Կիմ Չեն Ընը Պուտինին որսորդական շներ է նվիրել (լուսանկարներ)
Միջազգային![Կիմ Չեն Ընը Պուտինին որսորդական շներ է նվիրել (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/20-06-24/db3599a33a9fd3f050ec3c5eb7be9275.jpg&w=780)
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 2 որսորդական շուն է նվիրել։ Դրանք հազվագյուտ ցեղատեսակի «փունգսան» որսորդական շներ են։ Այս մասին հունիսի 19-ին հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
«Կիմ Չեն Ընը Կումսուսանի նստավայրի այգում նախագահ Պուտինին նվիրել է զույգ «փունգսան» շներ: Շների այս ցեղատեսակը չափազանց հազվագյուտ է և գործնականում անհայտ է ԿԺԴՀ-ից դուրս», - ասվում է KCNA-ի հայտարարության մեջ:
![](disc/20-06-24/b2bcd7db29cd952f17b0d4a48cf89b6d.jpg)
![](disc/20-06-24/ef6c1639add005a15e01450fff67761a.jpg)
![](disc/20-06-24/a03d21f95d507482f9e43cdcafee64d4.jpg)