Մեսսին նշել է, թե ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո
Սպորտ![Մեսսին նշել է, թե ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո](/timthumb.php?src=disc/18-06-24/c383945b514273b13f7ba2e1763a817e.jpg&w=780)
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, թե ինչով է զբաղվելու ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո։
«Ես ցանկանում եմ ավելի լավ ճանաչել Արգենտինան, ես և Անտոնելան հաճախ ենք խոսում այս մասին: Մենք ցանկանում ենք ընտանիքով վայելել մեր երկիրը։ Շատերը խոսում են այն վայրերի մասին, որոնք ես չգիտեմ, և որոնք ես իսկապես կցանկանայի այցելել: Երբ ավարտեմ կարիերաս, ավելի շատ ժամանակ կունենամ դրա համար։ Համոզված եմ, որ կայցելեմ որոշ վայրեր: Օրինակ, ես ուզում եմ այցելել Իգուասու ջրվեժ: Շատ եմ ցանկանում այնտեղ գնալ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը այժմ գտնվում է Արգենտինայի հավաքականի ճամբարում և պատրաստվում է առաջիկա Կոպա Ամերիկային։