Iravunk.com | Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան
«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին «Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին «Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանը Հայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանա Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ 30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒ Հանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համար Ինչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ Մանրամասներ

Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան

Ներքաղաքական

«Ցանկացած պահի Էրդողանը կարող է մի կողմ քաշվել եւ նշել, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները Թուրքիային չեն վերաբերում»,- «Իրավունքի» հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` անդրադառնալով Թուրքիայի նախահագ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին:

— Էրդողանը լրագրողների հետ ունեցած զրույցում նշել էր, որ ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզ: Ըստ Ձեզ, ի՞նչ նկատի ունի` նոր ճանապարհային քարտեզ ասելով:

— Նոր ճանապարհային քարտեզը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ծրագիրն է Էրդողանի տրամաբանությամբ եւ Էրդողանի պահանջներով: Էրդողանն առաջ է քաշում հետեւյալ միտքը, որ պետք է մոռանանք ամեն ինչ եւ սկսենք հարաբերություններ, ասես, ոչինչ չի պատահել: Սա է Էրդողանի ուղերձի հիմնական մեխը:

— Թուրքիան տարածաշրջանում եղել է խաղացողներից մեկը, այժմ հնարավո՞ր է դառնա հենց գլխավոր խաղացողը:

— Ըստ էության, Թուրքիան փորձելու է դառնալ հիմնական խաղացող` Իրանի շուրջ աճող լարվածության ֆոնին, եւ բնական է, որ Թուրքիան շտապելու է օգտվել այդ հանգամանքից: Արդեն մեկ հաջողություն գրանցել է Արցախի հարցում, անելով ամեն ինչ ե՛ւ դիվանագիտական դաշտում, ե՛ւ` ռազմի: Հաջորդը հայ-թուրքական հարաբերություններն են` Ցեղասպանությունից Հայաստանի հրաժարումը: Սա է Էրդողանի պլան մինիմումը, իսկ պլան մաքսիմումը` Զանգեզուրի միջանցքով դուրս գալ դեպի Կենտրոնական Ասիա: Սա շատ ավելի ծավալապաշտական ծրագիր է, որը տարածաշրջանային գերտերությունների դիմադրությանն է հանդիպել:

— Թուրք-ադրբեջանական դաշինքի ամրապնդումը եւ Թուրքիայի աճող ռազմական ներկայությունը տարածաշրջանում ինչպե՞ս կգնահատի Ռուսաստանը:

— Կարելի է ասել, որ մենք գործ ունենք մեկ պետության` Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանը երկար ժամանակ է հանդես է գալիս ուղղակի կցորդի դերում: Ադրբեջանն այսօր կատարում է թուրքական քմահաճությունները: Մեծ հաշվով չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է զգալի հաջողություններ արձանագրել տարածաշրջանում: Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ, եւ սա արդեն վտանգավոր է Էրդողանի համար: Ուստի` ցանկացած պահի Էրդողանը կարող է մի կողմ քաշվել եւ նշել, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները Թուրքիային չեն վերաբերում:

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը վաղուց պատրաստ էր շահագործման, սակայն չի շահագործվում: Ի՞նչն է խնդիրը:

— Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարայի» անցակետի շահագործման պրոցեսը տեւական ժամանակ չենք տեսնելու: Թուրքիան ամեն օր նոր պահանջներ է առաջ քաշելու, որն ավելի է բարդացնելու «Մարգարա» անցակետի շահագործումը:

Էրդողանն առաջ է բերում` նոր կարգեր, հնարավորությունների պատուհան գաղափարը, ինչի՞ մասին է խոսքը:

Այստեղ նա նկատի ունի, որ Արցախի հարցը արդեն կարգավորվել է, նրանք ստանալու են Զանգեզուրի միջանցքը եւ դրանով նոր փոփոխություններ են տեղի ունենալու: Ցանկացած կոմունիկացիաների շրջափակում յուրաքանչյուր պետության եւ տարածաշրջանի համար հնարավորություն է, բայց Հայաստանի պարագայում մենք պետք է տեսնենք եւ հասկանանք, թե այդ հնարավորությունը մի նժարին դնելով, իսկ մյուս նժարին դնելով մեր ինքնությունը, պատմական հիշողությունը, Հայոց ցեղասպանության դատապարտումը, որն է ավելի կենսական նշանակություն ունեցող: 30 տարի Հայաստանն ապրել ու զարգացել է փակ պատուհանի պայմաններում, եւ կարծում եմ, որ 30 տարի էլ կարող է ապրել եւ զարգանալ:

Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ: Եվ հատկապես Իրանն ինչպե՞ս կարձագանքի դրան:

— Իրանի արձագանքը լինելու է կոշտ, որովհետեւ Թուրքիայի քաղաքականութան ընդլայնումը սկսում է հակասել Իրանի շահերին: Իրանը նշում է, որ տարածաշրջանում փոփոխություններն իրենց համար կարմիր գծեր են: Իրան-Թուրքիա հարաբերությունները կզարգանան Էրդողանի ախորժակին համապատասխան: Եթե Էրդողանի ախորժակը շատ ավելի մեծ եղավ, դա արժանանալու է իրանական կողմի դիմադրությանը:

ԼԻԼԻԹ ԶԱԼԻԲԵԿՅԱՆ



«Հրապարակ». Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է Եկեղեցու մասին«Ժողովուրդ». Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնելԻ՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին«Ալյանս» կուսակցությունը լիովին աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած համաժողովրդական շարժմանըՀայտնի գեներալ Սուրովկինը վերադարձավ Մոսկվա. ինչ նոր պաշտոն կստանաԱնհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода