Վստահ եմ` առաջիկայում Վրաստանը հայտ կներկայացնի ԵԱՏՄ-ին անդամակցելու. Ֆարմանյան Շատ նման է, որ Սեւաստոպոլի համար առաջին պատասխան Մոսկվան տվեց Ինչ են մտածում ՀՅԴ-ականները ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու մասին Եթե առարկություն չունեք Բագրատ սրբազանի թեկնածության վերաբերյալ, ինչո՞ւ իմպիչմենթի գործընթաց չսկսեցիք. Ղազարյան Ծառերը չորանում են` ո՛չ ջրող կա, ո՛չ նայող. ահազանգ Վիոլետա Գեւորգյանը լույս էր սփռում շուրջը, ինչից մարդիկ կային շլանում էին, մարդիկ էլ կային՝ կուրանում. Թադեւոսյան Առանց համապատասխան կրթության՝ երգում են, ինքնահռչակվում երգիչ. Անի Ամիրյան Ինչ է սպասվում հուլիսին՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Երգչուհի Էնջլը պատրաստվում է կազմակերպել հայտնի տատիկի ցուցահանդեսը. ով է նա Պետք չէ ամեն մի աղբ համարել մշակույթ. Կարեն Գրիգորյան

Հայաստանի հետ կարգավորումը դժվար է, քանի որ մարդկանց ուղեղները լվացվել են դեռևս տարրական դպրոցից. թուրք գրող

Միջազգային

Ermenihaber.am-ը հայ-թուրքական երկխոսության գործընթացի վերաբերյալ զրուցել է թուրք քաղաքագետ, գրող-հրապարակախոս և պրոֆեսոր Բասքըն Օրանն է։ Օրանը ծնվել է 1945թ․ Իզմիրում։ Նա Թուրքիայում «Ներեցեք մեզ, հայեր» ստորագրահավաքի նախաձեռնողներից է, և զբաղվում է ազգային փոքրամանսությունների խնդիրներով, ինչպես նաև նրա ուսումնասիրությունները վերաբերում են ազգայնականության թեմային:

-Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց սկսվեց: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։

-Երկար ժամանակ է, առնվազն 2011 թվականից ի վեր, գոյություն չունի թուրքական արտաքին քաղաքականություն, փոխարենը կա Էրդողանի արտաքին քաղաքականություն, և դա էլ ամբողջովին իրականացվում է՝ Էրդողանի ներքին քաղաքականության համաձայն։ Այսինքն, Ձեր նշած հարցը կախված կլինի Էրդողանի ներքին քաղաքականության պահանջներից։ Ամեն դեպքում, քանի որ ներքաղաքական այս իրավիճակը ծայրաստիճան անորոշ է, հատկապես այս պահին, գործընթացն այս պահից ևեթ կանխատեսելի չէ։

-Կողմերը մի քանի համաձայնության եկան, սակայն մինչ օրս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի արվել։ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։

-Իհարկե, դժվար է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել՝ մասամբ գաղափարական նկատառումներով (իսլամ և ազգայնականություն), մասամբ Ադրբեջանի էներգակիրների արտահանումից կախվածության պատճառով, մասամբ էլ այն պատճառով, որ մարդկանց ուղեղները լվացվել են դեռևս տարրական դպրոցից։ Եթե արգործնախարարությունը վարեր Թուրքիայի արտաքին քաղաքականությունն, դա ավելի հեշտ կլիներ։ Սակայն այս նախարարությունը մեծավ մասամբ մեկուսացվել է։ Ե՛վ ներքաղաքական դերի պատճառով, որի մասին ես վերը նշեցի, և՛ այն պատճառով, որ ԱԶԿ-ն նախարարությունում որպես դիվանագետներ իր քաղաքական գործիչներին է նշանակում։ Դա այդպես չի կարող շարունակվել, քանի որ հակասում է արտաքին քաղաքականության բնույթին։ 

-Հայաստանը դրական արձագանքեց նաև Քըլըչի՝ Երևանում հանդիպում անցկացնելու առաջարկին։ Ո՞րն է Թուրքիայի կամ Հայաստանի որևէ քաղաքում անցկացվելիք հանդիպման իմաստը և ինչո՞վ կարող է այն տարբերվել երրորդ երկրում անցկացվող հանդիպումներից:

-Եթե այցի և անմիջապես հետո պատասխան այցի գործընթացն իրականացվի, ապա կարող է կարևոր չլինել, թե որտեղ կանցկացվի առաջին հանդիպումը: Օրինակ 2008թ․ նախագահ Աբդուլլահ Գյուլը (Թուրքիայի նախկին նախագահ 2007-14թթ․) ֆուտբոլային խաղը դիտելու համար գնացել էր Երևան, իսկ հետո Սարգսյանն (Սերժ Սարգսյան-խմբ․) էր խաղը դիտելու համար եկել Բուրսա։ Այնուամենայանիվ թեման, որը պետք է հաշվի առնել այս հարցում, քայլ առ քայլ առաջ շարժվելու կարևորությունն է այնպիսի հարաբերություններում, որոնք գտնվում են նման զգայուն իրավիճակում: Օրինակ՝ ամենասկզբում Սարգսյանը գալու համար նախապայման էր դրել սահմանի բացումը, բայց հետո եկավ։ Լավ կլինի, որ նման զգայուն հարաբերություններում այդպիսի բաներ չլինեն։ 

-Թուրքիան տարիներ շարունակ հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն անմիջականորեն համակարգում է Ադրբեջանի հետ։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չլիներ, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար կրկին պատրվա՞կ էր փնտրելու։ 

-Իրականում Ադրբեջանը մի երկիր է, որը շատ է Թուրքիային գցել իր ամենազգայուն խնդրի՝ Կիպրոսի հարցում։ Այդ մասին ես ամփոփ ներկայացրել եմ «Ակոս»-ում հրապարակված «Եթե գնա, Թուրքիան շատ կփնտրի Փաշինյանին» վերատառությամբ իմ վերջին հոդվածում։ Այնուամենայնիվ, ռացիոնալությունը միշտ հնարավոր չէ հասնել գաղափարական, առևտրային և պատմական պատճառներով:

-Հայաստանում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ընդդեմ իշխանության։ Հնարավոր իշխանափոխությունը ինչպե՞ս կազդի այս գործընթացի վրա։ 

-Դեռ չգիտեմ, բայց քանի որ պատմությունը օգտագործվում է սոցիալական գիտություններում կանխատեսումներ անելու համար, կարող եմ ասել հետևյալը․ Այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանն իշխանությունից զրկվեց, ով ջանում էր Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատել, նրան փոխարինեց ռուսամետ ազգայնական Քոչարյանը, և դա լավ չեղավ այս հարաբերությունների համար։



Երևան-1985 թվական․ տեսնես հիշողներ կա՞ն այս «Սյուրպրիզ» կարուսելըՎստահ եմ` առաջիկայում Վրաստանը հայտ կներկայացնի ԵԱՏՄ-ին անդամակցելու. ՖարմանյանՇատ նման է, որ Սեւաստոպոլի համար առաջին պատասխան Մոսկվան տվեցԻնչ են մտածում ՀՅԴ-ականները ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու մասինԵթե առարկություն չունեք Բագրատ սրբազանի թեկնածության վերաբերյալ, ինչո՞ւ իմպիչմենթի գործընթաց չսկսեցիք. ՂազարյանԾառերը չորանում են` ո՛չ ջրող կա, ո՛չ նայող. ահազանգՎիոլետա Գեւորգյանը լույս էր սփռում շուրջը, ինչից մարդիկ կային շլանում էին, մարդիկ էլ կային՝ կուրանում. ԹադեւոսյանԱռանց համապատասխան կրթության՝ երգում են, ինքնահռչակվում երգիչ. Անի ԱմիրյանՏիգրան Բարսեղյանը` դուբլի հեղինակ (տեսանյութ)Ինչ է սպասվում հուլիսին՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԵրգչուհի Էնջլը պատրաստվում է կազմակերպել հայտնի տատիկի ցուցահանդեսը. ով է նաՊետք չէ ամեն մի աղբ համարել մշակույթ. Կարեն ԳրիգորյանԵԱ-Մ17. Մարատ Աճեմյանը` չեմպիոն, Ալեքս Մարգարյանը` արծաթե մեդալակիր Երբ ցեղասպանվում էր ձեր Հայրենակիցը, միայն ծածուկ ասում էիք՝ էսա մեղավոր, էնա մեղավորԲեմը մեր հրապարակն է, որտեղ ինչ մտածում` ասում ենք. Գրիգոր ԽաչատրյանՆիկոլը, Նիկոլի իշխանական ոհմակն աղետ են հայերիս եւ Հայաստանի համարՄոսկվայի հիմնական խպատասխան հարվածը կուղղվի անձամբ Զելենսկուն«Հյուսիս-Հարավը» սկսել է գործել. Նիկոլն այլեւս ժամանակ չունիԿիևի Hilton հյուրանոցում, հայտնաբերվել է ԱՄՆ դեսպանատան կցորդի դինԱրեւմուտքը Երեւանին անվտանգության երաշխիքներ չի տալիս. բանալին՝ արեւելքում է. ԲալասանյանԻնչ է սպասվում հուլիսին՝ «Թատրոն Կայարան»-ում Դժվարին ժամանակներ են լինելու, շատ բան են կորցնելու, կորցնելու են այն, ինչ ունեցել են. Բացառիկ կանխատեսումԲեռնաթափման օրերն արդյունավետ չեն ավելորդ քաշի դեմ պայքարում․ սննդաբանԱհա թե ինչու է Փարիզը զինում Երևանին և Կիևին․ Զախարովա (տեսանյութ)ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը մանկատան սաների հետ մեկնել է ծովՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ՆՎԱՃԵՑ ԲՈՍՆԻԱ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄԱդրբեջանն Իտալիայից ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ստացե․համագործակցություն է ծավալվումԲաքվից նույնպես արձագանքել են ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությանըԵրևի թե խոսքն ինչ-որ քարտուղարուհու մասին է. Զախարովան ծաղրեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն ԳրիգորյանինՓարիզը Երևանն օգտագործում է որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք և չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով. ՌԴ ԱԳՆԱռյուծի բաժինը որպես հին` քոյնա, պահել է իրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԿախիչի համար ազատված Լոռու մարզպետը նոր պաշտոն է ստացելՄեքենան փոխադրամիջոց է, այլ ոչ թե` քաղաքական միջոցՆիկոլը հիշել է աշխատանքից ազատված իր նախկին պաշտոնյաներին. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ձեր «խաղաղության բրդուճն» արյան համ ունի. ԶԱՐՄԱՆՔՄարիա Զախարովան ծաղրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին (տեսանյութ)ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԵՎՍ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարիՀայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ ԳրիգորյանՌուսաստանը «Ադրբեջանին չի հանձնել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի ԿարասինԲաքուն սարսափում է և ճիշտ է անում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել դատարանի շենքիցԵրևանում ինքնագլորները պետք է իրավական դաշտ բերվեն, այս ոլորտում նոր մշակույթ է ձևավորվելու. ՆԳՆ (տեսանյութ)Արշավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. փաստերՔերոբյանը բացահայտում է Աբազյանի, Ավինյանի և Գրիգորյանի հետ ունեցած խնդիրներըՀայաստանի պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար»-ինՈչ ոք հայերին չի վռնդել Ղարաբաղից. Ադրբեջանի ՊՆ ղեկավարԿենդանակերպի նշաններ, որոնք կարիերայում հաջողություն կունենան հուլիսինՄերսման 4 սրահի գործունեություն կասեցվել է. ինչ է կատարվել գիշերըՀայաստանի դիրքը չափազանց կարևոր է, քանի որ այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև. Հնդկաստանի ԱԳ նախարար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода