Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին Հատուկ ջոկատայինները Կիրանցում Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ Ուկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ) Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ին Թրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times «Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածու Վահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբան Եթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. Խաժակյան

Սիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ Բալոբան

Տեսանյութեր

«Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնին Ռուսաստանից ժամանած դերասան ՆԻԿՈԼԱՅ ԲԱԼՈԲԱՆԸ հանդիսատեսի դատին ներկայացրեց աստվածաբանությունից հիասթափված գիտնականի՝ Ֆաուստի պատմությունը, որը հաճույք, իշխանություն եւ հարստություն է փնտրում: Նա ներկայացման մեջ հանդես եկավ որպես կատակերգու՝ հանդիսատեսին զվարճացնելով տիկնիկներով, դիմակներով, երգերով ու պարերով, միեւնույն ժամանակ` այս ամենը համեմելով խորը փիլիսոփայական սրտեր բախող մտքերով: «Ֆաուստ» մոնոներկայացումը ռեժիսոր Վլադիմիր Լիտվինովը բեմադրել է Ա. Պուշկինի, Կ. Մարլոուի, Ի. Գյոթեի նույնանուն աշխատությունների հիման վրա, ինչը Ն. Բալոբանի դերակատարմամբ՝ արժանացավ հայ հանդիսատեսի բուռն ծափերին: Ընդ որում՝ սա նրա խաղացած առաջին մոնոներկայացումն է: Իսկ ներկայացման տողատակերին ռուս դերասանն անդրադարձավ «Իրավունք»-ի հետ զրույցում:

Դուք առաջին անգամ եք Հայաստանում, որտեղի՞ց գիտեիք հայկական ուտեստների՝ տժվժիկի, տոլմայի, խաշի մասին, որոնց մասին բարձրաձայնեցիք ներկայացման մեջ:

— Մինչեւ Երեւան գալս ես հատուկ պատրաստվել էի, հետաքրքրվել, հարցուփորձ արել մարդկանցից, որովհետեւ, իմ կարծիքով՝ սա եւս կարեւոր էր:

Ձեր հերոսը ներկայացման մեջ հեգնում էր մամուլին, թե որքան ձանձրալի թեմաներից են գրում: Իսկ ի՞նչ եք Դուք ցանկանում տեսնել թերթերի էջերում:

— Իրականում ասվածն ավելի շատ վերաբերում էր թատերական քննադատներին, որոնք երբեմն, այսպես ասած, «յուրօրինակ» մտքեր են արտահայտում: Իսկ ընդհանրապես, ըստ իս, թերթերը պետք է գրեն այն, ինչ իրենք ցանկանում են, եւ դա ճիշտ է:

— Երբ ներկայացումն ավարտվեց Ֆաուստի մահով, հաջորդ վայրկյանին Դուք ցույց տվեցիք, որ կյանքը, միեւնույնն է, շարունակվում է, վաղը ոչ ոք չի էլ հիշելու այդ մասին: Ի վերջո, ինչպե՞ս ապրել այս կյանքը, որ վերջում չափսոսալ:

— Ես հենց սա եմ փորձում հասկանալ: Ամեն անգամ երբ բեմ եմ դուրս գալիս, փորձում եմ գտնել այդ հարցի պատասխանը՝ ինչպե՞ս ապրել այս կյանքը, ինչի՞ վրա ժամանակ ծախսել, բայց միանշանակ պատասխան դեռ չեմ գտել: Հավանաբար, պետք է ապրել արդար, որ հետո չափսոսաս, սա այն է, ինչ հասցրել եմ հասկանալ:

— Ներկայացումը որոշակի առումով ինտերակտիվ էր, ինչպե՞ս կգնահատեք հայ հանդիսատեսի արձագանքը:

— Շատ հետաքրքիր էր: Ես ուրախ եմ, որ հաջողվեց կապ հաստատել հանդիսատեսի հետ: Ավելին՝ ինչ-որ պահերի դահլիճն արձագանքում էր այնպես, ինչպես արձագանքում են մեզ մոտ: Ես հասկացա, որ, իսկապես, արվեստը չունի լեզու եւ չունի սահման, ամենուր կան կարեւոր թեմաներ, որոնք հուզում են բոլորիս: Սերը, մահը, կյանքը… Սրանք համամարդկային հարցեր են, որոնք հասկանալի են յուրաքանչյուրիս եւ որոնք բացատրել պետք չէ:

— Իրականում ավելի հեշտ է բեմում խաղալ միայնակ՝ «Հռոմի պապի» եւ «Ֆաուստի» հե՞տ՝ մարմնավորելով նրանց, թե՞ դերասանների:

— Իհարկե, հեշտ է, երբ կան խաղընկերներ, դու գոնե զգում ես, որ միայնակ չես, ունես աջակիցներ, եւ դուք միասին եք: Սա շատ կարեւոր նշանակություն ունի բեմում:

Որոշ դերասաններ մոնոներկայացումը համարում են մենամարտ հանդիսատեսի հետ, մյուսները պնդում, որ այն խոստովանություն է: Իսկ ի՞նչ է Ձեզ համար:

— Չէի ասի, թե մենամարտ է, որտեղ կռվում եմ հանդիսատեսի հետ, հակառակը՝ փորձում ես զրույց ծավալել: Չէ որ յուրաքանչյուր ներկայացում զրույց է՝ հասկանալու միմյանց, թե ով եք դուք, ով եմ ես, փոխանակվում ենք մտքերով եւ արդյունքում ինչ-որ հարցերի պատասխաններ գտնում: Թեպետ սա էլ նույնքան սարսափելի է, ինչպես մենամարտը եւ, միեւնույն ժամանակ, պահանջում է որոշակի խոստովանություն:

Քիչ էր մնում Ձեր կերտած հերոսը ամուսնանար հանդիսատեսի շարքերում նստած հայուհիներից որեւէ մեկի հետ: Հետաքրքիր է՝ իրականում ի՞նչ զգացողություններ ունեք հայերի, Հայաստանի վերաբերյալ:

— Շատ լավ, ես ուղղակի սիրահարվել եմ Երեւանին: Շրջել եմ Կասկադում, ներկա եմ եղել Ջազի օրվան նվիրված համերգին, վայելել եմ հիանալի եղանակը: Քաղաքում շատ կանաչ տարածքներ կան, ինչը շատ գեղեցիկ է, սիրուն են փողոցներն ու սարերը, որոնք շատ եմ սիրում: Դրա համար կարող եմ ասել, որ իմ սիրտն արդեն ձեզ հետ է: Իսկ մարդիկ շատ բարի են, բոլորը պատրաստ են օգնել, ինչ -որ բան պատմել, ցույց տալ, հյուրասիրել, ուղեկցել, եթե մոլորվել ես կամ չգիտես, թե ուր գնաս: Շատ հյուրընկալ են: Կցանկանամ կրկին վերադառնալ՝ այս անգամ ավելի երկար ժամանակով՝ առնվազն երկու շաբաթով:

— Իսկ ի՞նչ կասեք «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի մասին, ինչպե՞ս Ձեզ ընդունեցին:

— Հիասքանչ փառատոն է, հիանալի կազմակերպիչներ ունի, որոնք շատ օգնում են ամեն ինչում՝ սկսած տարածքից մինչեւ լույս դնելու եւ բոլոր տեխնիկական հարցերում: Կազմակերպչական հարցերը լուծվում են միանգամից, որեւէ բացթողում չի եղել, որեւէ խնդրի չեմ բախվել: Նաեւ դրա համար շատ դրական զգացումներով եմ հեռանում Հայաստանից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода