայոց Եկեղեցու՝ որպես ինստիտուտի հետ: Եթե սխալ ենք, ապա հակառակն ապացուցեք:

Իբրև հայ, առավել ևս իբրև պետական պաշտոնյա պարզապես հիշե՛ք, որ Հայոց Եկեղեցին նաև Ձերն է, ինչպես, որ յուրաքանչյուր հայինն է Հայաստանի Հանրապետությունը: Եվ վերջապես, Ձեր մեկնաբանությունն արվել էր Տ. Սևակ քհն. Սարիբեկյանի գրառման առնչությամբ: Տեր Հորը ճանաչում եմ իբրև նվիրյալ, նախանձախնդիր հոգևորականի: Միևնույն ժամանակ, համաձայն չեմ նրա որոշ ձևակերպումների հետ: Մենք հոգևոր ասպարեզում ազատ ենք տարբեր տեսակետներ ունենալ հարցերի շուրջ («ազատութիւն յերկբայականս», ինչպես մեր հայրերը կասեին), որը երբեք չի սասանել եկեղեցու միասնությունը:

Ես անհամբեր սպասում եմ, արդյոք կգա՞ մի օր, որ ՔՊ կուսակցության անդամներից մեկը քաջություն կգտնի իր մեջ հրապարակային հակադրվելու իր կուսակից ընկերոջ կողմից Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի հավաքական կերպարը թիրախավորող հակաեկեղեցական հայտարարություններին:

Դուք և Ձեր կուսակցության որոշ անդամներ, անվերջ խոսում եք ժողովրդավարությունից, մինչդեռ տպավորություն կա, որ խոսքի ազատության իրավունքից բոլորը չէ, որ հավասարապես օգտվում են…Չգիտենք, թե ինչն է նրանց խանգարում: Հայոց Եկեղեցին աղոթել և շարունակելու է աղոթել իր զավակների համար:

Հ. Գ. Պետրոս Գետադարձ կաթողիկոսին դավաճանության մեջ մեղադրելուց առաջ քննական ուսումնասիրության ենթարկեք նյութը, կամ այդ թեմայից քաջատեղյակ մասնագետների հետ խորհրդակցեք: Առավել ևս, որ Դուք գիտնական եք:






Ռուբլին գահավիժում է. Տարադրամի փոխարժեքն այս պահինՍարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Քյոլնի» կազմում (տեսանյութ)Իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին. Գառնիկ ԴանիելյանԱվտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել հայրը և 3 որդիները․ մասնակիցները մեկ տասնյակ ենՍեպտեմբերին կլինի մեծ հանրահավաքՍԱՐՍԱՓ. անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ընկերական շրջապատում նրանց ասում են «Ֆանֆան տյուլպան»Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանունՆիկոլ Փաշինյանն ու կինը բեռլինյան և լոնդոնյան հանգստից վերադարձել են Երևան (տեսանյութ)Ինչպես հասկանալ, որ մարդը ձեր ճակատագիրն է. Տիեզերքի 7 նշան, որոնք չի կարելի բաց թողնելՌուս ու բելառուս մարզիկների նկատմամբ խտրական վերաբերմունք չի լինի. Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավարՀայտնի է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության տեղն ու ժամըՏնային կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանին խորհրդաժողովի մասնակիցներն իրենց ողջույնները փոխանցեցին եւ ծափահարեցինԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել բնակչի տան բակում, այրվել է կենցաղային աղբԻմ կոլեգաներից շատերն ընտրում են ջայլամի քաղաքականություն՝ չխոսել. Մհեր ԱրմենիաԵրևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն. ԼուսանկարՎերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերըՖրանսիայում որոշ ռուս լրագրողների զրկել են ամառային օլիմպիական խաղերը լուսաբանելու իրավունքիցԵս չեմ ընդունում անտարբեր մտավորականներին. Ժասմեն ԱսրյանՎերջին օրերին մեր աղոթքները միայն քեզ համար էին, սիրելի Հովհաննես. Սրբազան պայքարՏաս օր կյանքի ու մահվան պայքար տալուց հետո, ցավոք, Հովհաննեսին չի հաջողվել հաղթել չարաբաստիկ հիվանդությանըԲաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքովՀայաստանը բարելավել է դիրքերը շարժական համացանցի արագության վարկանիշումՄարտի դաշտում տարբեր վիրավորումներ ստացած տղաները հյուրընկալել են հայտնի գործիչներինՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՆ ՇՆՈՐՀՎԵԼ ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻՆՏավուշում այսօր նշում են ՎարդավառըՉարենցավանում անչափահասների միջև վիճաբանության ժամանակ գործի են դրվել դանակներ․ կան վիրավորներԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԱՎԵԼԻ ՄՈՏԵՑԱ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻՆ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՊԱՐԳԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆՏարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ինԱնհավատալի է, անընդունելի… Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էրՔո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն ՔոչարյանԱշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներըԱդրբեջանում խոճկորի քթով և առանց բերանի ծնված երեխայի տեսանյութը հրապարակվել է համացանցում (Տեսանյութ)Ավտովթարի զոհ է դարձել Արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի եղբորորդինԱգռավը և uիրամարգը. Խnրիմաստ առակ, nրը պետք է կարդան բnլnրըՇքեղ ձմերուկի չրի 3 տարբերակ…պատրաստենք միասին՝ դիտելով տեսանյութըԿորած ամառը վերադառնում է․ Գագիկ ՍուրենյանՍևանում վերջին հրաժեշտը տվեցին Արսեն Աֆիյանին. հուզիչ կադրերԹշնամին ապատեղեկատվություն է տարածելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԿրակոցներից վիրավորվել է Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոնըՄահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես ՀարությունյանըՄեր հաղթանակից անմիջապես հետո, ես կլուծեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի ռազմական հակամարտությունը. Թրամփ (Տեսանյութ)Ռուսները կարող եւ հրթիռներ մատակարարել հուսիթներին. ԱՄՆ հետախուզությունԲացառիկ կադրեր. Սու-34-ը 3 տոննայանոց ФАБ-3000 ռումբ է նետում գրեթե մերձավոր տիեզերքից (Տեսանյութ)Ռուսաստանի պատմության ամենաերկար խորովածը՝ 438 մետր (Տեսանյութ)Եմենի վրա Իսրայելի հարձակումը Մերձավոր Արևելքում հակամարտության զարգացման նոր փուլ է. քաղաքագետ Մովսես Ղազարյան (Տեսանյութ)Ժամանակն է, որ ԱՄՆ-ն տիեզերագնացներ ուղարկի Մարս. Իլոն ՄասկԶելենսկին Ռուսաստանի հետ բանակցություններն արդեն հնարավոր է հաամրում. CNNԿալիֆոռնիայիում դեռահասները փոխհրաձգություն են կազմակերպել. սպանվել է 16-ամյա տղա (Տեսանյութ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода