Iravunk.com | Առաջին Հանրապետության դասերը. կլոր սեղանի ԲԱՆԱՁԵՎ
Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է

Առաջին Հանրապետության դասերը. կլոր սեղանի ԲԱՆԱՁԵՎ

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄ

«Առաջին Հանրապետության դասերը»

կլոր սեղանի

ԲԱՆԱՁԵՎ

 

Մենք` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն  նոր Միության» Շարժման կողմից կազմակերպված «Առաջին Հանրապետության դասերը» կլոր սեղանի մասնակիցներս արտահայտում ենք մեր խորը մտահոգությունը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող  ճակատագրական գործընթացներով, որոնք հարցականի տակ են դրել ոչ միայն  Հայաստանի եւ Արցախի պետականությունը, այլեւ  անգամ հայ ժողովրդի  գոյությունը իր պատմական տարածքների վրա:

Գնահատելով Առաջին Հանրապետության  ստեղծման  եւ կարճատեւ գոյության  ճգնաժամային վերջաբանը, մենք որպես այդ ժամանակահատվածի պատմական դասեր արձանագրում ենք  հետեւյալը.

  1. Հայ ժողովրդի անձնուրաց պայքարը, միասնականության դրսեւորումը բերում է հերոսական մարտերում կերտված հաղթանակի, ինչպես եղավ Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի եւ այլ ճակատամարտերում: Սակայն ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակները, երբ չեն ամրապնդվում ազգային շահերի վրա հիմնված ու ճշգրիտ հաշվարկված դիվանագիտությամբ, ինչպես նաեւ կանոնավոր բանակի հզորացմամբ, անգամ հաղթանակած ճակատամարտերի պարագայում  ունենում ենք  կորուստենր, հանճախ՝ անդառնալի: Հայոց պետականության անվտանգությունը պետք է հիմնված լինի  ուժեղ բանակի եւ ազգային դիվանագիտության վրա: Առաձին-առաձին այդ երկու բաղադրիչներից որեւէ մեկը չի կարող ապահովել հայկական պետականության շարունակականությունը եւ հարատեւումը:
  2. Հայաստանի իշխանությունների փորձերը  ապագան կապել Արեմուտքի հետ հանգեցնում են հայ ժողովրդի համար մեծագույն ողբերգության, իսկ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ծանրագույն  կորուստներ: Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների  գեղեցիկ փաթեթավորված խոստումները  Հայաստանի պայծառ ապագայի վերաբերյալ իրականում վեր են ածվում  խաբեության, հիասթափության ու ազգակործան հետեւանքների, ինչպես դա եղավ Սեւրի պայմանագրի պարագայում: Արեւմտյան երկրների եւ հատկապես անգլոսաքսոնական քաղաքականությունը որպես կանոն արհամարել է հայ ժողովրդի շահերը եւ Հայաստանը դիտարկել միայն  որպես Ռուսաստանի դեմ գործողությունների համար գործիք կամ  պլացդարմ: Դրա  ապացույցն է  Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին  անգլիական զորքերի գործողությունները  Հարավային Կովկասում:
  3. Հայաստանի տարանջատումը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից, առավել եւս հակառակվելը Ռուսաստանի աշխարհաքաղաքական  շահերին անխուսափելիորեն բերում է թուրք-ադրբեջանական առաջխաղացմանը, Հայաստանի հանդեպ ագրեսիայի, հայկական տարածքների օկուպացիայի, պետականության եւ ինքնիշխանության փաստացի կորուստի: Դրա վառ ապացույցն է Հայաստանի Առաջին Հանրապետության  եւ Թուրքիայի միջեւ կնքած երկու խայտառակ պայմանագրերը` Բաթումի եւ Ալեքսանդրապոլի:
  4. Անկախ Թուրքիայի հետ կնքած պայմանագրերից վերջինս Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ ունի մեկ անփոփոխ ռազմավարություն` վերացնել հայկական պետականությունը եւ հայ ժողովրդի քաղաքական սուբյեկտայնությունը. եւ բոլոր հնարավոր դեպքերում Թուրքիան այն փորձում է իրականացնել: Թուրքիայի ռազմավարական  նպատակն է իր գերիշխանությունը հաստատել ամբողջ Հարավային Կովկասում` հետագա ծավալապաշտական գործընթացները զարգացնելու համար: Թուրք-ադրբեջանական հարաբերությունները խարսխված են  «մեկ ազգ - երկու պետություն» սկզբունքի վրա եւ հնարավորության դեպքում վերջիններս ձեւավորում են դաշնակցային պետութուն. դա եղավ ինչպես 1918-20թ.-ին, այդպես էլ ներկայումս:
  5. Թուրքիայի կայսերապաշտական դրսեւորումները Հարավային Կովկասում կարող է կանխել միմիայն Ռուսաստանը: Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերից բխում է հայ ժողովրդի եւ նրա ձեւավորած պետականության ամրապնդումը իր պատմական հողերում, որի համար Ռուսաստանը  սկսած 19-րդ դարի սկզբից եւ մինչ օրս  կատարել է եւ շարունակում է կատարել  գործուն եւ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող քայլեր եւ գործառույթներ: Այս տեսանկյունից հայ ժողովուրդը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը եւ փայփայի հայ-ռուսական բարեկամությունը:

Ելնելով Առաջին Հանրապետության ողբերգական դասերից մենք ներկայումս տեսնում ենք սխալների կրկնողությունը եւ հետեւապես ահազանգում ենք  այսպիսի քաղաքականության դեպքում մոտալուտ նոր կորուստների մասին: Մենք հայտարարում ենք, որ.

  1. ՀՀ իշխանությունները Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացը պետք է իրականացնեն բացառապես Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, քանի որ վերջինս միակ իրական  գործողությունը փրկեց Արցախը եւ Սյունիքը վերջնական օկուպացիայից ու հայաթափումից,  եւ այսօր էլ ՌԴ-ն շարունակում է այդ գործառույթը: Մենք դատապարտում ենք  որեւէ այլ  ֆորմատով կամ միջնորդությամբ բանակցային գործընթացները, այդ թվում` Բրյուսելյան ֆորմատում Հայաստանի մասնակցությունը:
  2. ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի բացարձակ անգործությունը երկրորդ արցախյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո  թուրք-ադրբեջանակն զավթողական գործողությունների պարագայում, ցույց տվեցին, որ նրանց  համար գոյություն չունեն ո՛չ միջազգային իրավունք, ո՛չ հայ ժողովրդի օրինական շահեր: ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահողներ չկատարեցին նույն այդ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներից բխող, այն է` խաղաղությամբ բոլոր հարցերը լուծելու եւ ազգերի ինքնորշման իրավունքը հարգելու եւ ոչ մի առարկայական գործողություն: Հետեւապես  Մինսկի ֆորմատը այլեւս պետք է համարել անգործունակ, առավել  եւս, որ այդ մասին հայտարարել է ՌԴ-ն:
  3. Հայաստանի իշխանությունների նահանջողական, անսզբունք ու հարմարվողական դիրքորոշումները հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական փոխհարաբերություններում ոչ միայն չեն պաշտպանում հայ ժողովրդի շահերը, այլ շարունակում են անդառնալի վնաս հասցնել դրանց: Հայաստանի  թուլությունը, Թուրքիային եւ Ադրբեջանին անհիմն զիջումները ոչ միայն չեն ապահովագրում մեզ նոր պատերազմից, այլ ընդհակառակը այն մոտեցնում են: Ոչ մի պայմանագիր,  ինչքան էլ այն  բավարարի  թուրք-ադրբեջանական  տանդեմի պահանջները, ներկայիս փուլում չի սահմանափակելու նրանց ախորժակը Արցախի, Սյունիքի եւ ի վերջո, ամբողջ Հայաստանի նկատմամբ: Օր առաջ ներկայիս իշխանություններից ազատվելը ունի ճակատագրական նշանակություն հայ ժողովրդի ապագայի համար: Միաժամանակ Հայաստանի  ապագա իշխանությունները պետք է ունենան հստակ ձեւավորված գաղափարախոսական  տեսլական, որը ենթադրում է երկու հենասյուն` ուժեղ Հայաստան, այդ թվում` ուժեղ հայկական բանակ եւ սերտագույն, առավել ինտեգրված ռազմավարական  հարաբերություններ Ռուսաստանի հետ, ընդհուպ մինչեւ Միութենական պետության կազմում լինելու հնարավորությամբ:
  4. Այսօր Ուկրաինայում ծավալված համաշխարհային հակամարտության գործողություններով որոշվում է ոչ միայն նրանում ուղղակի կամ անուղղակի ներգրավված երկրների, այլեւ Հայաստանի ճակատագիրը. ավելին` դրա արդյուքներից կախված է, թե ինչպիսին կլինի աշխարհը այդ համաշխարհային հակամարտության ավարտից հետո: Հայաստանի և Արցախի կենսական շահերը պահանջում են ամենայն աջակցություն դրսեւորել մեր ռազամավարական դաշնակցին` Ռուսաստանին:

 

 

Երեւան, 27.05.2022թ.



Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода