Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը Թուրքիայի վրայից ջնջեց 1944 թվականի ամոթալի բիծը. Էրդողան ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ. ՅՈՒՐԻԿ ՀՈՎԵՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ Մենք Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք. Արարատ Միրզոյան Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը. MediaHub Արտաքին ուժերը չեն պատերազմում իրենց տան մեջ, այլ՝ մյուսների տան մէջ. Կարդինալ Կուճերոթթի (vaticannews) Հուսով ենք` Երևանն ու Բաքուն հասկանում են ՆԱՏՕ-ի վտանգը տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆ ԵԱՀԿ ԽՎ-ում Լիլիթ Գալստյանը բարձրացրել է արցախահայության վերադարձի իրավունքի հարցը Հայտնի է վճարման մեկնարկի օրը. կարևոր՝ թոշակառուների համար «ԱԼԼԱՏՐԱ»- ի նախագահը կլիմայի մասին զեկույց է ներկայացրել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

«Պետոյանը գիտի լսել եւ ցավին դարման անել»

Արխիվ 16-20

«Առանց փողկապ» խորագրի ներքո ներկայացնում ենք  ծնունդով արթիկցի, հանրության կողմից սիրված եւ ճանաչված ԱԺ պատգամավոր, անկուսակցական, այժմ ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով  պատգամավորության թեկնածություն առաջադրած ՄՈՒՇԵՂ ՊԵՏՈՅԱՆԻՆ: Պատգամավոր, ում շիրակցիները բնութագրելիս առաջինը ընդգծում են նրա բարությունը, ներողամտությունը եւ պատրաստակամությունը:
«Պետոյանին ճանաչում եմ դեռ մանուկ հասակից, միշտ առանձնացել է իր անսահման բարությամբ, նվիրվածությամբ, նեղության մեջ գտնվող ցանկացած մարդու աշխատում է հնարավորինս օգտակար լինել եւ դա անում է առանց ավելորդ անգամ բարձրաձայնելու: Իսկ սրանք այնպիսի հատկանիշներ են, որ պետք է ունենա ժողովրդի ընտրյալը, որպեսզի նեցուկ լինի իրեն ձայն տվող ժողովրդին»- մեզ հետ զրույցում այսպես ներկայացրեց պատգամավորին Արթիկի բնակչուհի տիկին Հռիփսիմեն:
Արայիկ Սարգսյանն էլ, անդրադառնալով Պետոյանի պատգամավորական գործունեությանը, նկատեց.«Պարոն Պետոյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում օգտակար է եղել ոչ միայն արթիկցիներին այլեւ ընդհանրապես մարզի ժողովրդին: Նրա ջանքերով վերանորոգվել է Մարալիկից Պեմզաշեն տանող ճանապարհահատվածը, որը երկար ժամանակ գտնվում էր անբարեկարգ վիճակում: Պետոյանը թե՛ որպես ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր, թե՛ որպես անձնավորություն, հոյակապ անձնավորություն է, ամենակարեւորը` կիրթ ու գրագետ»:
«Հոյակապ մարդ, միշտ կանգնած է խեղճի, թշվառի կողքին, նրա համար սոցիալական դիրքը ընդհանրապես էական չէ: Պետոյանը գիտի լսել եւ ցավին դարման անել»,- հավելեց Արթիկի հիմնական դպրոցի փոխտնօրեն Գայանե Նահապետյանը:

«ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՉԵՄ ՆԵՐԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

 Իսկ ինչպիսի՞ն է պատգամավոր Մուշեղ Պետոյանը քաղաքականությունից դուրս, որո՞նք են նրա նախասիրությունները, ի՞նչը երբեք չի ների, ո՞րն է պատգամավորի երջանկության բանաձեւը եւ այլ հարցերի շուրջ ներկայացնում ենք պատգամավորի հետ մեր անկեղծ եւ անմիջական զրույցը.
- Որո՞նք են պատգամավոր Մուշեղ Պետոյանին բնորոշ հատկանիշները.
- Անկեղծ ասած, շատ դժվար է ինքս ինձ նկարագրել` թերեւս ամենակարեւորը նշեմ` ընկերասիրությունը, նվիրվածությունը, համերաշխությունը, անմիջականությունը ցանկացած հարաբերություններում: 
- Ինչպիսի՞ն եք քաղաքականությունից դուրս, ազատ ժամանակ, որո՞նք են Ձեր նախասիրությունները:
- Անկեղծ ասած, ազատ ժամանակ, որպես այդպիսին, գրեթե չեմ ունենում: Դժվար եւ պատասխանատու աշխատանք է, համենայնդեպս, ինձ համար պատգամավորի աշխատանքը: Հատկապես նման փոքր համայնքներում պատգամավորի պաշտոնում լինելը ժամանակ ու ջանք է պահանջում եւ դրանով իսկ պայմանավորված, հավատացեք, ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում: Իսկ երբ ազատ ժամանակի հնարավորություն է ստեղծվում, աշխատում եմ այն նվիրել ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս: 
- Ընտանիքի դերը Ձեր կյանքում:
- Ընտանիքը, ինչպես ցանկացած հայ տղամարդու կյանքում` առաջնային է: Ընտանիքս կյանքիս այն կարեւոր մասն է, որը ձգտելու, արարելու եւ առաջ նայելու ուժ է տալիս: 

«ԾՆՈՂՆԵՐՍ  ՄԻՇՏ ԽԻՂՃ ՈՒ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԵՐՄԱՆԵԼ ՄԵՐ ՄԵՋ»

- Ամենամեծ պատգամը, որ ստացել եք ծնողներից:
- Առաջին հերթին լինել բարի, մարդկային, ընկերասեր, գնահատող: Ծնողներս միշտ խիղճ ու բարություն են սերմանել մեր մեջ եւ պատգամել` կյանքի ցանկացած իրավիճակում չկորցնել մեր մարդկային դեմքն ու չաղավաղել մեր պատիվն ու արժանապատվությունը, որ երբեւէ չկորցնենք մարդ լինելու հատկանիշը: Մանկուց դաստիարակվել եմ այն ոգով, որ մշտապես պետք է կանգնել խեղճի, քեզանից թույլի կողքին ու նեցուկ լինել քո կարիքն ունեցողին:
- Ի՞նչը կարող է հավասարակշռությունից  հանել Ձեզ:
- Երեւի ոչինչ, ինձ շատ-շատ դժվար է հավասարակշռությունից հանելը: Ցանկացած պարագայում կարողանում եմ սթափ դատել եւ փաստերն ու երեւույթները ճիշտ գնահատել: Միակ բանը, որը ինձ կարող է հավասարակշռությունից հանել`  դավաճանությունն է եւ մեջքից խփելը:

«ՉԵՄ ՄՏԱԾԵԼ, ՈՐ ՕՐԵՐԻՑ ՄԻ ՕՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏ ՈՒՆԵՆԱՄ»

- Դեպք կամ անձնավորություն` ո՞վ կամ ի՞նչը ճակատագրական եղավ Ձեր կյանքում:
- Թերեւս ամենահիշարժան դեպքը իմ կյանքում այն է, որ առաջին անգամ երեսուն տարեկանում առաջարկ ստացա զբաղվել քաղաքականությամբ, առաջադրել եմ իմ թեկնածությունը` որպես պատգամավոր: Երբեւէ չեմ մտածել, որ օրերից մի օր հնարավոր է պատգամավորական մանդատ ունենամ, անկեղծ ասած` չեմ էլ երազել, ուղղակի ստացվեց:
- Առաջին աշխատավարձ ե՞րբ եք ստացել եւ ի՞նչ եք գնել առաջին աշխատավարձով:
- Առաջին աշխատավարձը ստացել եմ քսան տարեկանում եւ ինչքան որ հիշում եմ` այն տվել եմ մայրիկիս:
- Ձեր կյանքի նշանաբանը:
- Լինել հավատարիմ եւ ազնիվ:

«ՁԳՏՈՒՄ ԵՄ, ՈՐ  ԶԱՎԱԿՆԵՐՍ ՏԻՐԱՊԵՏԵՆ  «ՄԱՐԴ» ԼԻՆԵԼՈՒ «ԱՐՎԵՍՏԻՆ»» 

- Ի՞նչը երբեք չեք ների:
- Երբեք ու ոչ մի պարագայում չեմ ների դավաճանությունը` թե՛ ընկերության մեջ, թե՛ առհասարակ: 
- Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
- Ինքս ինձ, անկեղծ ասած, որպես քաղաքական գործիչ չեմ համարում, ինչքան էլ որ քաղաքական կյանքով եմ ապրում: Կարծում եմ, քաղաքականության մեջ եւ առհասարակ իմ հաջողության գրավականը ազնիվ եւ ճիշտ մարդկային հարաբերությունն է` ընկերոջ, թիմակցի պատիվը բարձր պահելը: 
- Ձեզ ներողամիտ մարդ համարո՞ւմ եք:
- Այո, ուժեղ մարդը պետք է կարողանա նաեւ ներել իմանա, բայց, նորից եմ կրկնում`ոչ դավաճաններին:
- Ձեր սիրած ուտեստը:
- Արթիկն ունի ավանդական ուտեստ, որը ամենից շատն եմ սիրում` կոչվում է թաթար բորանի: Եվ, ընդհանրապես, սիրում եմ հին ավանդական ճաշատեսակները:
- Սիրելի խմիչքը:
- Կոնյակը:
- Ֆիլմ, որը դիտելիս երբեք չեք ձանձրանում:
- Ֆիլմեր դիտել շատ եմ սիրում, բայց կոնկրետ սիրած ֆիլմ, որպես այդպիսին` չունեմ:
- Գիրք, որը վերջերս եք կարդացել: 
- Վարդգես Պետրոսյանի «Ապրած եւ չապրած տարիներ»-ը:
- Պարոն Պետոյան, ունեք երկու զավակ, ո՞րն է այն պատգամը, որը մանկուց սերմանել եք նրանց մեջ:
- Այն, ինչ ժամանակին ինձ են խորհուրդ տվել ծնողներս. ամեն կերպ ձգտում եմ, որ զավակներս տիրապետեն "մարդ"  լինելու "արվեստին", լինեն բարի, ընկերասեր, թույլին նեցուկ: Տղաս, ով վեց տարեկան է, հենց այդ կերպ է այս տարիքից առաջնորդվում: Ի դեպ, տղայիս առաջին ուսուցչուհին մայրս է եւ, առհասարակ, բախտի բերմամբ` մայրս իր բոլոր չորս թոռների առաջին ուսուցչուհին է եղել:

«ՀՈՒՍԱՄ` ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԿԱՐՈՂԱՆԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆՊԱՏԱԿՍ»

- Երջանկության Ձեր բանաձեը:
- Հասարակության կողմից, եթե մարդը ընդունված է, հարգված եւ ճանաչված` կարծում եմ, որ կարող է իրեն հաջողակ եւ երջանիկ համարել: 
- Նպատակ, որը դեռ չի իրականացնել:
- Արթիկում կան խոնարհված եկեղեցիներ, որոնք ուզում եմ վերականգնված տեսնել (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ 7-րդ դար,Սուրբ Աստվածածին 5-րդ դար): Թեեւ այդ նպատակով հիմնադրամ է ստեղծված, ես բավական լուրջ միջոցներ եմ ներդնում, մասնակցում են նաեւ մեր սիրելի ու հավատավոր արթիկցիները, բայց շատ մեծ ծախսերի հետ է կապված, բարերարների եւ պետական աջակցության կարիք կա: Հուսամ` առաջիկայում կկարողանամ իրականացնել այդ նպատակս:
Եվ շատ կցանկանամ Արթիկի համար կատարել մի այնպիսի գործ, որը կհիշվի տարիներ հետո:

- Եվ վերջում` Ձեր խոսքը Ձեզ ընտրողներին:
- Ցանկանում եմ, որ ժողովուրդը ընտրությունից առաջ մի պահ վերհիշի  անձի կատարած աշխատանքները, հաշվի առնի նրա հնարավորությունները եւ տված խոստումները:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ



Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել ՄարտիրոսյանՂարաբաղյան 44-օրյա պատերազմը Թուրքիայի վրայից ջնջեց 1944 թվականի ամոթալի բիծը. ԷրդողանԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ. ՅՈՒՐԻԿ ՀՈՎԵՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՊուտինն ու Ալիևը բանակցություններ են վարել (տեսանյութ)Մենք Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք. Արարատ ՄիրզոյանՁերբակալվել է Արաբկիրի թաղապետը. MediaHubԱրտաքին ուժերը չեն պատերազմում իրենց տան մեջ, այլ՝ մյուսների տան մէջ. Կարդինալ Կուճերոթթի (vaticannews)Հուսով ենք` Երևանն ու Բաքուն հասկանում են ՆԱՏՕ-ի վտանգը տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆԵԱՀԿ ԽՎ-ում Լիլիթ Գալստյանը բարձրացրել է արցախահայության վերադարձի իրավունքի հարցը Հայտնի է վճարման մեկնարկի օրը. կարևոր՝ թոշակառուների համար«ԱԼԼԱՏՐԱ»- ի նախագահը կլիմայի մասին զեկույց է ներկայացրել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին«Ես գոմիկներին, աղանդավորներին չեմ ընդունում, ով վատա զգում թող սկորի կանչի». Գևորգ Պետրոսյան«Mixfight 56»-ում Կամո Ունանյանը կմենամարտի գլխավոր տիտղոսի համար ԵՎՐՈ-2024-ի փլեյ-օֆֆի խորհրդանշական հավաքականը.WhoScoredՀրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակըԴիվերսիֆիկացիան հասավ մեզ. ինչ թեզ են առաջ տանում իշխանությունները (տեսանյութ)ՖՈՏՈ․ Այսօր կյանքից զրկված 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը․ մանրամասներՀՀ-ի հետ գործընկերության նոր ծրագրի շուրջ ենք աշխատում, որ աջակցենք ինքնիշխանությանը. ԵՄ դեսպան (տեսանյութ)Իրավիճակը՝ ԼարսումԶինծառայող է զոհվելՓակ ավտոճանապարհներ կանՀակոբյան Աննայի մտերիմ լինելը, չի նախատեսում ՀՀ քր. օրենսգրքի համապատասխան հոդվածը շրջանցել.Հայտնի հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկելԻ՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում. Արմեն ԱշոտյանԴիմավորում ենք սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին. Գագիկ ՍուրենյանԱզերները վերահսկում են ողջ ճանապարհը (տեսանյութ)Երևանում և մարզերում լույս չի լինիՓշաքաղվելո՜ւ. տուրիստներին ցնցել է հայուհու երգը Գեղարդի վանքումՕրվա խորհուրդ. Հուլիսի 3Հերթական սկանդալը Fly One- ից. չեղարկվել է թռիչքից առաջ Քիշնև-Երևան չվերթը. պատասխանատու չկա«Հրապարակ». Շարժումը նոր թափով վերսկսվելու էՌուսական բանակը գրավել է Նյու Յորքի զգալի մասը«Ժողովուրդ». 79 հաստիք, 15 մեքենա, մեծ աշխատավարձի ֆոնդ և ոչ մի աշխատանք․ իրավիճակը «Սեւան» ազգային պարկումԹրամփը, եթե հաղթի, կկանգնեցնի ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, այդ թվում՝ Ուկրաինա և Վրաստան. Politico«Հրապարակ». Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը. Կտեսնենք «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագներ«Ժողովուրդ».Բնակարան Երևանում, հողամաս Ծաղկաձորում․ Ինչ ունի Արսեն ԹորոսյանըՌուսներն ամբողջությամբ գրավել են Չասով Յարի Կանալ միկրոշրջանըՌուսական ավիացիան ոչնչացրել է ուկրաինական հարվածային անօդաչուների կառավարման բազան Խերսոնում (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ով է Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը«Ժողովուրդ». Կարծես ՔՊ-ականները ԵՄ անդամակցության հանրաքվեի էին պատրաստվում, իսկ Փաշինյանը դրա կարիքը չի տեսնումԵվրոպան հստակեցրել է Ուկրաինայի հակամարտության ամենահավանական ելքի մասին իր մոտեցումը. GuardianԲայդենը Թրամփի հետ բանավեճերից հետո չի հրաժարվի ընտրություններիցՌուսաստանում Կոլոմոյսկու և Պորոշենկոյի բաժնետոմսերը փոխանցվել են պետությանըԵՎՐՈ-2024. Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերն ու ժամանակացույցը Արայիկը փորձում է ամեն ինչ անել, որ շեֆը չմոռանա. ԲԱՄԲԱՍԱՆՔՆիկոլը կրկին արտաքին վեկտորն ուղղում է դեպի Ռուսաստան. ԶԱՐՄԱՆՔՄեր տրամվայը-Խանջյան փողոց, իսկ ո՞վ է հիշում համար 3 երթուղինԵրևան․ պարզ ու հասարակ մեր «Կազիրյոկ»-ը 1975 թվականՌուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետըԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода