Iravunk.com | «Սահմանադրական Իրավունք» Միության Ներկայացուցիչների նիստը ընդունել է բանաձեւ
Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում Գրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանը Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի Գլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց... Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ Պետրոսյան Ականի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից «Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ   Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը

«Սահմանադրական Իրավունք» Միության Ներկայացուցիչների նիստը ընդունել է բանաձեւ

Ներքաղաքական

ՍԻՄ ՆԽ

ԲԱՆԱՁԵՎ

ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը արտահայտում է խորը մտահոգությունը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող  ճակատագրական գործընթացներով, որոնք հարցականի տակ են դրել ոչ միայն  Հայաստանի եւ Արցախի պետականությունը, այլեւ  անգամ հայ ժողովրդի  գոյությունը իր պատմական տարածքների վերջին հողակտորի վրա:

արձանագրում ենք  հետեւյալը.

  1. Հայ ժողովրդի անձնուրաց պայքարը, միասնականության դրսեւորումը բերում է հերոսական մարտերում կերտված հաղթանակի, ինչպես եղավ Արցախյան առաջին եւ քառօրյա պատերազմներում: Սակայն ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակները, երբ չեն ամրապնդվում ազգային շահերի վրա հիմնված ու ճշգրիտ հաշվարկված դիվանագիտությամբ, ինչպես նաեւ  բանակի հզորացմամբ, անգամ հաղթանակած ճակատամարտերի պարագայում  ունենում ենք  կորուստենր, հանճախ՝ անդառնալի: Հայոց պետականության անվտանգությունը պետք է հիմնված լինի  ուժեղ բանակի եւ ազգային դիվանագիտության վրա: Առաձին-առաձին այդ երկու բաղադրիչներից որեւէ մեկը չի կարող ապահովել հայկական պետականության շարունակականությունը եւ հարատեւումը:
  2. Հայաստանի իշխանությունների փորձերը  ապագան կապել Արեմուտքի հետ հանգեցնում են հայ ժողովրդի համար մեծագույն ողբերգության, իսկ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ծանրագույն  կորուստներ: Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների  գեղեցիկ փաթեթավորված խոստումները  Հայաստանի պայծառ ապագայի վերաբերյալ իրականում վեր են ածվում  խաբեության, հիասթափության ու ազգակործան հետեւանքների: Արեւմտյան երկրների եւ հատկապես անգլոսաքսոնական քաղաքականությունը որպես կանոն արհամարել է հայ ժողովրդի շահերը եւ Հայաստանը դիտարկել միայն  որպես Ռուսաստանի դեմ գործողությունների համար գործիք կամ  պլացդարմ: Դրա  ապացույցն է  Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին  անգլիական զորքերի գործողությունները  Հարավային Կովկասում:
  3. Հայաստանի տարանջատումը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից, առավել եւս հակառակվելը Ռուսաստանի աշխարհաքաղաքական  շահերին անխուսափելիորեն բերում է թուրք-ադրբեջանական առաջխաղացմանը, Հայաստանի հանդեպ ագրեսիայի, հայկական տարածքների օկուպացիայի, պետականության եւ ինքնիշխանության փաստացի կորուստի:
  4. Անկախ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կնքած պայմանագրերից վերջիններս Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ ունի մեկ անփոփոխ ռազմավարություն` վերացնել հայկական պետականությունը եւ հայ ժողովրդի քաղաքական սուբյեկտայնությունը. եւ բոլոր հնարավոր դեպքերում Թուրքիան եւ Ադրբեջան այն փորձում է իրականացնել: Թուրքիայի ռազմավարական  նպատակն է իր գերիշխանությունը հաստատել ամբողջ Հարավային Կովկասում` հետագա ծավալապաշտական գործընթացները զարգացնելու համար: Թուրք-ադրբեջանական հարաբերությունները խարսխված են  «մեկ ազգ - երկու պետություն» սկզբունքի վրա եւ հնարավորության դեպքում վերջիններս ձեւավորում են դաշնակցային պետութուն. դա եղավ ինչպես 1918-20թ.-ին, այդպես էլ ներկայումս:
  5. Թուրքիայի կայսերապաշտական դրսեւորումները Հարավային Կովկասում կարող է կանխել միմիայն Ռուսաստանը: Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերից բխում է հայ ժողովրդի եւ նրա ձեւավորած պետականության ամրապնդումը իր պատմական հողերում, որի համար Ռուսաստանը  սկսած 19-րդ դարի սկզբից եւ մինչ օրս  կատարել է եւ շարունակում է կատարել  գործուն եւ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող քայլեր եւ գործառույթներ: Այս տեսանկյունից հայ ժողովուրդը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը եւ փայփայի հայ-ռուսական բարեկամությունը:

մենք ներկայումս տեսնում ենք պատնմական սխալների կրկնողությունը եւ հետեւապես ահազանգում ենք  այսպիսի քաղաքականության դեպքում մոտալուտ նոր կորուստների մասին: Մենք հայտարարում ենք, որ.

  1. ՀՀ իշխանությունները Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացը պետք է իրականացնեն բացառապես Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, քանի որ վերջինս միակ իրական  գործողությունը փրկեց Արցախը եւ Սյունիքը վերջնական օկուպացիայից ու հայաթափումից,  եւ այսօր էլ ՌԴ-ն շարունակում է այդ գործառույթը: Մենք դատապարտում ենք  որեւէ այլ  ֆորմատով կամ միջնորդությամբ բանակցային գործընթացները, այդ թվում` Բրյուսելյան ֆորմատում Հայաստանի մասնակցությունը:
  2. ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի բացարձակ անգործությունը երկրորդ արցախյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո  թուրք-ադրբեջանակն զավթողական գործողությունների պարագայում, ցույց տվեցին, որ նրանց  համար գոյություն չունեն ո՛չ միջազգային իրավունք, ո՛չ հայ ժողովրդի օրինական շահեր: ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահողներ չկատարեցին նույն այդ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներից բխող, այն է` խաղաղությամբ բոլոր հարցերը լուծելու եւ ազգերի ինքնորշման իրավունքը հարգելու եւ ոչ մի առարկայական գործողություն: Հետեւապես  Մինսկի ֆորմատը այլեւս պետք է համարել անգործունակ, առավել  եւս, որ այդ մասին հայտարարել է ՌԴ-ն:
  3. Հայաստանի իշխանությունների նահանջողական, անսզբունք ու հարմարվողական դիրքորոշումները հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական փոխհարաբերություններում ոչ միայն չեն պաշտպանում հայ ժողովրդի շահերը, այլ շարունակում են անդառնալի վնաս հասցնել դրանց: Հայաստանի  թուլությունը, Թուրքիային եւ Ադրբեջանին անհիմն զիջումները ոչ միայն չեն ապահովագրում մեզ նոր պատերազմից, այլ ընդհակառակը այն մոտեցնում են: Ոչ մի պայմանագիր,  ինչքան էլ այն  բավարարի  թուրք-ադրբեջանական  տանդեմի պահանջները, ներկայիս փուլում չի սահմանափակելու նրանց ախորժակը Արցախի, Սյունիքի եւ ի վերջո, ամբողջ Հայաստանի նկատմամբ: Օր առաջ ներկայիս իշխանություններից ազատվելը ունի ճակատագրական նշանակություն հայ ժողովրդի ապագայի համար: Միաժամանակ Հայաստանի  ապագա իշխանությունները պետք է ունենան հստակ ձեւավորված գաղափարախոսական  տեսլական, որը ենթադրում է երկու հենասյուն` ուժեղ Հայաստան, այդ թվում` ուժեղ հայկական բանակ եւ սերտագույն, առավել ինտեգրված ռազմավարական  հարաբերություններ Ռուսաստանի հետ:
  4. Այսօր Ուկրաինայում ծավալված համաշխարհային հակամարտության գործողություններով որոշվում է ոչ միայն նրանում ուղղակի կամ անուղղակի ներգրավված երկրների, այլեւ Հայաստանի ճակատագիրը. ավելին` դրա արդյուքներից կախված է, թե ինչպիսին կլինի աշխարհը այդ համաշխարհային հակամարտության ավարտից հետո: Հայաստանի և Արցախի կենսական շահերը պահանջում են ամենայն աջակցություն դրսեւորել մեր ռազամավարական դաշնակցին` Ռուսաստանին:

Երեւան, 05.08.2022թ.



Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода