Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմ Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան «Լեվ Գրուպը» շարունակում է փաստաբանական պրոֆեսիոնալիզմի մաստեր կլաս ցույց տալ Տիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ (Տեսանյութ) Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներ Ինչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացում Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեց ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ

Ինչպես տոնել Սուրբ Սարգսի տոնը, եւ որոնք են այդ ծիսակարգի արգելքները

Մշակութային

Փետրվարի 4-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Տոնին ընդառաջ «Իրավունքը» զրուցել է «Տոնացույց» ժողովրդական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ հետ:

— Տիկին Բաղրամյան, ո՞րն է Սուրբ Սարգսի տոնի խորհուրդը ազգագրության տեսանկյունից:

— Սուրբ Սարգիս զորավարի տոնի ավանդույթները չափազանց հին են: Եվ կապված է գարնան գալու տաք ու սառը քամիների կռվի հետ: Այդ օրը նույնիսկ տանից դուրս չեն եկել, քանի որ բուք ու քամի են սպասել, որովհետեւ մթնոլորտի քամիների կռիվ է եղել: Քամիների էներգիաներին ոչ միայն հավատացել են, այլ նաեւ կառավարել են ուժերին, ոգիներին, բնությանը: Եվ այդ ամեն ինչը քրիստոնեության մեջ շատ ներդաշնակ անցել է: Այդ տոնի վաղնջական ֆունկցիայի մեջ մտնում էր Սուրբ Սարգսի արագահասությունը, որի առաջնահերթ գործն էր՝ հասնել վիրավոր զինվորներին: Սուրբ Սարգսի աղոթքներ կան՝ նվիրված գերի ընկածներին: Հարսանիքներին նորափեսայի օրհներգն ասելիս հաճախ հիշատակում էին Սուրբ Սարգսին: Նրա օգնության կարիքն ունեին նաեւ հղի կանայք, սիրահարները, եւ աղոթքներ կան, որոնցով նրանք դիմում են բարեգութ Սրբին: Նրա օգնությանն էին դիմում նաեւ կայծակների ժամանակ: Գիշերը գայլերի հարձակման վտանգին ենթարկվող մարդիկ նույնպես օգնության էին կանչում Սուրբ Սարգսին:

Տոնը սկսվում է երկուշաբթի՝ եկեղեցական Առաջավորաց պասով: Սակայն ժողովուրդն այն անվանում էր «Խաշիլի պաս», որովհետեւ  հնգօրյա այս պասի ընթացքում արգելվում էր ուտել խաշիլը: Այս պասի առանձնահատկությունն այն էր, որ կենդանական մթերքից բացի, չէին ուտում նաեւ աղանձ ու փոխինդ, ինչպես նաեւ սրանցից պատրաստված խորտիկներ, այդ թվում՝ խաշիլը: Սակայն հայոց որոշ բնակավայրերում  ծոմը սկսվում էր կիրակի երեկոյան եւ տեւում էր մինչեւ չորեքշաբթի երեկո, կամ ընդհակառակը՝ ծոմը սկսում էին չորեքշաբթի առավոտից եւ շարունակում մինչեւ շաբաթ առավոտ, այսինքն՝ երեք օր: Դրանից հետո բոլոր տներում մեղրաջրով, դոշաբով կամ պարզ շաքարաջրով փոխինդ էին պատրաստում եւ ընտանիքի անդամների թվով գնդերի բաժանում: Վրան խաչաձեւ նշան էին գծում եւ գիշերը տան ներսում պահում մատչելի մի տարածքում՝ հուսալով, որ ձիավոր Սարգիսն իր գիշերային սլացքի ժամանակ իրենց տուն կմտնի եւ ձիու պայտի հետքը կթողնի:

— Դուք ճի՞շտ եք համարում, որ աղաբլիթը պետք է պատրաստի այրի կինը:

— Ես երկար ժամանակ չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ դժբախտ կինն է պատրաստում աղաբլիթը, բայց հետո հասկացա, որ ամուսինն այն աշխարհում է եւ այնտեղից գիտի, թե որ տղան է լինելու ապագա փեսացուն: Չամուսնացած աղջիկները եթե ուզում էին ուտել աղաբլիթ, պետք է հնգօրյա Սուրբ Սարգսի պասը պահեին եւ նոր ուտեին: Այլապես կլիներ սխալ ծիսակարգ: Այնուհետեւ քնելուց առաջ ուտում էին աղի բլիթը, որպեսզի գիշերը երազում տեսնեին իրենց ապագա ամուսնուն: Ի դեպ, ես կերել եմ աղաբլիթ եւ այդ հրաշքը վերապրել եմ: Երազում տեսել եմ իմ ապագա ամուսնուն, որին բացարձակապես չէի ճանաչում: Նշեմ նաեւ, որ Սուրբ Սարգսի տոնին շատ արգելքներ կան, որտեղ ավելի շատ բան չի կարելի, քան կարելի է:

— Որո՞նք էին այդ տոնի  արգելքները, որին հիմա չենք հետեւում:

— Արգելվում էր լողանալ, գլուխ լվանալ, լվացք անել, օճառ գործածել, ճախարակ մանել, այսինքն՝ նաեւ թելի հետ գործ չէր կարելի անել: Մարդիկ հավատում էին, որ մազ լվանալու դեպքում Ս. Սարգսի ձիու ոտքերին թնջուկ կփաթաթվի եւ, որպես պատիժ, իրենց մազերը կթափվեն: Ս. Սարգսի պասի ժամանակ շատ մարդիկ պոկում էին իրենց մազերը եւ աղոթքներով հանձնում քամուն՝ հավատալով, որ Ս. Սարգիսն իրենց մազերի հետ կտանի նաեւ իրենց ցավը: Այսպիսով՝ Սուրբ Սարգսի տոնը տարիների ընթացքում փոփոխության է ենթարկվել: Բայց այդ բոլոր արգելքները՝ թել մանել, օճառ չօգտագործել, փոխինդ, խաշիլ չուտել, երբեք պետք չէ ուղիղ տեքստով հասկանալ: Պետք է դրա խորհուրդը հասկանալ, թե ինչ է նշանակում: Օրինակ, ինչ է նշանակում, երբ ասում եմ՝ խաշիլի պաս է, խաշիլ չպետք է ուտել: Այսօր շատ մարդիկ կան, որոնք չգիտեն, որ խաշիլը բոված ցորենն է: Այսինքն՝ սա ցորենի պաս է: Իսկ ինչու են ցորենի պաս պահում: Ցորենը պետք է այնպես խնամենք, որ հանկարծ այն հողի մեջ չփտի: Ցորենը նշանակում է հասունություն, նոր կյանք, աստվածային գիտելիք: Ինքը կհասնի՞ մինչեւ գարուն, թե կփտի հողում: Տեսնենք՝ մինչեւ գարուն կապրե՞նք, թե՞ կոչնչանանք: Ինչպե՞ս անենք, որ ապրենք: Օրինակ, ճախարակը ժամանակի խորհրդանիշն է: Ինչ-որ չափով ժամանակը կանգնում է: Եվ դու չգիտես՝ մինչեւ գարուն ինչ կլինի: Եթե չկա այդ հասկացողությունը,  այդ բոլոր ծիսակարգերը դառնում են անիմաստ ու անհասկանալի

— Այդ տոնի հետ կապված՝ հնի եւ նորի տարբերությունը ո՞րն է:

— Սուրբ Սարգսին համարելը սիրո հովանավոր, ինձ թվում է՝ սխալ է, որովհետեւ արդեն տիեզերքում է որոշված, թե ով կլինի քո կողակիցը: Ինքը հովանավորն է ամուսնության: Չէ՞ որ լինում են դեպքեր, որ ամուսնանում են ու սիրում ամուսնությունից հետո: Ես հասկանում եմ, որ սիրո հովանավորը Սուրբ Սարգսին վերագրելը նոր երեւույթ է ու կապված է Սուրբ Վալենտինի սիրո տոնի հետ: Սա եկեղեցական կրոնական քաղաքականություն է, որպեսզի օտար տոներից հեռու պահեն մեր ժողովրդին: Եթե նախկինում Սուրբ Սարգսի տոնին պահք էին պահում, կային որոշակի արգելքներ, ապա հիմա ոչ բոլորն են պահք պահում եւ հետեւում արգելքներին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետոԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմԱդրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. Բայրամով Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան«Լեվ Գրուպը» շարունակում է փաստաբանական պրոֆեսիոնալիզմի մաստեր կլաս ցույց տալՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ (Տեսանյութ)Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներԻնչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացումՕրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներՌուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներըԵս եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումըՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետըՄասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվումՍեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված