Արայիկը փորձում է ամեն ինչ անել, որ շեֆը չմոռանա. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԿառավարության մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վերջերս բավական սրվել են, առանց այն էլ սրված` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ գործադիրի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարաբերությունները։ Ասում են, թե նրանք սկսել են ցուցադրաբար «личная неприязнь» ի ցույց դնել: Ձեռքի հետ էլ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի ականջին «կաթացնում է», թե Տիգրան Խաչատրյանն ամեն հարցում թերանում է, ու չի բացառվում, որ դա ինքնանպատակ չէ։ Արայիկը փորձում է ամեն ինչ անել, որ շեֆը չմոռանա Տիգրանի նախկին լինելու մասին, ու համոզում է, որ կառավարության թերացումները հատուկ նախկինների ցուցումների հետեւանք կարող են լինել՝ հասարակության դժգոհությունը գեներացնելու համար:
Նույն աղբյուրները նշում են , որ ի հեճուկս Արայիկ Հարությունյանի ջանքերի՝ Փաշինյանը շարունակում է վստահել փոխվարչապետին։