Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Ինչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորները Պակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռից Իսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» է Իրանում համազգային սուգ է հայտարարվել ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. Ալիև Շատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակ Ամուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…

Վերլուծություն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կայացավ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը` այսօր Մոսկվա մեկնելուն եւ Տավուշից մեկնարկած երթի մայիսի 9-ին նախատեսված  հավաքին ընդառաջ: Թերեւս, ասելիքը տեղավորվում էր ավելի վաղ նրա կողմից հրապարակված տեսանյութի սիմվոլիզմի մեջ: Այլեւս պարզ է, թե ինչու էր ջուրը շփում սեղանին ու լղոզում. ասուլիսին նա ավելի հանգամանալից փորձեց «ջրել» սահմանագծման եւ սահմանազատման թեման ու մեկնարկած տավուշյան շարժումը, ապա «հովացնել» ՔՊ-ականների` այս օրերին եռացող վախերը: Իսկ թիրախում Հայ Առաքելական եկեղեցին էր, որի վրա փորձեց «լղոզել» բոլոր մեղքերը, իսկ ինքը ներկայացավ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի դեռեւս 2018-ին բնորոշած` սոկրատյան հանգստությամբ (թեպետ վարկած կա, որ, պարզապես, նրա հանգստացնող դեղերն են նախանձելի լավը):

ՆԻԿՈԼԸ ՅՈԹ ԵՐԳ ԳԻՏԻ, ՅՈԹՆ ԷԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որքան էլ Փաշինյանի ասուլիսն ընթացավ, բացառությամբ մեկ-երկուսի, յուրային ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ, քանի որ մի շարք լուրջ լրատվականներ, այդ թվում` «Իրավունք»-ը, բոյկոտել էին, այդուհանդերձ, լրագրողների հարցերը մեծ մասամբ վերաբերում էին Տավուշից մեկնարկած քայլերթին: Նիկոլ Փաշինյանն էլ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հայտարարեց, թե, ըստ իրեն, այդ գծին ովքեր են աջակցություն հայտնում. «Օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք, իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից եւ առնվազն այդ ծառայությունների ազդեցության գործակալներ են…»: Դեռ թողնենք մի կողմ` որքանով է ճիշտ կամ սխալ երկրի դե յուրե ղեկավարը, բայց դժվար է չհամաձայնել վերոնշյալի վերաբերյալ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբեկ Պիպոյանի դիտարկմանը. «Իմ ունեցած հավաստի տեղեկություններով» նախաբանով նախադասություն կարող են կազմել բոլորը, բայց ոչ նրանք, ովքեր պարտավոր են ճշտել այդ տեղեկությունն ու օրենքով սահմանված կարգով ընթացք տալ: Այս նախադասութունը, անգամ եթե մի քանիսի մոտ կասկած է առաջացնում, ապա վստահաբար հիմք է տալիս պնդելու, որ պատասխանատուները չեն իրականացնում անչափ կարեւոր գործառույթ, որը պարտավոր են: Ստացվում է, որ գործադիրն ուղիղ աջակցում է գործակալներին»:

Ի դեպ, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 5 տարի առաջ նաեւ Իրան կատարած այցի ժամանակ էր հայտարարում, թե պետք է մերժվեն այն քաղաքական գործիչները, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան՝ քաղաքական գործիչներ։ Բայց այդպես էլ այն որեւէ իրավական հետեւանք չունեցավ: Ավելին` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ինքն է դրանք անհասցե, քաղաքական ընդհանուր հայտարարություններ համարում, որոնց վերաբերյալ ուղիղ հայտարարել է, թե` իրենք վարույթներ չեն նախաձեռնում: Իսկ երբ այս մասին հիշեցրին Փաշինյանին ասուլիսի ժամանակ, «կռուտիտը» չուշացավ. «Դեպքեր կան, որ մենք օպերատիվ տվյալներով գիտենք` մարդը գործակալ է, բայց կա նաեւ ապացուցման շեմ։ Ասեմ ավելին` մենք գիտենք Հայաստանում գործակալական ցանցերի մասին»: Ուրեմն` ի՞նչ է ստացվում` եթե չկան ապացույցներ, ապա հայտարարությունն առնվազն կա՛մ մերկապարանոց է, կա՛մ Պիպոյանի ասած` «գործադիրն ուղիղ աջակցում է գործակալներին»:

ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՎԵԼՈՒ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Ի դեպ, այն, ինչ զգուշացնում էինք ի սկզբանե, այլեւս դարձավ իրականություն: Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ ուղիղ ակնարկեց, որ յուրաքանչյուր բացասական սցենարի դեպքում` լինի ներքին, թե` արտաքին, հիմա էլ եկեղեցու գրպանն են գցելու: Ըստ Փաշինյանի. «Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում, եւ այդ շարժման նպատակը, ինչպես իրենք են ձեւակերպում, նախորդ իշխանությանը իշխանության բերելն է»: Նա նաեւ պնդեց, որ այս սցենարը ներկայացվել էր դեռեւս 2021 թվականին՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարի կողմից, թե ինչպես պետք է եկեղեցու միջոցով իրականացնել իշխանափոխություն. «Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից առաջնորդվող շարժումը, այսինքն՝ ինչ է նշանակում օրհնել, նշանակում է առաջնորդել, որովհետեւ հոգեւորականը չի կարող առանց Ամենայն հայոց կաթողիկոսի թույլտվության, նույնիսկ հանձնարարությամբ քաղաքական տեքստ ասել: Ակնհայտ է, որ գործընթացի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, եւ դա ապացուցված փաստ է»: Այն, որ քոչարյանականները փորձում են այս շարժումից իրենց բաժին օգուտը «քերել», կույրն էլ կտեսներ, բայց ասել, թե Վեհափառն առաջնորդում է քաղաքական շարժում, մեղմ ասած, չափազանցված է: Գերագույն հոգեւոր խորհուրդն ասուլիսից հետո` հստակ ուղերձ հղեց հանրությանը`մասնավորապես շեշտելով. «Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի եւ պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը»։ Բայց, միեւնույնն է, որքան էլ դժվար է ընդունել, Նիկոլ Փաշինյանը մի հարցում իրավացի է, երբ հարց է բարձրացնում` լավ, եթե իմ արած սահմանագծումն ու սահմանազատումը մերժում եք, դուք ի՞նչ եք առաջարկում: Եվ ընդհանրապես, եթե եկեղեցին քաղաքական իշխանության հավակնություններ չունի, Բագրատ սրբազանն էլ տարբեր հարցազրույցներում, գոնե մինչեւ այս պահը շեշտադրում չի արել Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելու պահանջի վրա, ապա ինչի՞ մասին է ամբողջ այս աղմուկը: Ի վերջո, ի՞նչ է առաջարկվելու նյարդերը տեղի տվող հանրությանն այսքան քայլելուց հետո, հատկապես, երբ Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանն ասում է. «Մեզանից 400 մետր անցնում է իրենց, իրենցից 3 հեկտար մնում է մեզ, մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ»:

ՍՊԱՍՈՒՄ` ՓՈԹՈՐԿԻ՞Ց ԱՌԱՋ

Պարզ է, որ Բագրատ սրբազանն ու իր առաջնորդած քայլերթի առաջին շարքերում գտնվողները մինչ այս պահը փակագծեր չեն բացում: Ավելին` գրեթե Երեւան են հասել, բայց սպասում են մայիսի 9-ին: Հարց է առաջանում` ինչո՞ւ: Գուցե խնդիրը Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցն է, որի արդյունքների ու հետեւանքների հիման վրա էլ կորոշվի շարժման հետագա գործողություններն ու ելքը: Իսկ շարժմանը միացած ԱԺԲ-ական Ծռերը, կարծես թե, ծռվեցին ու որոշեցին այսօր հանրահավաք անել` առանձին: Ակնհայտ է, որ նրանց դարդն ամենեւին էլ Կիրանցի սահմանազատումն ու սահմանագծումը չէր, այլ` Փաշինյան Նիկոլի Մոսկվա այցելելը կա՛մ կանխելը, կա՛մ թույլ չտալը, որ վերջինս շեղվի Արեւմուտքին տված խոստումներից: Սա էր նաեւ Արեւմուտքի եւ Միացյալ Նահանգների հանգստությունը, որոնք մի կողմից իրենց «հաճախորդներին» հրահանգել էին սատարել շարժմանը, մյուս կողմից` անխնա քննադատել` մինչեւ կա՛մ շարժումը մարեր, կա՛մ դառնար գոնե հակառուսական: Սակայն, ի հեճուկս արեւմտամետների, Փաշինյանն ասուլիսի ժամանակ առանցքային կարեւորության մի դիտարկում արեց` նշելով, որ` «Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ ձեւակերպում, որ ՀՀ տարածքի որեւէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից եւ որեւէ երրորդ կողմ, մասնավորապես, ՌԴ-ն պետք է այն վերահսկի: Գրված է, որ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը ապահովում է ՌԴ-ն»: Սա Փաշինյանի համոզմո՞ւնքն է, թե՞ Մոսկվա մեկնելուց առաջ Կրեմլի ականջն է շոյում, ցույց կտա ժամանակը: Բայց անկախ մոսկովյան հանդիպման ելքից` մայիսի 9-ի հավաքից ակնկալիքներ ունեն բոլոր կողմերը: Եվ եթե ստացվում է, որ Մայր Աթոռը քաղաքական որեւէ առաջարկ չունի, հետեւապես երթը մինչեւ հրապարակ հասցնելուց հետո դժվար է կանխատեսել, թե ինչպես է պայքարը վերածվելու քաղաքականի, մանավանդ, որ մինչեւ այս պահը անգամ «ռուպռ» չեն տալիս քայլերթի հաշվին «ռասկռուտկա» լինել փորձող որեւէ քաղաքական գործչի: Իսկ գեներացված սպասումները պարզ է, որ չեն կարող լիովին արդարացվել, ինչի համար էլ Բագրատ սրբազանն անընդհատ զգուշացնում է. «Այս շարժումը ո՛չ իմ, ո՛չ որեւէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք: Կուռք սարքելու պատճառով ենք մենք այսօր հայտնվել փողոցում, դա պետք է մեր մտքից սրբվի մինչեւ վերջ։ Մենք գործիքներ ենք, ամեն մեկս մեր չափով: Ոչ ոք պետք է ամբարտավանություն չունենա, հպարտություն չունենաՈչ մի բան էլ դու չես արել: Էստեղ գտնվողներիդ եմ ասում՝ ոչ մի բան էլ դուք չեք արել: Եթե մենք միջոց ու գործիք չլինենք, ոչ մի բան չի լինելու: Բայց դա մենք չենք անում, մեր մեջ եղածն է, որ Աստված արթնացնում է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода