Iravunk.com | ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՆՁՆԵԼ ՈՉ ԹԵ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԸ, ԱՅԼ` ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասին Մեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյանխ Ապրիլի 27. Օրվա խորհուրդ Որոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցները

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՆՁՆԵԼ ՈՉ ԹԵ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԸ, ԱՅԼ` ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Վերլուծություն

Ե­րե­ւա­նի սրտում` Թու­ման­յան փո­ղո­ցում տե­ղի է ու­նե­նում ա­ռողջ, գե­ղե­ցիկ եւ հաս­տա­բուն ծա­ռե­րի ոչն­չա­ցում: Ըստ Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի` միայն այդ փո­ղո­ցում պետք է հատ­վեն 160 այդ­պի­սի ծառ: Այդ ա­մենն ար­դեն բե­րել է բնա­կիչ­նե­րի դի­մադ­րութ­յա­նը եւ քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րի հետ բա­խում­նե­րի:

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

­­Բո­լո­րը փոր­ձում են գտնել ո­րե­ւէ տրա­մա­բա­նա­կան բա­ցատ­րութ­յուն, թե ա­ռանց այդ էլ, ի­նը տո­կոս հե­ղի­նա­կութ­յուն ու­նե­ցող ՔՊ-ա­կան քա­ղա­քա­պետ Տիգ­րան Ա­վին­յա­նի ին­չի՞ն էր պետք էլ ա­վե­լի զայ­րաց­նել ե­րե­ւան­ցի­նե­րին, այն էլ` սպաս­վող ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րից ու սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեից ա­ռաջ: Ա­վե­լին, երկ­րում ա­ռանց այդ էլ խիստ լար­ված ի­րա­վի­ճակ է` Նի­կո­լի կող­մից Տա­վու­շի չորս գյու­ղե­րը Ադր­բե­ջա­նին նվի­րե­լու կա­պակ­ցութ­յամբ: Եվ այս բարդ ի­րա­վի­ճա­կում ին­չի՞ն էր պետք Ա­վին­յա­նին էլ ա­վե­լի զայ­րաց­նել ժո­ղովր­դին ու լա­րել ի­րա­վի­ճա­կը:

Այս հար­ցի տրա­մա­բա­նա­կան պա­տաս­խանը չի ե­րե­ւում: Որ­պես վար­կած­նե­րից մե­կը նշվում է այն, որ քա­ղա­քա­պե­տա­րա­նը պար­զա­պես փող է լվա­նում` ձեռք բե­րե­լով թանկ գնով տնկի­ներ, ինչը, ի­հար­կե, շատ հնա­րա­վոր է հաշ­վի առ­նե­լով այն հա­մա­տա­րած թա­լա­նը, ո­րը տե­ղի է ու­նե­նում ոչ միայն քա­ղա­քա­պե­տա­րա­նում, այլ նաեւ ամ­բողջ երկ­րով մեկ: Սա­կայն փող լվա­նա­լու տեղ, բայց ա­ռանց աղ­մու­կի, կա ինչ­քան ու­զես, եւ կա­րե­լի էր այդ­քան ցու­ցադ­րա­բար այդ գոր­ծե­րը չա­նել եւ «ա­շա­խա­տել» ա­վե­լի շատ փող` շատ ա­վե­լի քիչ աղ­մու­կի պայ­ման­նե­րում:

Այս­տեղ կա եւս մեկ վար­կած, ո­րը կապ­ված է Նի­կո­լի կող­մից իր հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը կա­տա­րե­լուց ա­ռաջ նշան­ներ ի ցույց դնե­լու հետ: Այդ նշան­նե­րը տե­ղե­կաց­նում են սպաս­վող սար­սա­փե­լի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի մա­սին: Այդ պրակ­տի­կան կի­րառ­վում է մաս­սո­նա­կան ա­վան­դույթ­նե­րի կամ էլ սա­տա­նա­յա­պաշ­տա­կան ծե­սե­րի մեջ: Այդ նշան­նե­րի լե­զուն հաս­կա­ցող­նե­րը  որ­պես այդ­պի­սի նշան­նե­րից վեր­ջի­նը նշում են Տա­վու­շի գյու­ղա­ցի­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Նի­կո­լի սե­ղա­նին դրված ե­ռա­գույն ա­վա­զե ժա­մա­ցույց­նե­րը, ո­րոնք խորհր­դան­շում են, որ Հա­յաս­տան պե­տութ­յան ժա­մա­նա­կն ա­վարտ­ված է:

Այս տե­սա­կե­տից դի­տար­կե­լով` Թու­ման­յան փո­ղո­ցում կան­գուն ու ա­ռողջ ծա­ռե­րի սպան­դը սա­տա­նա­յա­պաշտ նշան­նե­րի մաս­նա­գետ­նե­րը նշում են, որ սա խորհր­դան­շում է հա­յե­րի ցե­ղաս­պա­նութ­յու­նը հենց Հա­յաս­տա­նի սրտում` Ե­րե­ւա­նի կենտ­րո­նում: Ինչ­քան էլ ան­հա­վա­նա­կան թվա այդ վար­կա­ծը, ծա­ռե­րի ցե­ղաս­պա­նութ­յան ո­րե­ւէ այլ հո­դա­բաշխ բա­ցատ­րութ­յուն չու­նե­նա­լու դեպ­քում այն բա­ցա­հայ­տում է այդ, ա­ռա­ջին հա­յաց­քից, բա­ցար­ձա­կա­պես անտ­րա­մա­բա­նա­կան գոր­ծո­ղութ­յան ի­մաս­տը: Ա­վե­լին, այդ գոր­ծո­ղութ­յու­նը կա­տար­վում է Սուրբ Զա­տի­կի նա­խօ­րեին, Ա­վագ շա­բաթ­վա ըն­թաց­քում, ին­չը նույն­պես ու­նի իր նենգ խորհր­դան­շա­կան նշա­նա­կութ­յու­նը:

Ե­թե հաշ­վի առ­նենք, որ ըն­դա­մե­նը մեկ տա­րի ա­ռաջ ոչ ոք չէր կա­րող պատ­կե­րաց­նել, որ այս օ­րե­րին Ս­տե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան հրա­պա­րա­կում ադր­բե­ջա­նա­կան բուլ­դո­զեր­նե­րը հո­ղին են հա­վա­սա­րաց­նում կան­գուն ու գե­ղե­ցիկ շեն­քե­րը, ա­պա վե­րո­հիշ­յալ վար­կա­ծը այդ­քան էլ ֆան­տաս­տիկ չի թվում:

ՉԱՐ ՈՒԺԵՐԻ ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ

Ի վեր­ջո, աշ­խար­հում տե­ղի է ու­նե­նում պայ­քար բա­րու եւ չա­րի մի­ջեւ, եւ բա­րին դա քրիս­տո­նեա­կան ուս­մուն­քի ու աշ­խար­հա­հա­յաց­քի կրող­ներն են: Հե­տե­ւա­բար, չա­րը դա սա­տա­նա­յա­կան դրսե­ւո­րումն է, այն է` փո­ղի գե­րիշ­խա­նութ­յու­նը, հո­մո­սեք­սո­ւա­լիստ­նե­րի խրախ­ճան­քը, ման­կապղ­ծութ­յու­նը, ժո­ղո­վուրդ­նե­րի եւ երկր­նե­րի գա­ղու­թա­ցու­մը եւ այլն: Ս­րանք, այս­պես կոչ­ված, լի­բե­րալ աշ­խար­հի հռչա­կած ար­ժեք­ներն են եւ որ­պես դրոշ բարձ­րաց­վել են ա­րեւմտ­յան երկր­նե­րում ու նրանց սպա­սար­կող­նե­րի մոտ:

Դ­րան հա­կա­ռակ­վում է Ռու­սաս­տա­նը, ո­րը դար­ձել է ա­րե­ւել­յան քրիս­տո­նեութ­յան ար­ժե­հա­մա­կար­գի պատ­վա­րը: Հենց Ռու­սաս­տա­նում է, որ ար­գել­վել է ԼԳԲՏ-ի քա­րո­զը, եւ հենց այդ եր­կիրն է, որ պայ­քար է մղում իր ինք­նիշ­խա­նութ­յան եւ բազ­մա­բե­ւեռ աշ­խար­հի հա­մար ընդ­դեմ գա­ղու­թաց­ման ու ժո­ղո­վուրդ­նե­րի ստրկաց­ման: Ա­հա այս ա­վե­լի ու ա­վե­լի կա­տա­ղի դար­ձող հա­կա­մար­տութ­յան մեջ Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը դար­ձել են չար ու­ժե­րի խա­մա­ճիկ­ներ: Եվ գի­տակց­ված, թե ոչ գի­տակց­ված մեր եր­կի­րը դնում են սա­տա­նա­յա­պաշ­տե­րի զո­հա­սե­ղա­նին:

­­Նի­կո­լը իր վեր­ջին հար­ցազ­րույ­ցում գնաց էլ ա­վե­լի հե­ռուն` ա­սե­լով, որ Հա­յաս­տա­նը դառ­նա­լու է Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի մի­ջեւ ոչ միայն ճա­նա­պար­հա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան, այլ նաեւ գա­զա­մու­ղնե­րի, մա­լուխ­նե­րի եւ այլ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի հա­մար տա­րան­ցիկ եր­կիր: Իսկ նի­կո­լա­կան սա­զան­դար­նե­րը, ո­րոն­ցից յու­րան­քանչ­յու­րի թի­կուն­քում մի քա­նի քրեա­կան գոր­ծեր են կախ­ված, Նի­կո­լին ար­դա­րաց­նե­լու հա­մար ար­տա­հայ­տում են բա­ցար­ձակ հա­կա­հայ­կա­կան եւ ցի­նիկ մտքեր:

Աս­ֆալ­տա­յին գե­նե­րալ, ադր­բե­ջա­նա­մետ պատ­գա­մա­վոր Գա­գիկ Մել­քոն­յա­նը, կրկնե­լով Նի­կո­լին, հայ­տա­րա­րեց, որ Տա­վու­շի չորս գյու­ղե­րը ադր­բե­ջա­նա­կան են, եւ դեռ մի բան էլ մու­ննաթ ե­կավ, թե քա­նի ան­գամ դա կա­րե­լի է կրկնել: Մեկ այլ ադր­բե­ջա­նա­մետ պատ­գա­մա­վոր Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նը ո­չինչ սար­սա­փե­լի չի տես­նում, սար­սա­փե­լի չա­փե­րի հա­սած ար­տա­գաղ­թի մեջ: ՀՀ ծաղ­րա­ն­կա­րա­յին նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կան է­ջից հե­ռաց­վել է «Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յուն» բա­ժի­նը, ինչ­պես նախ­կի­նում դա հան­վել է ԱԳՆ կայ­քից: Ադր­բե­ջա­նա­մետ նի­կո­լա­կան ռե­ժի­մի պե­տա­կան ա­րա­րո­ղա­կար­գա­յին պար­տա­դիր այ­ցե­լութ­յուն­նե­րի շար­քից հան­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հու­շա­հա­մա­լիր այ­ցե­լութ­յու­նը: Այս­պի­սով, Հա­յաս­տա­նի ամ­բողջ իշ­խա­նութ­յու­նը` վար­չա­պե­տով, կա­ռա­վա­րութ­յու­նով, ԱԺ-ով ու, այս­պես կոչ­ված, նա­խա­գա­հով, ակն­հայ­տո­րեն ադր­բե­ջա­նա­կան են: Կա­տա­րում են Ադր­բե­ջա­նի կամ­քը եւ հանձ­նա­րա­րա­կան­նե­րը, գոր­ծում են հօ­գուտ Ադր­բե­ջա­նի, ի­րենց գոր­ծու­նեութ­յան արդ­յուն­քում Հա­յաս­տա­նը եւ հայ ժո­ղո­վուր­դը տու­ժում է, իսկ Ադր­բե­ջա­նը հետզ­հե­տե ձեռք է բե­րում նո­րա­նոր տա­րածք­ներ, քա­ղաք­ներ, գյու­ղեր, ճանա­պարհ­ներ, վա­րե­լա­հո­ղեր, հան­քեր, ա­րո­տա­վայ­րեր, զնե­քեր-զի­նամ­թերք­ներ եւ այլն: Այս­պիով, ճիշտ կլի­ներ, ոչ թե չորս գյու­ղե­րը, այլ Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին հանձ­նել Ադր­բե­ջա­նին, քա­նի որ ա­մե­նաադր­բե­ջա­նա­կա­նը, այն ա­մե­նից ինչ կա այ­սօր Հա­յաս­տա­նում, դա ՀՀ իշ­խա­նութ­յուն­ներն են:

ԳԶՎՌՏՈՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴՐԱԾՈՅԻ ՏԻՏՂՈՍԻ ՀԱՄԱՐ

­­Մենք ար­դեն բազ­միցս նշել ենք, որ Հա­յաս­տա­նի ա­րեւմ­տայն հրա­հան­գիչ­նե­րը պատ­րաս­տում են Հա­յաս­տանում շատ ա­վե­լի ա­րեւմ­տա­մետ ընդ­դի­մութ­յուն, ո­րը կա­րող է դառ­նալ ի­րա­կա­նում նի­կո­լա­կան իշ­խա­նութ­յան շա­րու­նա­կութ­յու­նը, այս­պես ա­սած, եր­կրորդ է­շե­լո­նը: Եվ ե­թե նախ­կի­նում հիմ­նա­կան ներդ­րում­նե­րը ար­վում էին «­Սաս­նա ծռե­րի» ու դրա հիմ­նա վրա ստեղծ­ված ԱԺԲ-ի վրա, ա­պա այժմ ռա­դի­կալ ա­րեւմ­տա­մետ ընդ­դի­մութ­յան դե­րա­կա­տա­րու­մը կա­րող է փո­խանց­վել «­Մար­տա­կան եղ­բայ­րութ­յուն» խմբա­վոր­մա­նը:

­­Բանն այն է, որ Բե­ւե­ռի մեջ դրված հսկա­յա­կան ռե­սուրս­նե­րը այդ­պես էլ սպաս­ված արդ­յունք չտվե­ցին: Բե­ւե­ռի մի­ջո­ցա­ռում­նե­րին գա­լիս են մշտա­պես նույն ան­ձինք, ո­րոնց թվա­քա­նա­կը այդ­պես էլ չգե­րա­զան­ցեց հա­զար հո­գին: Արդ­յուն­քում ա­մե­րիկ­յան կա­ռույց­նե­րը սկսե­ցին զար­գաց­նել մեկ այլ ծայ­րա­հե­ղա­կա­նաց­ված կազ­մա­կեր­պութ­յուն, ո­րի գլխին մին­չեւ ուղնուծու­ծը ա­րեւմ­տա­մետ Հ­րանտ Տեր-Աբ­րա­համ­յանն է եւ Դա­վիթ Սա­նա­սար­յա­նը: Եր­կուսն էլ ե­ղել են նի­կո­լա­կան հե­ղաշրջ­ման ա­մե­նա­մո­լի ջա­տա­գով­ներն ու ա­ջա­կից­նե­րը: Սա­կայն Նի­կո­լի եր­գը ար­դեն գրե­թե երգ­ված է եւ նրան պետք է փո­խա­րի­նեն նոր ա­րեւմտ­յան խա­մա­ճիկ­ներ: Ն­շենք, որ Ա­րեւ­մուտ­քի «սի­րե­լի կնոջ» տե­ղի հա­մար պայ­քա­րը Նի­կո­լի , ԱԺԲ-ի ու «Եղ­բայր­նե­րի» մի­ջեւ թե­ժաց­ման նշան­ներն ու­նի: Եվ ԱԺԲ-ա­կան հա­մա­կիր­նե­րի վեր­ջին գոր­ծո­ղութ­յու­նը Նոր Նոր­քի ոս­տի­կա­նա­կան բաժ­նում այդ մրցակ­ցութ­յան ար­տա­հայ­տութ­յուն­նե­րից էր:

­­Սա­կայն ԱՄՆ դես­պա­նա­տու­նը կար­գա­վո­րում է հար­ցը եւ Նի­կո­լին ար­գե­լում ո­րե­ւէ խիստ ձե­ւով վե­րա­բեր­վել թե՛ «»Ծ­ռե­րին», թե՛ «Եղ­բայր­նե­րին»: Բ­նա­կա­նա­բար, Նի­կո­լը դրան են­թարկ­վում է, ինչ­քան էլ իր հա­մար դա ան­դուր եւ դժվար լի­նի:

­­Սա­կայն այդ գզվռտո­ցը ա­րեւմ­տայն գլխա­վոր դրա­ծո­յի պաշ­տո­նի հա­մար ա­նի­մաստ է թվում, երբ անդ­րա­դառ­նում ես Ե­րե­ւա­նի կենտ­րո­նում ծա­ռե­րի սպան­դի վար­կա­ծի տե­սա­կե­տից: Չէ՞ որ այդ դեպ­քում Նի­կո­լի ա­սած ներ­կա­յիս Հա­յաս­տա­նը պատ­մա­կան Հա­յաս­տա­նի վե­րա­ծե­լուց հե­տո այս տա­րած­քում իշ­խա­նութ­յու­նը անց­նե­լու է թուր­քե­րին կամ ադր­բե­ջան­ցի­նե­րին: Իսկ ե­թե, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մեր ժո­ղո­վուր­դը իր մեջ ուժ կգտնի ա­զա­տագր­վել ներ­կա­յիս ադր­բե­ջա­նա­հա­ճո իշ­խա­նութ­յուն­նե­րից, ա­պա հու­սանք, որ կրկին չի կրկնի այն սխա­լը, որ իր ձեռ­քով իր գլխին կար­գի ա­վե­լի վատ իշ­խա­նութ­յուն­ներ, այլ ընդ­հա­կա­ռա­կը` Հա­յաս­տա­նում վերջ կդրվի ա­րեւմ­տա­թուր­քա­կան դրա­ծո­նե­րին եւ իշ­խա­նութ­յան կգան ազ­գա­յին հայ­րե­նա­սի­րա­կան ու­ժե­րը, իսկ այդ դե­պքում ո՛չ Նի­կո­լի, ո՛չ, այս­պես կոչ­ված, ա­րեւմտ­յան ընդ­դի­մա­դիր դրա­ծո­նե­րի բախ­տը չի բե­րի:

ԱՐՄԵՆԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



ՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода