Երևանում հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը
Հասարակություն![Երևանում հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը](/timthumb.php?src=disc/22-06-24/1c3617f6301d05f3a3d8a1bdcc09d468.jpg&w=780)
Երևանում հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը: Այդ մասին հայտնում են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունից։
«Այսօր Երևանի Հաղթանակի զբոսայգում Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատների, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցներ հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին՝ ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհելով Անմար կրակի մոտ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
«Այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի։ Հավե՛րժ փառք հայրենիքի ազատության և անկախության համար զոհված զինվորներին», - արարողության ժամանակ ասել էմարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը: