Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնի
ՄիջազգայինՉինաստանը չի դառնա ԱՄՆ-ի քավության նոխազ ուկրաինական հարցում: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանն ու Չինաստանին մեղադրում է առեւտրատնտեսական փոխանակումների մեջ՝ միաժամանակ ռազմական օգնության փաթեթ հատկացնելով Ուկրաինային։
«Մեղքը ուրիշների վրա բարդելով կրակը բորբոքելը կեղծավորություն է և անպատասխանատու։ Չինաստանը վճռականորեն մերժում է դա»,- ասել է դիվանագետը։
Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցում մնում է անփոփոխ, և Ռուսաստանի և աշխարհի այլ երկրների հետ առևտուր անելու նրա իրավունքը չպետք է խախտվի։
«Մենք երբեք կրակը վառելու կամ եսասիրական շահի չենք ձգտում, և, իհարկե, չենք համաձայնի լինել քավության նոխազ», - ավելացրել է Վանգ Վենբինը:
Աելի վաղ Բլինկենը հայտնել էր, որ Պեկին կատարած այցի ընթացքում Չինաստանից ուլտիմատիվային կերպով պահանջել է` դադարեցնել օգնել Ռուսաստանին:
Պեկինը Բլինկենին ցուցաբերել էր խիստ ցածր մակարդակի ընդունելությունը, դրանով կանխավ ցույց տալով վերաբերմունքը Վաշինգտոնի եւ նրա պահանջների նկատմամբ: