Iravunk.com | Պանդեմիային եմ անդրադարձել դեռ այն ժամանակ, երբ քովիդի մասին խոսք անգամ չկար. «Հավալուսն» գրքի հեղինակ
Ուղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածել Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Մհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ Սրբազան Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակ Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահ Բեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրը Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան

Պանդեմիային եմ անդրադարձել դեռ այն ժամանակ, երբ քովիդի մասին խոսք անգամ չկար. «Հավալուսն» գրքի հեղինակ

Մշակութային

Ինչի՞ մասին է «Հավալուսն» գիրքը, հեղինակը ո՞ւմ է ուղղում իր խոսքը եւ ո՞րն է նրա ասելիքը իր ընթերցողին կամ ինչպե՞ս «գիտնականի հետ մասնակիցը դառնալ ու փնտրել մահաբեր վիրուսի դեմ դեղամիջոցը»: «Հավալուսն» գրքի հեղինակը բացում է հետաքրքիր փակագծեր ու չի բացառում, որ գիրքը մի օր կունենա սյուժետային շարունակություն: «Իրավունք»-ը զրուցել է «Հավալուսն» գրքի հեղինակ ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

— Սերգե՛յ, մասնագիտությամբ ո՞վ եք եւ ե՞րբ միտք հղացավ գիրք գրելու համար:

— Լինելով տնտեսագետ եւ զբաղվելով մասնագիտական գործունեությամբ, այն է՝ մակրոտնտեսագիտությամբ, այնուհետեւ հետազոտություններով եւ վերլուծություններով՝ արվեստը եւ մշակույթը մշտապես իմ կյանքի անբաժանելի մասերն են եղել։ Ստեղծագործել սկսել եմ դեռ դպրոցական տարիներից։ Սկզբնական շրջանում առավելապես բանաստեղծությունների տեսքով էին, այնուհետեւ՝ անցա կարճ պատմվածքների, որոնք կառուցվածքով նման էին իրար՝ ունեին երեք գլուխ. առաջին գլխում ընթերցողին ներկայացնում էի հիմնական հերոսներին եւ ստեղծում էի իրադարձությունների զարգացման համար համապատասխան միջավայրը։ Երկրորդ գլխում արդեն զարգանում էր հիմնական գործողությունը՝ տանելով կուլմինացիայի։ Ծավալով ամենամեծ գլուխը միշտ երկրորդն էր ստացվում։ Իսկ երրորդ գլխում արդեն կուլմինացիան էր եւ կտրուկ ավարտը, ինչը հատուկ էի անում, որպեսզի ընթերցողը հնարավորինս շատ «ինչու»-ներ ունենար եւ այդ հարցերին սեփական պատասխաններ գտներ։

«Հավալուսն»-ը իմ առաջին ստեղծագործությունն է լիարժեք վեպի տեսքով։ «Հավալուսն»-ի մասին մտքեր հղացել են դեռ 2018-ի կեսերից, եւ սկսել եմ աշխատել 2019-ի սկզբից։ Առաջին մասը վերջացրեցի հենց 2019-ին, որտեղ նկարագրում եմ ապագայում մարդկությանը սպառնացող պանդեմիայի մասին։ Չեմ վախենա նշել, որ գիրքը որոշակի մարգարեական տարրեր ունի, եթե վերցնենք, օրինակ՝ հենց պանդեմիայի մասը, ինչին անդրադարձել եմ դեռ այն ժամանակ, երբ քովիդի մասին խոսք անգամ չկար։

— Գիրքը ի՞նչ ժանրի է:

— Իրականում դժվար է «Հավալուսն»-ը դասել որեւէ հստակ ժանրի, քանի որ այստեղ երկու ժանրերի հետ գործ ունենք՝ ֆանտաստիկա, որը դրսեւորվում է երկու ուղղություններով՝ գիտական ֆանտաստիկա եւ այլընտրանքային պատմություն, եւ երկրորդը՝ ֆենսթըզի, որն առավել արտացոլվում է տիեզերական ֆենթըզի տեսակում։ Գիտական ֆանտաստիկայի մասը հիմնականում նկատելի է վեպի առաջին մասում, որտեղ նկարագրվում է 2050-ի Երկիր մոլորակը՝ տեխնոլոգիաներ, այլընտրանքային եւ վերականգնվող էներգիայի տեսակներ, արհեստական բանականություն, սոցիալ-տնտեսական խնդիրներ, բնակլիմայական աղետ, ինչի հետեւանքով առաջացած պանդեմիա, որի թիարխում են ոչ միայն մարդիկ, այլեւ նրանք, ում երակներում արյուն է հոսում։

Այլընտրանքային պատմությունը, որպես ֆանտաստիկայի ժանրի տարատեսակ, առավելապես նկարագրված է գլխավոր հերոսի անցած ճանապարհի միջոցով։ Ի վերջո, «Հավալուսն»-ը այնպիսի վեպ է, որի մասին միանշանակ ոչինչ հնարավոր չէ ասել` այն առումով, որ մի կողմից գրքում նկարագրված իրադարձությունները կարող են տեղ գտնել իրականության մեջ, մյուս կողմից՝ դրանք կարող են լինել նաեւ գլխավոր հերոսի երեւակայության եւ կոմայում գտնվելու մտացածին արդյունք։

Ֆենթըզի ժանրը, մասնավորապես տիեզերական ֆենթըզին, սկսվում է այն ժամանակ, երբ ծանոթանում ենք այլմոլորակային ռասսաների եւ քաղաքակրթությունների հետ։ «Հավալուսն»-ում պատկերաված դիցարանը, աստվածները եւ երկշերտ Մենդորի մոլորակը անմոռանալի ու տպավորիչ ճամփորդություն են խոստանում յուրաքանչյուր ընթերցողի։

— Ի՞նչն է նպաստել, որպեսզի հենց այս ժանրով ստեղծագործեք:

— Նախ պետք է նշեմ, որ ֆանտաստիկան իմ ամենասիրած ժանրն է թե՛ գրականության մեջ, թե՛ ֆիլմերում։ Ու չնայած այս ժանրը թույլ է տալիս ստեղծագործել առանց սահմանափակումների՝ իրականում ֆանտաստիկայի պահանջներն էլ են բավականին խիստ։ Եվ այստեղ խոսքը գնում է տեքստի կառուցվածքի մասին։ Ստեղծագործությունը պետք է հստակ կառուցվածք ունենա եւ կարծում եմ, ինձ մոտ ստացվել է պահել ժանրի կանոնները՝ ստեղծելով սեփական պատմությունը։Հարկ է նշել, որ վեպը լի է նշաններով, որոնց մեծ մասը կրոնական եւ մասնավորապես քրիստոնեական սիմվոլներն են։ Հենց ա՛յս ժանրում ստեղծագործելու հիմանական ցանկությունս գալիս էր նրանից, որ անչափ մեծ հետաքրքրություն ունեմ առ կրոնը, հավատքը, արարչագործության մասին անվերջ հարցադրումները ու դրանց՝ հանճարեղության աստիճանի պարզ պատասխանները, որոնք գալիս են կյանքի ընթացքում։«Հավալուսն»-ը ինձ համար փորձ էր կապել կրոնական եւ հավատքի հայտնի եւ անհայտ խորհրդանիշները ֆանտաստիկայի ժանրի հետ եւ ստանալ այնպիսի մի պատմություն, որը կհետաքրքրի գրքասերներից շատերին, եւ ամբողջությամբ հասկանալի կլինի նրանց, ովքեր համապատասխան գիտելիք ունեն նշանագիտությունից։

— Ո՞ւմ համար է նախատեսված գիրքը:

— Չնայած այն հանգամանքին, որ վեպում բավականին շատ են հանդիպում սիմվոլները, եւ, ինչպես նշեցի, ամբողջությամբ հասկանալու համար նշանագիտությունից գիտելիքներ են պետք, «Հավալուսն»-ի սյուժեն շատ արագ է կլանում ընթերցողին իր դինամիկ զարգացող իրադարձություններով եւ տպավորվող կերպարներով։ Գիրքը չունի տարիքային սահմանափակում, ամեն դեպքում մանկական ստեղծագործություն այն չեն կարող համարել։ Ֆանտաստիկայի եւ ֆենթըզի ժանրերի սիրահարները հնարավորություն ունեն այս ժանրերի ստեղծագործություն կարդալու հայերենով՝ գրված Հայաստանում հայ հեղինակի կողմից։  

— Քանի՞ օրինակից է գիրքը, արդեն կա՞ վաճառքում:

— «Հավալուսն»-ի շնորհադեսը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին եւ հենց առաջին ամսում այն դարձավ բեսթսելեր ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործությունների շարքում։ Արդեն մեկուկես տարի է հայ ընթերցողները հնարավորություն ունեն իրենց գրադարանում ունենալ այս վեպը եւ սեփական կարծիքը ձեւավորվել այս ստեղծագործության վերաբերյալ։ Առաջին տպաքանակը լույս է տեսել 500 օրինակից։

— Ո՞վ է գլխավոր հերոսը եւ ի՞նչ ասելիք ունի ընթերցողին:

— Միքայելը երիտասարդ գիտնական է, ով զբաղվում է մահաբեր վիրուսի դեմ դեղամիջոցի ստեղծմամբ եւ, ի վերջո, հաջողում է։ Իր աշխատանքը հանրությանը ներկայացնելու օրը նա ենթարկվում է ավտովթարի, որից հետո արդեն վեպի սյուժեն ծավալվում է Մենդորի մոլորակում։ Ի շարս շատ սիմվոլների՝ Միքայել անունը նույնպես խորհրդանշական է, ինչը թարգմանաբար նշանակում է «Ես տեսա Աստծուն»։ Երկիր մոլորակում վտանգելով կյանքը՝ նա գտնում է վիրուսի դեմ դեղամիջոցը, իսկ Մենդորի մոլորակում, հանդիպելով աստվածներին, նրա պայքարը մոլորակի համար բոլորովին այլ բովանդակություն է ստանում։ Գրքի հիմնական կարգախոսը՝ «Հետեւի՛ր սրտիդ թելադրանքին ու չթողնե՛ս, որ վախը բույն դնի հոգուդ մեջ», կարմիր թելով անցնում է պատմության ողջ ընթացքով՝ ցույց տալով ընթերցողին, որ բարու համար պայքարում պետք է առաջնորդվել սրտի թելադրանքով եւ վախը չպետք է տեղ ունենա հոգում։ Շարունակելով սիմվոլների թեման` նշեմ, որ գրքի անվանումը նույնպես սիմվոլ է։ Հավալուսնը քրիստոնեական հին սիմվոլներից է, որը խորհրդանշում է ինքնազոհությունը հանուն ավելի մեծ բանի, քան սեփական կյանքն է։ «Հավալուսն»-ում ինքնազոհությունը ներկայացվում է, որպես սիրո դրսեւորման բարձրագույն ձեւ։ Գրքի գլխավոր հերոսը՝ Միքայելը, այստեղ զուգահեռվում է Քրիստոսի հետ, ով նույնպես ինքնազոհության միջոցով հնարավորություն է տալիս մարդկությանը արժանանալ, այսպես կոչված, երկրորդ շանսի։

Ինչպես նշում է Խորխե Լուիս Բորխեսը 1972թ-ին հրատարակած իր «Վագրերի ոսկին» ստեղծագործությունների հավաքածուում տեղ գտած «Չորս շրջան» միկրոնովելում՝ ժամանակակից գրականության հիմքում ընկած են չորս պատմություններ կամ արքետիպեր, իսկ մնացածն այդ չորսի տարբեր ինտերպրիտացիաները կամ վարիացիաներն են։ Այդ չորս պատմությունները հետեւյալն են՝ պաշարված քաղաք, ճամփորդություն, գանձի որոնում եւ Աստծո զոհաբերություն։ Կարող ենք նշել, որ «Հավալուսն»-ը իր մեջ ներառում է առնվազն երեքն այս արքետիպերից՝ ճամփորդություն, որը չի ճանաչում սահմաններ եւ հասնում է տիեզերական ճամփորդության մոլորակների միջեւ, գանձի որոնում, որն այստեղ հանդես է գալիս սեփական «ես»-ի որոնման տեսքով, եւ իհարկե, Աստծո զոհաբերությունը, որի մասին եզրահանգումները թողնում եմ ընթերցողներին։

— Գրքի շարունակություն ընթերցողն ակնկալի՞ հեղինակից:

— Չնայած ստեղծագործող մարդիկ չեն սիրում պլանավորել՝ այս ցիկլում եւս չորս գիրք եմ նախատեսել։ Երկրորդ գիրքն արդեն ընթացքում է եւ առաջիկայում այն նույնպես կներկայացնեմ ընթերցողների դատին։ Որպես այդպիսին, երկրորդ գիրքը առաջինի շարունակությունը չի լինի, սակայն սյուժեով այն կապված է «Հավալուսն»-ի հետ՝ ներկայացնելով մեկ այլ այլմոլորակային ռասսայի պատմություն։ Երկրորդ գրքում կլինեն կերպարներ եւ ռասսաներ, որոնք արդեն հայտնի են առաջին գրքում։ Ամենայն հավանականությամբ, «Հավալուսն»-ը մի օր նույնպես կունենա սյուժետային շարունակություն` այլ գրքի տեսքով։



Ուղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода