Iravunk.com | Ապրիլի 8-ին արևի ամբողջական խավարումը կարող է հանգեցնել մահվան ելքով ավտովթարների աճի, զգուշացնում են գիտնականները
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահ Բեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրը Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան ՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասին Մեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ

Ապրիլի 8-ին արևի ամբողջական խավարումը կարող է հանգեցնել մահվան ելքով ավտովթարների աճի, զգուշացնում են գիտնականները

Հասարակություն

Հյուսիսային Ամերիկայում 2017-ին տեղի ունեցած արևի ամբողջական խավարման ժամանակ ԱՄՆ-ում գրանցվել էր մահացու ելքով վթարների կարճատև, սակայն զգալի աճ։ Այս տարվա ապրիլի 8-ին սպասվող արևի ամբողջական խավարման ժամանակ ևս կարող է գրանցվել մահացու ելքով ավտովթարների աճ, JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված հոդվածում զգուշացնում են գիտնականները։

Ուսումնասիրության համահեղինակ, Տորոնտոյի համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դոնալդ Ռեդելմայերն ասել է, որ վթարների աճը կապված չէ Արեգակի խավարման ժամանակահատվածում լույսի պակասի հետ: «Խնդիրը մոտակա ժամերն են, երբ մարդիկ ճանապարհորդում են դեպի խավարումը դիտելու վայրը և հատկապես դրանից հետո ժամերը»,- Live Science-ին ասել է Ռեդելմայերը՝ հավելելով, որ իրենց հատկապես անհանգստացնում են այն ժամերը, երբ մարդիկ տուն են վերադառնում։

2017-ի խավարման ժամանակ Երկրի վրա այն հատվածը, որտեղից հնարավոր էր դիտել արևի ամբողջական խավարումը, տարածվում էր մոտ 113 կիլոմետր լայնության վրա։ Այդ հատվածում մարդիկ կարող էին ամենաերկարը դիտել արևի ամբողջական խավարումը։ Մոտ 20 միլիոն մարդ ԱՄՆ-ում մեկնել էր մեկ այլ քաղաք, որպեսզի հայտնվեր այդ գոտում։

Այս տարվա ապրիլի 8-ի խավարման ժամանակ վերոնշյալ հատվածում գտնվողները կկարողանան հետևել ամբողջական խավարմանը մոտ 2,5-ից 4,5 րոպե՝ կախված իրենց գտնվելու վայրից: Այդ գոտու սահմաններից դուրս գտնվող դիտողները կկարողանան տեսնել միայն մասնակի խավարումը:

Հաշվի առնելով, որ 2017-ի խավարումն առաջացրել էր նման ծանր երթևեկություն, Ռեդելմայերը և ուսումնասիրության համահեղինակ, Բրիտանական Կոլումբիայի համալսարանի կլինիկական դոցենտ պրոֆեսոր, դոկտոր Ջոն Սթեփլսը ցանկացել են պարզել, թե արդյոք դա կապված է կյանքի համար վտանգավոր ճանապարհատրանսպորտային պատահարների հետ: Եվ այդ նպատակով նրանք վերցրել են Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչության մահացության վերլուծության հաշվետվության համակարգի տվյալները, որը գրանցում է ԱՄՆ-ի հանրային ճանապարհներին մահացու ելքով բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարները:

Նրանք ուշադրությունը կենտրոնացրել են 2017-ի օգոստոսի 21-ի խավարմանը նախորդող և հաջորդող եռօրյա պատուհանի վրա և այդ տվյալները համեմատել են եռօրյա պատուհանից մեկ շաբաթ առաջ և հետո տեղի ունեցած վթարների հետ: Բացի դրանից՝ նրանք օգտագործել են ԱՄՆ ռազմածովային ուժերի հաշվիչը՝ յուրաքանչյուր վթարի ժամանակը առավելագույն խավարման ժամանակի համեմատ որոշելու համար՝ ելնելով վթարի վայրի լայնությունից և երկայնությունից:

Արդյունքում, նրանք պարզել են, որ խավարումը հանգնեցրել է մահացու ելքով վթարների 31% աճի: Գրեթե նույնքան աճ է գրանցվում հիմնական տոների ժամանակ (Գոհաբանության օր, Հուլիսի 4), երբ մարդիկ ճանապարհորդում են երկրի այլ վայրեր: Այլ կերպ ասած, խավարման ժամանակ շուրջ մեկ ժամում մահացու վթարի է ենթարկվել մոտ 10,3 մարդ, այն դեպքում, երբ սովորական օրերին վթարի է ենթարկվում 7,9 մարդ։ «Սա միջինը կազմում է մեկ լրացուցիչ վթարի մասնակից յուրաքանչյուր 25 րոպեն մեկ և մեկ լրացուցիչ վթարի զոհ յուրաքանչյուր 95 րոպեն մեկ»,- գրում են հետազոտողները:

Ժամանակի առումով ռիսկը տատանվել է․ խավարումից առաջ այն բարձրացել է միջինից, խավարման ժամանակ իջնել ցած, իսկ բուն իրադարձությունից հետո հասել իր ամենաբարձր մակարդակներին, որը միջինից բարձր է եղել գրեթե 50%-ով: Ռիսկի վտանգները ավելի բարձր են եղել այն վայրերում, որտեղ երկինքը պարզ է եղել, քան ամպամած վայրերում, ինչը կարող է բացատրվել նրանով, որ մարդիկ ձգտել են գնալ այնտեղ, որտեղ երկինքը պարզ է, որպեսզի կարողանան դիտել խավարումը։

Ապրիլի 8-ի խավարումից առաջ Ռեդելմայերն ասել է, որ իրենց նպատակն է խորհուրդ տալ, որպեսզի հետևեն ճանապարհային երթևեկության անվտանգության բոլոր կանոններին, որպեսզի հնարավորինս խուսափեն վթարներից։

Հարկ է նշել, որ նոր ուսումնասիրությունում նշվում են միայն մահացու ելքով վթարները: Ռեդելմայերն ասել է, որ ոչ մահացու ելքով վթարների մասին իրենք պարզապես տվյալներ չունեն: Ուսումնասիրությունում նաև չեն տարբերակվում այն դեպքերը, երբ մարդիկ արևի խավարումը դիտելու նպատակով չէ, որ հայտնվել են երթևության մեջ և վթարի ենթարկվել։



Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода