Ջրասուզակները Սև ծովի հատակում հայտնաբերել են Տու-154-ի ֆյուզելյաժը
Արխիվ 16-20
Ջրասուզակները հաստատել են, որ Սև ծովի հատակում հայտնաբերված օբյեկտը կործանված Տու-154 ինքնաթիռի ֆյուզելյաժն է: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ջրասուզակները հետազոտել են սոնարի կողմից հայտնաբերված օբյեկտը և համոզվել, որ այն կործանված ինքնաթիռի կորպուսն է: Այժմ այն ջրից դուրս բերելու տարբերակներ են մշակվում»,-հայտնելէ գործակալության զրուցակիցը:
Նա նաև նշել է, որ օդանավի ֆյուզելյաժը հայտնաբերվել Է ափից 1,7 կիլոմետր հեռավորության և 27 մետր խորության վրա: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը խիստ վնասված է: