Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը Թուրքիայի վրայից ջնջեց 1944 թվականի ամոթալի բիծը. Էրդողան ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ. ՅՈՒՐԻԿ ՀՈՎԵՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ Մենք Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք. Արարատ Միրզոյան Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը. MediaHub Արտաքին ուժերը չեն պատերազմում իրենց տան մեջ, այլ՝ մյուսների տան մէջ. Կարդինալ Կուճերոթթի (vaticannews) Հուսով ենք` Երևանն ու Բաքուն հասկանում են ՆԱՏՕ-ի վտանգը տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆ ԵԱՀԿ ԽՎ-ում Լիլիթ Գալստյանը բարձրացրել է արցախահայության վերադարձի իրավունքի հարցը Հայտնի է վճարման մեկնարկի օրը. կարևոր՝ թոշակառուների համար «ԱԼԼԱՏՐԱ»- ի նախագահը կլիմայի մասին զեկույց է ներկայացրել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

«Արզաքանցյանը իր ասած յուրաքանչյուր խոսքի համար մեծ պատասխանատվություն է կրում»

Արխիվ 16-20

«Առանց փողկապ» խորագրի ներքո ներկայացնում ենք հանրությանը հայտնի քաղաքական գործիչ, ծնունդով գավառցի, այժմ Գեղարքունիքի մարզի թիվ 8 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու, նախկին ԱԺ պատգամավոր, գործարար ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻՆ: Նշենք, որ պարոն Արզաքանցյանը, ով փայլուն տիրապետում է չորս լեզուների, այժմ սովորում է Մոսկվայի հայտնի Իրավաբանա-ֆինանսական համալսարանի` պետական քաղաքականության ղեկավարում բաժնում: 
Արզաքանցյանին սիրում եւ ընդունում են ոչ միայն հայրենի Գավառ քաղաքում, այլեւ մարզում: Դրա վառ ապացույցն է, թե ինչպես Գեղարքունիքի Վարդենիկ գյուղի բնակչուհին` տիկին Արեւիկը, բնութագրեց նախկին պատգամավորին. «Պարոն Արզաքանցյանը մշտապես կանգնած է հասարակ ժողովրդի կողքին ու անում է հնարավոր ամեն բան` աջակցելու իր մարզի ժողովրդին: Արզաքանցյանը իր ասած յուրաքանչյուր խոսքի համար մեծ պատասխանատվություն է կրում, իր խոստման տերն է եւ դա նա ապացուցել է տարիների ընթացքում` իր կատարած աշխատանքներով»:

«ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՕԳՆԵՑ ԻՆՁ ԿԱՅԱՆԱԼ ՆԱԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Իսկ ինչպիսի՞ն է Տիգրան Արզաքանցյանը քաղաքականությունից դուրս, ո՞րն է նրա կյանքի ամենամեծ ձեռքբերումը, ի՞նչը երբեք չի ների, ո՞րն է այն ծնողական պատգամը, որով առաջնորդվում է մինչ օրս եւ այլ հարցերի շուրջ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Տիգրան Արզաքանցյանի հետ մեր անմիջական անկեղծ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
Պարոն Արզաքանցյան, հանրությունը Ձեզ ճանաչում է թե՛ որպես քաղաքական գործիչ եւ թե՛ հայտնի եւ հաջողակ գործարար, հետաքրքիր է, ո՞ր ոլորտն է Ձեզ առավել հոգեհարազատ:
Անկեղծ ասած, ինձ համար հոգեհարազատ է թե՛ քաղաքականությունը, թե՛ գործարարությունը: Ես դեռ երիտասարդ տարիքից եմ զբաղվում գործարարությամբ եւ այս տարիների ընթացքում հասել եմ բազում հաջողությունների, որոնք, կարծում եմ, դեռ շարունակական կլինեն: Քաղաքականություն մտել եմ այն ժամանակահատվածում, երբ շատ անմխիթար եւ ծանր վիճակում էր իմ հայրենի Գավառ քաղաքը, իսկ քաղաքականությամբ զբաղվելու համար ռեսուրս է անհրաժեշտ, եւ քանի որ ես ինքս էությամբ չեմ սիրում սրան-նրան խնդրել, ստացվեց այնպես, որ իմ գործարարությամբ զբաղվելը հետագայում օգնեց ինձ կայանալ նաեւ քաղաքականության մեջ: Այսօր, որպես Գեղամա լեռներում ծնված եւ մեծացած հայ, հպարտ եմ ինձ զգում, որ կարողանում եմ իմ գործունեությամբ պիտանի լինել հայրենիքիս, մասնավորապես` իմ հայրենի Գավառ քաղաքին: 
– Ամենամեծ պատգամը, որ ստացել եք Ձեր ծնողներից եւ առաջնորդվում եք մինչ օրս:
Այսօր ինչին որ հասել եմ, հասել եմ ծնողներիս ճիշտ դաստիարակության շնորհիվ, որի համար մշտապես պարտական ու շնորհակալ եմ նրանց: Այն պատգամները, որ ժամանակին ստացել եմ ծնողներիցս, այսօր նույն ձեւով արդեն ինքս եմ սերմանում իմ բազմազավակ ընտանիքին, երեխաներիս:
– Ձեր կյանքի նշանաբանը:
Ապրել մաքուր ու ազնիվ, լինել պիտանի պետությանը եւ հասարակությանը:

«ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ԵՄ ՊԱՀԵԼ ԻՆՁ ԱԶՆԻՎ»

– Ո՞վ է այն անձնավորությունը, ով ճակատագրական դեր ունեցավ Ձեր կայացման գործում:
Այսպես պատասխանեմ` Սովետմիության փլուզումից հետո ամեն մեկը ինքը որոշեց, թե ով որտեղ կարող է ինքն իրեն գտնել: Ես ինձ գտա գործարար աշխարհում, այն ժամանակ շատ դժվար էր գումար աշխատել: Սկզբում շատ փոքր բաներից սկսեցի, բայց քանի որ ջանք ու եռանդ չէի խնայում հասնել իմ նպատակին` հասա մեծ հաջողությունների: Իմ կայացման գործում ինձ ոչ ոք, վստահաբար կարող եմ ասել, որ չի օգնել: Ինքս եմ հասել այսօրվա իմ կարգավիճակին, որեւէ մեկից աջակցություն չեմ խնդրել, միակ խնդրանքս էր, որ ինձ չխանգարեն:
– Ի՞նչը երբեք չեք ների:
Ես միշտ ցանկացած հարաբերություններում աշխատել եմ պահել ինձ ազնիվ: Հարազատ մարդկանց կորուստներ եմ ունեցել, որոնք խորը վերք են թողել իմ սրտի վրա ու դառը, անբուժելի ցավի նման չեն սպիանում: Իմ կյանքի պատմությունը այժմ փորձում եմ ներառել գրքի մեջ, որի հեղինակը ես եմ: Գրքում ներառված էին կյանքի բոլոր փուլերը, որտեղ կա ե՛ւ ցավ, ե՛ւ կորուստ, ե՛ւ հիասթափություն, ե՛ւ ուրախ ու հիշարժան պահեր: Կյանքը եղանակի նման մի բան է` մի օր լավ է, մի օր`վատ, այդ իսկ պատճառով ցանկացած պարագայում պետք է պահել հավասարակշռությունը, որ ներքեւ չգլորվես:

«ԻՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ Է ԵՒ ԶԱՎԱԿՆԵՐՍ»

– Ընտանիքի դերը Ձեր կյանքում:
Ընտանիքը իմ կյանքում ամենաառաջնայինն է: Ես զավակներիս դեռ մանուկ հասակից փորձել եմ ճիշտ մեծացնել, ճիշտ կրթություն տալ, որ հետագայում չափսոսամ իմ արած ու չարած բաների համար: Իմ երեխաները յոթ տարեկանից հասկացել են գումար վաստակելու արժեքը: Յոթ տարեկանից երեխաներս  արձակուրդներին գալիս էին աշխատում իմ հիմնած գործարանում` կոնյակի տուփ էին հավաքում, պիտակներ էին փակցնում, որի դիմաց աշխատավարձ էին ստանում: Այսօր հպարտ եմ, որ ունեմ կիրթ, խելացի եւ կայացած զավակներ, ովքեր տարբեր երկրներում ստացել են բարձրագույն կրթություն: Վստահաբար կարող եմ ասել, որ իմ ամենամեծ հարստությունը իմ ընտանիքն է, իմ զավակները, ես նրանցով եմ հպարտ եւ ուժեղ: 
– Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:
Այո, եթե այսքան փորձանքներից հետո շարունակում եմ կայանալ ու առաջ գնալ, ուրեմն երջանիկ մարդ եմ, Աստծո ձեռքն իմ գլխին է:

«ԽՄԻՉՔԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՓՈՐՁԵԼ ԵՄ ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆՈՒՄ»

– Որոնք են Տիգրան Արզաքանցյանի` քաղաքականությունից եւ գործարարությունից դուրս նախասիրությունները:
Ազատ ժամանակ սիրում եմ մեկնել տարբեր երկրներ, ծանոթանալ տարբեր երկրների մշակույթներին: Սիրում եմ սպորտը, պրոֆեսիոնալ սպրոտով` բոքսով զբաղվել եմ քսան տարուց ավել: Մի խոսքով` սիրում եմ առողջ ապրելակերպը, երբեւէ ծխախոտ չեմ օգտագործել, իսկ խմիչք առաջին անգամ փորձել եմ քառասունհինգ տարեկանում` ծննդյանս օրը: 
– Պարոն Արզաքանցյան, ունեք մեծաթիվ ձեռքբերումներ, հասել եք բազմաթիվ հաջողությունների, հետաքրքի՞ր է` կա նպատակ, որին դեռ չեք հասել:
Այո, չիրականացված նպատակ դեռ ունեմ, բայց երբ իրականանա, նոր կբարձրաձայնեմ:
– Ձեր սիրելի ուտեստը:
Սիրում եմ մայրիկիս պատրաստած բոլոր ուտեստները: Ի դեպ, ասեմ, որ ինքս տիրապետում եմ հայկական խոհանոցին, ինքս էլ, երբ արտասահմանում հյուրեր եմ ունենում, աշխատում եմ իմ ձեռքով պատրաստել անպայման հայկական խոհանոցից ինչ-որ մի բան եւ հյուրասիրել:
– Սիրելի խմիչքը:
Կոնյակը, որովհետեւ կոնյակը իրոք մեծ արվեստ է, որը ահռելի խնամք է պահանջում:
– Սիրելի ֆիլմը:
Հայկական հին կինոներից  «Պեպոն», որտեղ բացահայտվում է մարդկային անարդարությունը, ուսուցանվում է պատիվն ու արժանապատվությունը գնահատելը: 

««ԳԱՎԱՌ» ԱՆՈՒՆՈՎ ՕՂԻ ԵՒ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ՀՅՈՒԹԵՐ ԿԱՐՏԱԴՐԻ ՀԵՆՑ ԳԱՎԱՌՑԻՆ»

– Եվ վերջում Ձեր խոսքը իրենց քվեն Ձեզ վստահողներին:
Առաջադրելով իմ թեկնածությունը` ես նպատակ ունեմ բարելավել իմ հայրենի Գավառ քաղաքը, լուծել ազգաբնակչության առջեւ ծառացած խնդիրները` բացելով նոր աշխատատեղեր, օգնել զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին: 
Պետք է ասեմ, որ այսօր էլ "Տիգրան Արզաքանցյան բարեգործական" հիմնադրամը, որը ղեկավարում է մայրս` տասնվեց տարի շարունակ բարեգործական գործունեություն է ծավալում Հայաստանում` օգնելով սոցիալապես անապահով ընտանիքներին, պատերազմի վետերաններին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, դպրոցներին եւ այլն:
Այժմ էլ պատրաստվում եմ Գավառում հիմնել նոր արտադրություն, որը շատ շուտով կյանքի կկոչվի: Գիտեք որ Արտաշատում ունեմ սպիրտի արտադրության խոշոր գործարան, այն պատրաստվում եմ տեղափոխել Գավառ, որպեսզի հայրենի քաղաքում զարգացնեմ այդ արտադրությունը, եւ "Գավառ" անունով օղի եւ տարբեր տեսակի հյութեր արտադրի հենց գավառցին: Գործարանում նախատեսում ենք ստեղծել երեք հարյուրից ոչ պակաս աշխատատեղեր: Առհասարակ, ես ձգտում եմ չափազանցված եւ չիրականացված դրույթներ չներգրավել իմ նախընտրական ծրագրում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
 



Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել ՄարտիրոսյանՂարաբաղյան 44-օրյա պատերազմը Թուրքիայի վրայից ջնջեց 1944 թվականի ամոթալի բիծը. ԷրդողանԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ. ՅՈՒՐԻԿ ՀՈՎԵՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՊուտինն ու Ալիևը բանակցություններ են վարել (տեսանյութ)Մենք Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք. Արարատ ՄիրզոյանՁերբակալվել է Արաբկիրի թաղապետը. MediaHubԱրտաքին ուժերը չեն պատերազմում իրենց տան մեջ, այլ՝ մյուսների տան մէջ. Կարդինալ Կուճերոթթի (vaticannews)Հուսով ենք` Երևանն ու Բաքուն հասկանում են ՆԱՏՕ-ի վտանգը տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆԵԱՀԿ ԽՎ-ում Լիլիթ Գալստյանը բարձրացրել է արցախահայության վերադարձի իրավունքի հարցը Հայտնի է վճարման մեկնարկի օրը. կարևոր՝ թոշակառուների համար«ԱԼԼԱՏՐԱ»- ի նախագահը կլիմայի մասին զեկույց է ներկայացրել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին«Ես գոմիկներին, աղանդավորներին չեմ ընդունում, ով վատա զգում թող սկորի կանչի». Գևորգ Պետրոսյան«Mixfight 56»-ում Կամո Ունանյանը կմենամարտի գլխավոր տիտղոսի համար ԵՎՐՈ-2024-ի փլեյ-օֆֆի խորհրդանշական հավաքականը.WhoScoredՀրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակըԴիվերսիֆիկացիան հասավ մեզ. ինչ թեզ են առաջ տանում իշխանությունները (տեսանյութ)ՖՈՏՈ․ Այսօր կյանքից զրկված 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը․ մանրամասներՀՀ-ի հետ գործընկերության նոր ծրագրի շուրջ ենք աշխատում, որ աջակցենք ինքնիշխանությանը. ԵՄ դեսպան (տեսանյութ)Իրավիճակը՝ ԼարսումԶինծառայող է զոհվելՓակ ավտոճանապարհներ կանՀակոբյան Աննայի մտերիմ լինելը, չի նախատեսում ՀՀ քր. օրենսգրքի համապատասխան հոդվածը շրջանցել.Հայտնի հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկելԻ՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում. Արմեն ԱշոտյանԴիմավորում ենք սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին. Գագիկ ՍուրենյանԱզերները վերահսկում են ողջ ճանապարհը (տեսանյութ)Երևանում և մարզերում լույս չի լինիՓշաքաղվելո՜ւ. տուրիստներին ցնցել է հայուհու երգը Գեղարդի վանքումՕրվա խորհուրդ. Հուլիսի 3Հերթական սկանդալը Fly One- ից. չեղարկվել է թռիչքից առաջ Քիշնև-Երևան չվերթը. պատասխանատու չկա«Հրապարակ». Շարժումը նոր թափով վերսկսվելու էՌուսական բանակը գրավել է Նյու Յորքի զգալի մասը«Ժողովուրդ». 79 հաստիք, 15 մեքենա, մեծ աշխատավարձի ֆոնդ և ոչ մի աշխատանք․ իրավիճակը «Սեւան» ազգային պարկումԹրամփը, եթե հաղթի, կկանգնեցնի ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, այդ թվում՝ Ուկրաինա և Վրաստան. Politico«Հրապարակ». Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը. Կտեսնենք «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագներ«Ժողովուրդ».Բնակարան Երևանում, հողամաս Ծաղկաձորում․ Ինչ ունի Արսեն ԹորոսյանըՌուսներն ամբողջությամբ գրավել են Չասով Յարի Կանալ միկրոշրջանըՌուսական ավիացիան ոչնչացրել է ուկրաինական հարվածային անօդաչուների կառավարման բազան Խերսոնում (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ով է Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը«Ժողովուրդ». Կարծես ՔՊ-ականները ԵՄ անդամակցության հանրաքվեի էին պատրաստվում, իսկ Փաշինյանը դրա կարիքը չի տեսնումԵվրոպան հստակեցրել է Ուկրաինայի հակամարտության ամենահավանական ելքի մասին իր մոտեցումը. GuardianԲայդենը Թրամփի հետ բանավեճերից հետո չի հրաժարվի ընտրություններիցՌուսաստանում Կոլոմոյսկու և Պորոշենկոյի բաժնետոմսերը փոխանցվել են պետությանըԵՎՐՈ-2024. Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերն ու ժամանակացույցը Արայիկը փորձում է ամեն ինչ անել, որ շեֆը չմոռանա. ԲԱՄԲԱՍԱՆՔՆիկոլը կրկին արտաքին վեկտորն ուղղում է դեպի Ռուսաստան. ԶԱՐՄԱՆՔՄեր տրամվայը-Խանջյան փողոց, իսկ ո՞վ է հիշում համար 3 երթուղինԵրևան․ պարզ ու հասարակ մեր «Կազիրյոկ»-ը 1975 թվականՌուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետըԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода