Ինձ համար շատ դժվար է խոսելը, որովհետեւ ուղղակի սիրելով ու հարգելով ձեզ, համաձայնեցի խոսել, որովհետեւ ես հիմա հնարավորինս  ինձ ձիգ եմ պահում, այնքան եմ լաց եղել, գլխացավ ունեմ:
Սա սարսափելի մեծ վիշտ է եւ´ թատերական աշխարհի, եւ´ կինո աշխարհի համար: Ամեն օր ասում էր` ես առողջ ապրելակերպ եմ անում, երկուսս էլ սրտի խնդիր ունենք, բայց ինքը գնաց; Կարծում եմ, որ ինքը եւ´իմ, եւ´ ձեր ու բոլորից մանկության մի պատառ է եւ այդ պատառը գնաց շատ վաղ հասակում: Ամենածիծաղալին այն էր, որ պատմում էր, որ երբ ամուսնացել էր ու գնացել էին մեղրամիս Սանկտ Պետերբուրգ, եւ առավոտյան Էրմիտաժ էր գնացել ու պատմում էր, թե առաջին հարկում ինչ սպասք ու կահույք կար, երկրորդ հարկում ինչ զգեստներ կան, իսկ Աշոտը էտ պահին ասեց՝ Լալա դա ՑՈՒՄ էր:Այսքանը, ես ցավակցում եմ ինձ, բոլոր նրանց ում համար այս կորուստը վիշտ է;

Այն հարցին`կար հետաքրքիր դեպք «Մեր բակ»-ի նկարահանման հրապարակում, որ կառանձնացնի, Զառան նշեց.

«Այնքան շատ, ուղղակի սիրտս շատ է խփում, չեմ էլ կարողանում պատմեմ, բայց ասեմ, որ մեր բակում ժակետը, որը գցած էր Լալայի վրա իմ ժակետն էր ու ամեն անգամ ինքը բմբուլը պոկում էր, բայց ես ամեն անգամ ասում էի՝ Լալա այդ ժակետը ես պիտի հագնեմ»:

Այն հարցին` թե, ինչ էր անհանգստացնում նրան, որի մասին բարձրաձայնում էր, Արամյանը նշեց.

«Այն ինչ անհանգստանում էր, անկեղծ այդ էլ բարձրաձայնում էր:Լալային միշտ սիրել են, սիրում են ու կսիրեն»: