ՆԳ նախարարը մնաց պատգամավորի հարցի տակ
ՆերքաղաքականԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ թեժ բանավեճ ծավալվեց: Մասնավորապես` «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին` «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի նկատմամբ անհամաչափ ուժի կիրառմամբ` ձերբակալություն իրականացնելու վերաբերյալ։
«Համեմատում եմ, թե ինչպես էին ձերբակալել այն մարդասպանին, որը 17 տարեկան տղայի կյանք էր խլել եւ փախել Սիսիան։ Հայտնի անձնավորության ասած՝ կուլտուրական, օրենքի սահմաններում ուղեկցում էին։ Ինչո՞ւ, ինչ-որ մեկը պարտադրե՞լ էր, որ այդ կադրերը ստանաք, եւ ի՞նչ խնդիր եք լուծում։ Դուք տվյալներ եք ասում, որ ոստիկանության հեղինակությունն աճել է, բայց այդ գործողություններով հաստատ ոստիկանության հեղինակությունը չի աճի։ Լրագրողի կամ բլոգերի գլուխը գետնին խփելով կամ ահասարսուռ տեսարաններով ձերբակալում եք»,- ասաց Գեղամ Նազարյանը, որի հարցին այդպես էլ չկարողացավ պատասխանել ՆԳ նախարարը: