Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքները
ՄիջազգայինՈւկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի: Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել ինչպես ստրատեգիական ավիացիայից եւ ՄիԳ-31-երից` «Կինժակներով», այնպես էլ ծովային եւ ցամաքային հրթիռներով` մի քանի ալիքով:
Նախնական տվյալներով, պայթյուններ են արձանագրվել Դնեպրոպետրովսկին: Ռուսական հրթիռները խոցել են Իվանո-Ֆրանկովսկի շրջանի Բուրշտին ՋԷԿ-ը. նախնական տվյալներով այն ոչնչացված է։ «Կինժալները» մի քանի փուլերով գրոհել են Լվովի եւ Տերնոպոլ տարածաշրջանի էներգետիկ օբյեկտները: Պայթյուններ են եղալ Կիեւում, Չեռնիգովի մարզում, Նիկոլաևսկայայում, Խմելնիցկիում: Ժիտոմիրում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ 39-րդ մարտավարական ավիացիոն բրիգադի պահեստները, որտեղ պահվում են արեւմտյան հրթիռային զինատեսակներ։
Գիշերային հարձակման արդյունքների մասին ամբողջական տվյալները դեռ ստացվում են: