Ինչպե՞ս պատրաստել Զատիկի համեղ չիրով փլավը․ համից հաստատ չեք կշտանա
ՀասարակությունԶատկի փլավ բրնձով եւ չամիչով։ Սա ճաշատեսակ է, որն ունի իմաստ՝ սպիտակ բրինձը մարդկության խորհրդանիշն է, չամիչը՝ Փրկչին հավատացող քրիստոնյաների խորհրդանիշը։ Հետաքրքիրն այն է, որ «զատիկ» բառը հայերենում նշանակում է ոչ միայն Զատիկ, այլև բուշիկ, որի գույնը հիշեցնում է չամիչով ցրված բրինձ։ Իսկ չամիչը պետք է լինի թեթև, ինչպես հենց Զատկի տոնը։
ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
700 գ բրինձ փլավի համար
100 գ յուղ
100 գ չորացրած ծիրան
100 գ սալորաչիր
100 գ խոշոր սպիտակ չամիչ՝ առանց կորիզների
100 գ նուշ
1 ճ.գ. լ. մեղր
70 գ կարագ
աղացած դարչին ըստ ցանկության
աղ
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ
Քայլ 1
Լվացված բրինձը լցնել եռացող աղաջրի մեջ և եփել այնքան, մինչև դրսից փափկի, իսկ ներսից դեռ պինդ լինի, որից հետո բրինձը քամել քամոցով։
Քայլ 2
Նուշի վրա լցնել եռացրած ջուր թողնել երկու ժամ, հետո մաքրել կեղևները։ Չորացրած մրգերը լվանալ տաք ջրով։ Հալեցնել յուղը և երբ այն ամբողջովին հալվի վրան ավելացնել մրգերն ու նուշը։ Տապակել մարմանդ կրակի վրա՝ խառնելով, մինչև սկսեն մրգերը ուռչել։ Մեղրը խառնել 1 թ.գ. լ. ջրով, լցնել նուշով մրգերի վրա, ավելացնել մեխակ, դարչին և թողնել, կափարիչը փակ եփվի 5 րոպե։
Քայլ 3
Լայն կաթսայի մեջ հալեցնում ենք 2-3 ճաշի գդալ կարագը , ապա ավելացնում մնացած բրինձը, չրերն ու նուշը և 3-4 րոպե անընդհատ խառնում։ Մատուցելիս, ցանկության դեպքում, փլավի վրա կարելի է ցանել աղացած դարչին։