Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ Սրբազանին
ՀասարակությունՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը՝ ի դեմս իր առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի, զորակցություն է հայտնում «Տավուշ՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը, դրա մասնակիցներին, ինչպես նաև շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանին։
«Ընդունելով արքեպիսկոպոսական թեզը՝ «Տաճարը հաղթում է փողոցը»՝ վիրահայերը միանում են համաժողովրդական շարժմանը «Հայաստան, Հայրենիք և Աստված» կարգախոսով»,- ասվում է թեմի հաղորդագրության մեջ։